Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 3. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10003&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ օձը աւելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք։

2 Եւ կինն ասեց օձին. Պարտէզի ծառերի պտղիցն ուտում ենք.

3 Բայց այն ծառի պտղիցը որ պարտէզի մէջտեղն է, Աստուած ասեց, Մի ուտէք նորանից, եւ նորան մի դպչիք, որ չմեռնիք։

4 Եւ օձը կնոջն ասեց, Բնաւ չէք մեռնիլ։

5 Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կբացուին, եւ Աստուծոյ պէս կլինիք՝ բարին եւ չարը գիտացող։

6 Եւ կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղիցը եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ։

ԾՆՆԴՈՑ 3:6 - Adam & Eve Eat Forbidden Fruit
Adam & Eve Eat Forbidden Fruit
7 Եւ նորանց երկուսի աչքերը բացուեցան, եւ գիտացին թէ մերկ են. Եւ թզենու տերեւներ կարեցին, եւ իրանց համար ծածկոցներ շինեցին։

8 Եւ Եհովայ Աստուծոյ ձայնը լսեցին, որ օրուայ հով ժամանակին պարտէզումը ման էր գալիս. Եւ Ադամը եւ իր կինը թաք կացին Եհովայ Աստուծոյ երեսիցը պարտէզի ծառերի մէջ։

9 Եւ Եհովայ Աստուածը կանչեց Ադամին, եւ ասեց նորան, Ո՞ւր ես.

ԾՆՆԴՈՑ 3:9 - Adam & Eve Hide From God
Adam & Eve Hide From God
10 Եւ նա ասեց. Քո ձայնը լսեցի պարտէզումը, եւ վախեցի, որովհետեւ ես մերկ էի, եւ թաք կացի։

11 Եւ ասեց. Ո՞վ պատմեց քեզ, թէ դու մերկ ես, արդեօք այն ծառիցը, որի համար քեզ պատուիրեցի որ նորանից չուտես, կերա՞ր։

12 Եւ Ադամն ասեց. Այն կինը, որ ինձ հետ տուիր, նա տուաւ ինձ այն ծառիցը, եւ ես կերայ։

13 Եւ Եհովայ Աստուածն ասեց կնոջը. Դա ի՞նչ ես արել։ Եւ կինն ասեց. Օձն ինձ խաբեց, եւ ես կերայ։

14 Եւ Եհովայ Աստուածն ասեց օձին. Որովհետեւ արիր այս, դու անիծեալ լինիս բոլոր անասուններիցը եւ դաշտի բոլոր կենդանիներիցը. Փորիդ վերայ գնաս, եւ հող ուտես կեանքիդ բոլոր օրերումը։

15 Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։

16 Եւ կնոջն ասաց. Շատ պիտի շատացնեմ քո յղութեան ցաւերը, եւ ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. Եւ նա իշխէ քեզ վերայ։

17 Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։

18 Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես։

19 Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. Նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս։

ԾՆՆԴՈՑ 3:19 - Adam & Eve With Cain & Abel
Adam & Eve With Cain & Abel
20 Եւ Ադամն իր կնոջ անունը Եւայ կոչեց. Որովհետեւ նա եղաւ բոլոր կենդանեաց մայրը։

21 Եւ Եհովայ Աստուածն Ադամի եւ նորա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց, եւ հագցրեց նորանց։

22 Եւ Եհովայ Աստուածն ասեց. Ահա Ադամն եղաւ իբրեւ մեզանից մէկը՝ որ բարին եւ չարը գիտենայ, եւ հիմա մի գուցէ իր ձեռքը մեկնէ, եւ կենաց ծառիցն էլ առնէ եւ ուտէ եւ յաւիտեան ապրի.

23 Ուստի Եհովայ Աստուածը հանեց նորան Եդէմի պարտէզից, որ երկիրը գործէ, որտեղից որ առնուած էր։

24 Եւ արտաքսեց Ադամին. Եւ Եդէմի պարտէզի դիմացի կողմիցը դրաւ Քէրովբէներին եւ ամեն կողմ դարձող բոցեղէն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը պահելու համար։
ԾՆՆԴՈՑ 3:9 - Adam & Eve Hide From God
Adam & Eve Hide From God

<< ← Prev Top Next → >>