Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 6. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10006&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց.

2 Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում։

ԾՆՆԴՈՑ 6:2 - Sons of God Marry Daughters of Men
Sons of God Marry Daughters of Men
3 Եւ Եհովան ասաց. Իմ հոգին մարդի վերայ միշտ չմնայ, այն պատճառով որ նա մարմին է. Այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին։

4 Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. Եւ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. Սորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին։

5 Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր.

6 Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդը ստեղծեց, եւ իր սրտի մէջ տրտմեց։

7 Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ։

8 Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ։

9 Այս է Նոյի ծնունդքը։ Նոյը մի արդար եւ կատարեալ մարդ էր իր դարումը. Նոյը Աստուծոյ հետ վարուեցաւ։

10 Եւ Նոյը երեք որդի ծնեց՝ Սէմը, Քամը եւ Յաբէթը։

11 Եւ երկիրը Աստուծոյ առաջին ապականուեցաւ, եւ երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ։

12 Եւ Աստուած տեսաւ երկիրը, եւ ահա ապականուած էր, որովհետեւ ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վերայ։

13 Եւ Աստուած ասեց Նոյին. Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որովհետեւ երկիրը նորանց պատճառով անիրաւութեամբ լցուած է, եւ ահա ես նորանց պիտի փչացնեմ երկրի հետ։

14 Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, եւ տապանը խորշերով շինիր, եւ նորան ծեփիր կուպրով ներսիցը եւ դրսիցը։

15 Եւ այսպէս պիտի շինես նորան. Տապանի երկայնութիւնը երեք հարիւր կանգուն, լայնութիւնը յիսուն կանգուն եւ բարձրութիւնը երեսուն կանգուն։

16 Տապանին լուսամուտ շինես, եւ մինչեւ մի կանգուն կատարես նորան վերեւիցը. Եւ տապանի դուռը կողմիցը դնես. Ներքնատնով, միջնատնով եւ վերնատնով շինես նորան։

ԾՆՆԴՈՑ 6:16 - Noah Builds the Ark
Noah Builds the Ark
17 Եւ ես ահա երկրի վերայ ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վերայ կենդանութեան շունչ կայ երկնքի տակ, եւ երկրի վերայ ինչ որ կայ պիտի սատկի։

18 Բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, եւ տապանը կմտնես դու եւ քո որդիքը, եւ կինդ եւ որդկանցդ կանայքը քեզ հետ։

19 Եւ ամեն անասուններիցը եւ ամեն մարմնից երկու երկու հատ՝ ամենիցը տապանը բերես, որ քեզ հետ ապրին, արու եւ էգ լինին։

20 Թռչուններիցն իրանց տեսակի պէս, եւ անասուններիցն իրանց տեսակի պէս, երկրի բոլոր սողուններիցն իրանց տեսակի պէս, երկու երկու հատ ամենիցը քեզ մօտ գան, որ ապրին։

21 Եւ դու առ քեզ համար ամեն ուտելիքներից որ ուտվում են, եւ քեզ մօտ հաւաքիր որ քեզ ու նորանց համար ուտելիք լինին։

22 Եւ Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ։

<< ← Prev Top Next → >>