Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 11. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10011&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ բոլոր երկիրը մէկ լեզու եւ մէկ խօսուածք էր։

2 Եւ եղաւ երբ որ նորանք արեւելքից չուեցին, Սէնաար երկրումը մի դաշտ գտան, եւ այնտեղ բնակուեցան։

3 Եւ իրար ասեցին. Եկէք աղիւսներ շինենք, եւ կրակով այրենք։ Եւ աղիւսները նորանց համար քարի տեղ եղան, եւ կուպրը նորանց համար եղաւ ցեխի տեղ։

4 Եւ ասեցին. Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չցրուինք բոլոր երկրի երեսի վերայ։

5 Եւ Եհովան իջաւ արդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու։

6 Եւ Եհովան ասեց. Ահա մէկ ազգ է եւ մէկ լեզու նորանց ամենի համար, եւ ահա սկսեցին շինել. Եւ հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու։

7 Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չհասկանան։

8 Եւ Եհովան այնտեղից նորանց ցրուեց բոլոր երկրի երեսի վերայ, եւ քաղաքը շինելուց դադարեցին։

9 Վասն որոյ նորա անունը Բաբիլոն կոչուեցաւ, որովհետեւ Եհովան այնտեղ խառնակեց բոլոր երկրի լեզուն. Եւ Եհովան նորանց ցրուեց այն տեղից բոլոր երկրի երեսի վերայ։

ԾՆՆԴՈՑ 11:9 - The Tower of Babel
The Tower of Babel
10 Սէմի ծնունդքը սորանք են. Սէմը հարիւր տարեկան էր եւ ծնեց Արփաքսադին՝ ջրհեղեղից երկու տարի յետոյ։

11 Եւ Սէմը Արփաքսադին ծնելուց յետոյ հինգ հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

12 Եւ Արփաքսադը երեսունեւհինգ տարի ապրեց եւ ծնեց Սաղային։

13 Եւ Արփաքսադը Սաղային ծնելուց յետոյ չորս հարիւր երեք տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

14 Եւ Սաղան երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Եբերին։

15 Եւ Սաղան Եբերին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

16 Եւ Եբերը երեսունեւչորս տարի ապրեց, եւ ծնեց Փաղէկին։

17 Եւ Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

18 Եւ Փաղէկը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Ռագաւին։

19 Եւ Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ երկու հարիւր ինը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

20 Եւ Ռագաւը երեսունեւերկու տարի ապրեց եւ ծնեց Սերուգին։

21 Եւ Ռագաւը Սերուգին ծնելուց յետոյ երկու հարիւր եօթը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

22 Եւ Սերուգը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Նաքովրին։

23 Եւ Սերուգը Նաքովրին ծնելուց յետոյ երկու հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

24 Եւ Նաքովրը քսանեւինը տարի ապրեց եւ ծնեց Թարային։

25 Եւ Նաքովրը Թարային ծնելուց յետոյ հարիւր տասնեւիննը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։

26 Եւ Թարան եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին։

27 Եւ սորանք են Թարայի ծնունդքը. Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին. Եւ Առանը ծնեց Ղովտին։

28 Եւ Առանը մեռաւ իր հօր Թարայի առաջին իր ծննդեան երկրումը Քաղդէացիների Ուր քաղաքումը։

29 Եւ Աբրամը եւ Նաքովրը իրանց համար կանայք առին. Աբրամի կնոջ անունը Սարայ էր եւ Նաքովրի կնոջ անունը Մեղքա՝ Առանի աղջիկը, որ Մեղքայի եւ Յեսքայի հայրն էր։

30 Եւ Սարան ամուլ էր եւ զաւակ չունէր։

31 Եւ Թարան առաւ իր որդի Աբրամին եւ իր թոռը Առանի որդի Ղովտին եւ իր որդի Աբրամի կին՝ իր հարսը՝ Սարային, եւ նորանց հետ Քաղդէացիների Ուր քաղաքիցը դուրս եկաւ Քանանի երկիրը գնալու համար. Եւ եկան մինչեւ Խառան, եւ այնտեղ բնակուեցան։

32 Եւ Թարայի օրերը երկու հարիւր հինգ տարի եղան. Եւ Թարան Խառանումը մեռաւ։

<< ← Prev Top Next → >>