Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Եհովան երեւեցաւ նորան Մամբրէի կաղնիների մէջ։ Եւ նա նստել էր օրուայ տաք ժամանակը վրանի դրանը.

2 Եւ իր աչքերը վեր բարձրացրեց եւ մտիկ տուաւ. Եւ ահա երեք մարդիկ կանգնել էին իր մօտ, եւ երբոր տեսաւ՝ վրանի դռնիցը վազեց նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ,

3 Եւ ասեց. Տէր, եթէ շնորհք գտայ քո առաջին, աղաչում եմ քեզ, քո ծառայիցը մի անցնիր,

4 Թող մի քիչ ջուր բերուի, եւ լուացէք ձեր ոտքերը, եւ ծառի տակին հանգստացէք։

5 Եւ ես մի պատառ հաց բերեմ, եւ ձեր սրտերը զօրացրէք, յետոյ կգնաք. Որովհետեւ սորա համար ձեր ծառայի մօտ եկաք։ Եւ նորան ասեցին. Այնպէս արա ինչպէս ասեցիր։

6 Եւ Աբրահամը շտապեց գնաց վրանը Սարրայի մօտ, եւ ասեց. Շուտով արա՝ երեք գրիւ շարմաղ ալիւր շաղախիր, եւ քաթայ շինիր։

7 Եւ արջառների մօտ վազեց Աբրահամը եւ մի մատղաշ եւ լաւ որթ առաւ, ու պատանուն տուաւ. Նա էլ շտապեց նորան պատրաստելու։

8 Եւ կոգի եւ կաթ եւ իր պատրաստած որթն առաւ եւ նորանց առաջին դրաւ. Եւ ինքը ծառի տակին նորանց մօտ կանգնեց, եւ նորանք կերան։

9 Եւ նորանք ասեցին նորան. Ո՞ւր է քո կինը Սարրան։ Եւ նա ասեց. Ահա վրանումն է։

10 Եւ ասեց. Եկող տարի դարձեալ քեզ մօտ կգամ. Եւ ահա քո կինը Սարրան մի որդի կունենայ։ Եւ Սարրան լսում էր վրանի դրանը, որի ետեւին էր ինքը։

ԾՆՆԴՈՑ 18:10 - Sarah Laughing
Sarah Laughing
11 Եւ Աբրահամը եւ Սարրան ծերացած էին եւ օրերն անցկացրած. և Սարրայի համար դադարել էր կանանց պէս գնալը։

12 Եւ Սարրան իր մտքումը ծիծաղեց ասելով. Ես պառաւելիցս յետոյ եմ զուարճութի՞ւն ունենալու, եւ տէրս էլ ծերացած է։

13 Եւ Եհովան ասեց Աբրահամին. Սարրան ինչո՞ւ ծիծաղեց ասելով, Մի՞թէ ես իրաւ ծնելու եմ, որ պառաւել եմ.

14 Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք. այս ժամանակ եկող տարին դարձեալ քեզ մօտ կգամ, եւ Սարրան մի որդի կունենայ։

15 Եւ Սարրան ուրացաւ եւ ասեց. Չեմ ծիծաղել, որովհետեւ վախեց։ Իսկ նա ասեց. Ոչ. Ծիծաղեցիր։

16 Եւ մարդիկը վեր կացան այն տեղից եւ ուղղուեցան դէպի Սոդոմ. Եւ Աբրահամը նորանց հետ գնում էր, որ նորանց ճանապարհ դնէ։

17 Եւ Եհովան ասեց. Մի՞թէ ես Աբրահամիցը ծածկող եմ ինչ որ անելու եմ.

18 Ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զօրաւոր ազգ է լինելու եւ երկրի բոլոր ազգերը նորանով օրհնուելու են։

19 Որովհետեւ ես ճանաչեցի նորան, որ իր որդկանցը եւ իրանից յետոյ իր տանը կպատուիրէ, եւ նորանք Եհովայի ճանապարհը կպահեն, արդարութիւն եւ իրաւունք անելու համար, որպէս զի Եհովան Աբրահամի վերայ բերէ ինչ որ ասել է նորան։

20 Եւ Եհովան ասեց. Որովհետեւ Սոդոմի եւ Գոմորի աղաղակը շատացաւ, եւ որովհետեւ նորանց մեղքն էլ շատ ծանրացաւ.

21 Ուստի իջնեմ եւ տեսնեմ թէ ինձ մօտ եկած աղաղակի պէս արին բոլորը, կամ եթէ ոչ՝ որ գիտենամ։

22 Եւ այն մարդիկը այնտեղից դուրս եկան դէպի Սոդոմ գնացին. Եւ Աբրահամը տակաւին կանգնած էր Եհովայի առաջին։

23 Եւ Աբրահամը մօտեցաւ, եւ ասեց. Մի՞թէ ամբարշտի հետ արդարին էլ կկորցնես։

24 Գուցէ այն քաղաքի մէջ յիսուն արդար կան, մի՞թէ նորանց կկորցնես, եւ չես խնայիլ այն տեղին այն յիսուն արդարի համար որ նորանում են.

25 Քաւ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, եւ արդարն ամբարշտի պէս լինի. Քաւ լիցի քեզ. Մի՞թէ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ։

26 Եւ Եհովան ասեց. Եթէ Սոդոմումը յիսուն արդար գտնեմ քաղաքի մէջ, նորանց համար բոլոր տեղին կխնայեմ։

27 Եւ Աբրահամը պատասխանեց եւ ասեց. Ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խօսել ես՝ որ հող եւ մոխիր եմ,

28 Գուցէ յիսուն արդարիցը հինգը պակաս լինի, այն հինգի համար բոլոր քաղաքը կկորցնե՞ս։ Եւ ասեց. Չեմ կորցնիլ, եթէ այն տեղ քառասունեւհինգը գտնեմ։

29 Եւ դարձեալ խօսեց նորա հետ եւ ասեց. Գուցէ այնտեղ քառասուն գտնուին։ Եւ ասեց. Այն քառասունի համար էլ չեմ անիլ։

30 Եւ ասեց. Տէրը չբարկանայ, թող խօսիմ, Գուցէ այն տեղ երեսուն գտնուին։ Եւ ասեց. Եթէ այնտեղ երեսուն գտնեմ՝ չեմ անիլ։

31 Եւ ասեց. Ահա սկսեցի խօսել Տիրոջ հետ, Գուցէ այնտեղ քսան գտնուին։ Եւ ասեց. Այն քսանի համար էլ չեմ կորցնիլ։

32 Եւ ասեց. Տէրը չբարկանայ, եւ միայն այս անգամ էլ խօսիմ. Գուցէ այն տեղ տասը գտնուին։ Եւ ասեց. Այն տասնի համար էլ չեմ կորցնիլ։

33 Եւ Եհովան գնաց երբոր Աբրահամի հետ խօսքը վերջացրել էր, եւ Աբրահամը ետ դարձաւ իր տեղը։

<< ← Prev Top Next → >>