Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Աբրահամն այն տեղից դէպի հարաւային երկիրը չուեց. Եւ Կադէսի եւ Սուրի մէջ բնակուեց, եւ Գերերումը պանդուխտ եղաւ։

2 Եւ Աբրահամն իր կնոջ Սարրայի համար ասեց. Նա իմ քոյրն է։ Եւ Գերարի թագաւոր Աբիմելէքը մարդ ուղարկեց եւ առաւ Սարրային։

3 Բայց Աստուած գիշերը երազում Աբիմելէքի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ահա դու պիտի մեռնիս այդ կնոջ պատճառով, որ դու առիր. Որովհետեւ նա մի մարդի կին է։

4 Բայց Աբիմելէքը նորան մօտեցած չէր, եւ ասեց. Տէր, մի՞թէ արդար ազգ էլ կմեռցնես։

5 Մի՞թէ ինքը չասեց ինձ, թէ Նա իմ քոյրն է. Եւ հէնց սա ինքն էլ ասեց. Թէ Նա իմ եղբայրն է. Ես ուղիղ սրտովս եւ մաքուր ձեռքերովս արի այս։

6 Եւ Աստուած նորան ասեց երազում. Ես էլ գիտացի որ ուղիղ սրտովդ արիր այդ. Նաեւ ես քեզ ինձ դէմ մեղք գործելուց ետ պահեցի, վասն որոյ քեզ չթողեցի որ նորան մօտենաս։

7 Եւ արդ կինն իր մարդին ետ դարձրու. Որովհետեւ նա մարգարէ է, եւ քեզ համար թող աղօթք անէ որ ապրիս, եւ եթէ դու նորան ետ չտաս, իմացիր որ անպատճառ կմեռնիս, դու եւ ամեն ինչ որ ունիս։

8 Եւ առաւօտը կանուխ վեր կացաւ Աբիմելէքը եւ կանչեց իր բոլոր ծառաներին, եւ բոլոր այս բաները նորանց ականջների առաջ պատմեց, եւ մարդիկը շատ վախեցին.

9 Եւ Աբիմելէքը կանչեց Աբրահամին, եւ ասեց նորան. Մեզ ի՞նչ ես արել. Եւ ես քեզ դէմ ի՞նչ յանցանք եմ արել, որ ինձ վերայ եւ իմ թագաւորութեան վերայ մեծ մեղք ես բերել. Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անիլ։

10 Եւ Աբիմելէքն ասեց Աբրահամին. Ի՞նչ տեսար որ այս բանը արիր։

11 Եւ Աբրահամն ասեց. Ես ասեցի թէ Իրաւ այս տեղ Աստուծոյ վախը չկայ. Եւ ինձ կսպանեն կնոջ պատճառովը։

12 Եւ իրաւ էլ իմ քոյրն է. Հօրս աղջիկն է, բայց ոչ թէ մօրս աղջիկը. Եւ ինձ կին եղաւ։

13 Եւ եղաւ երբոր Աստուած ինձ իմ հօրս տանիցը պանդխտութիւն անել տուաւ, ասեցի դորան. Սա լինի քո ինձ անելու երախտիքը, որտեղ որ գնալու լինինք, ինձ համար ասես թէ Եղբայրս է։

14 Եւ Աբիմելէքը ոչխարներ եւ արջառներ եւ ծառաներ եւ աղախիններ առաւ, եւ Աբրահամին տուաւ. Եւ նորա կինը Սարրան էլ իրան ետ դարձրեց։

15 Եւ Աբիմելէքն ասեց. Ահա իմ երկիրը քո առաջին է, աչքիդ հաճոյ եղած տեղը բնակուիր։

16 Եւ Սարրային ասեց. Ահա եղբօրդ հազար արծաթ տուի. Ահա նա քեզ համար աչքերի ծածկոց լինի այն բոլորի համար որ քեզ հետ եղաւ եւ ամենովը յանդիմանուեցար էլ։

17 Եւ Աբրահամն աղօթք արաւ Աստուծոյն. Եւ Աստուած բժշկեց Աբիմելէքին եւ նորա կնոջը, եւ նորա աղախիններին, եւ ծնում էին։

18 Որովհետեւ Եհովան Աբիմելէքի ընտանեաց բոլոր արգանդները փակել էր Աբրահամի կնոջ Սարրայի համար։

<< ← Prev Top Next → >>