Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին եւ ասեց նորան, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։

2 Եւ նա ասեց. Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կասեմ։

3 Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ իր էշի համետը դրաւ, եւ վեր առաւ իր հետ երկու ծառաները եւ իր որդի Իսահակը. Եւ ողջակէզի փայտ ճղեց, եւ վեր կացաւ գնաց այն տեղը, որ Աստուած իրան ասել էր։

4 Եւ երրորդ օրն Աբրահամն իր աչքերը բարձրացրեց, եւ հեռուից տեսաւ այն տեղը։

5 Եւ Աբրահամն ասեց իր ծառաներին. Դուք այդ էշի հետ այստեղ մնացէք, եւ ես եւ տղան մինչեւ այն տեղ գնանք եւ երկրպագութիւն անենք, եւ ձեզ մօտ ետ կդառնանք։

6 Եւ Աբրահամն առաւ ողջակէզի փայտը եւ իր որդի Իսահակի վերայ դրաւ, եւ ինքն իր ձեռքն առաւ կրակը եւ դանակը, եւ երկուսը մէկտեղ գնացին։

7 Եւ Իսահակը խօսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. Հայր իմ. Եւ նա ասեց. Ահա ես, որդիս։ Եւ նա ասեց. Ահա կրակը եւ փայտը, բայց ո՞ւր է ողջակէզի համար գառը։

8 Եւ Աբրահամն ասեց. Աստուած կը տեսնէ իր գառը ողջակէզի համար, որդեակս։ Եւ երկուսը միասին գնացին։

9 Եւ եկան այն տեղը, որ Աստուած նորան ասել էր. Եւ Աբրահամն այն տեղ սեղանը շինեց, եւ փայտերը շարեց, եւ իր որդի իսահակին կապեց՝ սեղանի վերայ դրաւ նորան փայտերի վերայից։

10 Եւ Աբրահամն իր ձեռքը մեկնեց, եւ դանակն առաւ որ իր որդուն մորթէ։

11 Եւ Եհովայի հրեշտակը երկնքիցը նորան ասեց. Աբրահամ, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։

12 Եւ նա ասեց. Ձեռքդ տղային մի դպցնիր, եւ նորան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացայ, որ դու Աստուածանից վախում ես. Եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր։

13 Եւ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց եւ նայեց, եւ ահա մի խոյ կար ետեւին մացառներումը եղջիւրներովը բռնուած։ Եւ Աբրահամը գնաց եւ խոյն առաւ, եւ նորան իր որդու փոխարէն ողջակէզ մատուցրեց։

ԾՆՆԴՈՑ 22:13 - Abraham Sacrifices Isaac
Abraham Sacrifices Isaac
14 Եւ Աբրահամն այն տեղի անունը Եհովայիրէ կոչեց, որ այս օր ասվում է, թէ Այն սարումը ուր Եհովան երեւում է։

15 Եւ Եհովայի հրեշտակն երկրորդ անգամ երկնքիցը Աբրահամին կանչեց,

16 Եւ ասեց. Ինձանով երդում եմ անում, ասում է Եհովան, որովհետեւ դու այս բանն արիր, եւ քո մէկ հատիկ որդին չխնայեցիր,

17 Քեզ օրհնելով կօրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կշատացնեմ. Եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կժառանգէ.

18 Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կօրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր։

19 Եւ Աբրահամը ետ դարձաւ իր ծառաների մօտ, եւ վեր կացան եւ մէկտեղ Բերսաբէէ գնացին. Եւ Աբրահամը բնակվում էր Բերսաբէէումն։

20 Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աբրահամին պատմուեցաւ ասելով. Ահա Մեղքան էլ որդիներ ծնեց քո եղբայր Նաքովրի համար.

21 Իր անդրանիկ Հուսին, եւ նորա եղբայր Բուզին, եւ Արամի հայր Կամուէլին,

22 Եւ Քաղադին եւ Ասաւին, եւ Փաղդասին եւ Յետլափին, եւ Բաթուէլին։

23 Եւ Բաթուէլը ծնեց Ռեբեկային. Այս ութը Մեղքան ծնեց Աբրահամի եղբայր Նաքովրի համար։

24 Եւ նորա հարճը, որի անունը Ռէումա էր, նա էլ ծնեց Տեբաքին եւ Գաամին եւ Թաքասին եւ Մաաքային։

<< ← Prev Top Next → >>