Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Աբրահամը դարձեալ կին առաւ, եւ նորա անունը Քետուրա էր։

2 Եւ նա Զեմրանին եւ Յեկսանին եւ Մադանին եւ Մադիանին եւ Յեսբոնին եւ Սովէին ծնեց նորա համար։

3 Եւ Յեկսանը ծնեց Սաբային եւ Դեդանին. Եւ Դեդանի որդիքն էին Ասուրիմ եւ Լատուսիմ եւ Լովոմիմ։

4 Եւ Մադիանի որդիքը՝ Գեփա եւ Ափէր եւ Ենովք եւ Աբիդա եւ Ելդագա էին, սորանք ամենը Քետուրայի որդիքն էին։

5 Եւ Աբրահամն իր բոլոր ունեցածը տուաւ Իսահակին.

6 Բայց Աբրահամի հարճերի որդկանցը Աբրահամը պարգեւներ տուաւ, եւ նորանց իր որդի Իսահակի մօտիցը՝ քանի որ տակաւին կենդանի էր՝ դէպի արեւելք արեւելեան երկիրը արձակեց։

7 Եւ սա է Աբրահամի կենաց տարիների օրերը, որ ինքը ապրեց, հարիւր եօթանասնեւհինգ տարի։

8 Եւ Աբրահամը լաւ ծերութեամբ ալեւորած եւ իր օրերիցը կշտացած աւանդեց իր հոգին եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ։

9 Եւ իր որդիքը Իսահակը եւ Իսմայէլը թաղեցին նորան Մաքփելայի այրումը, որ Քետացի Սահառի որդի Եփրոնի արտումը Մամբրէի դիմացն է.

10 Այն արտը որ Աբրահամը Քետի որդիներիցը ծախու առել էր. այն տեղ թաղուեցաւ Աբրահամը եւ իր կինը Սարրան։

11 Եւ եղաւ որ Աբրահամի մեռնելուց յետոյ Աստուած օրհնեց նորա որդի Իսահակը. Եւ Իսահակը Լահայ-րօյի ջրհորի մօտ էր բնակվում։

12 Եւ սորանք են Աբրահամի որդի Իսմայէլի ծնունդքը, որին Սարրայի Եգիպտացի աղախին Հագարը ծնեց Աբրահամի համար։

13 Եւ Իսմայէլի որդկանց անունները սորանք են իրանց անուններովը եւ իրանց ծնունդներովը. Իսմայէլի անդրանիկը Նաբէօթ, յետոյ Կեդար եւ Ադբեէլ եւ Մաբսամ,

14 Եւ Մասմա եւ Դումա եւ Մասսէ,

15 Քոդադ եւ Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա։

16 Սորանք են Իսմայէլի որդիքը. Եւ սորանք են նորանց անուններն իրանց վրաններովը եւ իրանց գեղերովը՝ տասներկու իշխաններ էին իրանց ազգերի համեմատ։

17 Եւ սա է Իսմայէլի կենաց օրերը՝ հարիւր երեսունեւեօթը տարի. Եւ իր հոգին աւանդեց եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ։

18 Եւ Իսմայելացիք բնակուեցին Եւիլայից մինչեւ Սուր, որ Եգիպտոսի դիմացը Ասորեստան գնալու ճանապարհի վերայ է. բոլոր իր եղբայրների առջեւ բնակուեց։

19 Եւ Աբրահամի որդի Իսահակի ծնունդները սորանք են. Աբրահամը ծնեց Իսահակին։

20 Եւ Իսահակը քառասուն տարեկան էր, երբոր Միջագետից Ասորի Բաթուէլի աղջիկ՝ Ասորի Լաբանի քոյր Ռեբեկային իրան կին առաւ։

21 Եւ Իսահակն աղաչեց Եհովային իր կնոջ համար որ ամուլ էր. Եւ Եհովան լսեց նորա աղաչանքը. Եւ նորա կինը Ռեբեկան յղացաւ։

22 Եւ տղերքը խաղում էին նորա արգանդումը. Եւ նա ասեց. Եթէ այսպէս է, ինչո՞ւ եղաւ ինձ այս. Եւ գնաց Եհովային հարցնելու։

23 Եւ Եհովան ասեց նորան. Երկու ազգեր կան արգանդիդ մէջ, եւ երկու ժողովուրդներ կբաժանուին քո որովայնից. Եւ ժողովրդի մէկը միւսից զօրաւոր կլինի, եւ մեծը կծառայէ փոքրին։

24 Եւ երբոր նորա օրերը լրացան որ ծնէր, եւ ահա երկուորեակ էին նորա արգանդումը։

25 Եւ առաջինը ելաւ կարմրագոյն, բոլոր մարմինը մազոտ վերարկուի պէս էր. Եւ նորա անունը Եսաւ դրին,

26 Եւ նորանից յետոյ ելաւ նորա եղբայրը, եւ նորա ձեռքը բռնել էր Եսաւի գարշապարիցը, եւ նորա անունը Յակոբ դրին. Եւ Իսահակը վաթսուն տարեկան էր նորանց ծնելու ժամանակը։

27 Եւ մանուկները մեծացան. Եւ Եսաւը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղաւ. Իսկ Յակոբը համեստ մարդ էր և բնակվում էր վրանների մէջ։

28 Եւ Իսահակը սիրում էր Եսաւին, որովհետեւ որս էր ուտում. բայց Ռեբեկան Յակոբին էր սիրում։

29 Մի օր Յակոբը թան էր եփում. Եսաւը դաշտից եկաւ եւ սոված թուլացած էր։

30 Եւ Եսաւը ասեց Յակոբին. Խնդրեմ՝ այդ շիկաթանիցը թող տուր ուտեմ. Որովհետեւ ես թուլացել եմ. Սորա համար անունը Եդովմ կոչուեցաւ։

31 Եւ Յակոբն ասեց. Ծախիր ինձ վերայ այս օր քո անդրանկութիւնը։

32 Եւ Եսաւն ասեց. Ահա ես գնալով մեռնելու եմ, եւ ի՞նչ եւ ի՞նչ պէտք է ինձ անդրանկութիւն։

33 Եւ Յակոբն ասեց. Այս օր ինձ երդում արա. Եւ նա երդում արաւ նորան, եւ իր անդրանկութիւնը ծախեց Յակոբին։

34 Եւ Յակոբն Եսաւին հաց եւ ոսպի թան տուաւ, եւ նա կերաւ եւ խմեց, եւ վեր կացաւ եւ գնաց. Եւ Եսաւն անարգեց անդրանկութիւնը։

<< ← Prev Top Next → >>