Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ երկրի մէջ սով եղաւ բացի այն առաջի սովից որ Աբրահամի օրերում եղել էր. Եւ Իսահակը գնաց Փղշտացիների Աբիմելէք թագաւորի մօտ Գերար։

2 Եւ Եհովան երեւեցաւ նորան, եւ ասեց. Եգիպտոս մի իջնիր, բնակուիր այն երկրումը որ քեզ կասեմ։

3 Պանդուխտ եղիր այս երկրի մէջ. Եւ ես քեզ հետ կլինիմ եւ քեզ կօրհնեմ. Որովհետեւ քեզ եւ քո սերունդին եմ տալու բոլոր այս երկիրները, եւ կհաստատեմ այն երդումը որ երդուեցի քո հայր Աբրահամին.

4 Եւ կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ, եւ բոլոր այս երկիրները քո սերունդին կտամ. Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կօրհնուին։

5 Նորա համար որ Աբրահամն իմ ձայնին լսեց, եւ պահեց իմ հրամանները եւ իմ պատուիրանքները եւ իմ կանոններն ու իմ օրէնքներն։

6 Եւ Իսահակը բնակուեց Գերերումը։

7 Եւ այն տեղի մարդիկը հարցրին նորանից նորա կնոջ մասին. Եւ նա ասեց. Իմ քոյրն է նա. Որովհետեւ վախեց ասելու՝ թէ Իմ կինն է, մի գուցէ այս տեղի մարդիկը ինձ սպանեն Ռեբեկայի պատճառով. Որովհետեւ տեսքով գեղեցիկ էր։

8 Եւ եղաւ երբոր նա երկար ժամանակ այն տեղ կացաւ, Փղշտացիների թագաւորը Աբիմելէքը պատուհանից նայեց եւ տեսաւ, եւ ահա Իսահակն իր կնոջ Ռեբեկայի հետ խաղում էր։

9 Եւ Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասեց. Ահա հէնց քո կինդ է նա. Եւ ի՞նչպէս ասեցիր՝ Նա իմ քոյրն է. Եւ Իսահակն ասեց նորան. Որովհետեւ ասեցի Մի գուցէ նորա պատճառով մեռնիմ։

10 Եւ Աբիմելէքն ասեց. Սա ի՞նչ է որ մեզ արիր. Քիչ էր մնացել որ ժողովրդից մէկը քո կնոջ հետ պառկել էր, եւ դու մեր վերայ յանցանք բերած կլինէիր։

11 Եւ Աբիմելէքը հրամայեց բոլոր ժողովրդին ասելով, Ով որ այս մարդին կամ նորա կնոջը դպչելու լինի, մահով պիտի մեռնի։

12 Իսահակն այն երկրի մէջ ցանեց եւ այն տարին հարիւրի չափ արդիւնք գտաւ. Եւ Եհովան օրհնեց նորան։

13 Եւ մարդը բարձրացաւ, եւ քանի գնաց մեծացաւ, մինչեւ որ շատ մեծացաւ։

14 Եւ ոչխարներ, եւ արջառներ, եւ շատ ծառաներ ունեցաւ, եւ Փղշտացիք նախանձեցին նորան։

15 Եւ իր հօր Աբրահամի օրերումն իր հօր ծառաների փորած բոլոր ջրհորները Փղշտացիք գոցեցին, եւ հողով լցրին նորանց։

16 Եւ Աբիմելէքն ասեց Իսահակին. Գնա մեզանից, որովհետեւ մեզանից շատ զօրաւոր եղար։

17 Եւ Իսահակը գնաց այն տեղից եւ իր վրանները Գերարի ձորումը բացաւ, եւ այն տեղ բնակուեց։

18 Եւ Իսահակը դարձեալ այն ջրհորները փորեց որ իր հօր օրերումը փորել էին եւ որ Փղշտացիք գոցել էին Աբրահամի մեռնելուց յետոյ. Եւ նորանց այնպիսի անուններ դրաւ, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։

19 Եւ Իսահակի ծառաները փորեցին ձորումը, եւ այն տեղ մի կենդանի ջրի ջրհոր գտան։

20 Եւ Գերարի հովիւները կռվում էին Իսահակի հովիւների հետ ասելով՝ Այդ ջուրը մերն է. Եւ այն ջրհորի անունը դրաւ Էսէք, որովհետեւ իրար հետ կռուեցին։

21 Եւ մի ուրիշ ջրհոր փորեցին, եւ նորա վերայ էլ կռուեցին, եւ նորա անունը դրաւ Սիթնա։

22 Եւ այն տեղից չուեց, եւ մի ուրիշ հոր փորեց, եւ նորա վերայ չկռուեցին, եւ նորա անունը դրաւ Ռոհոբոթ, եւ ասեց թէ հիմա Եհովան մեզ ընդարձակեց, եւ երկրի մէջ պտղաբեր կլինինք։

23 Եւ այն տեղից ելաւ Բերսաբէէ։

24 Եւ Եհովան երեւեցաւ նորան այն գիշերը եւ ասեց. Ես եմ քո հօր Աբրահամի Աստուածը, մի վախիր, որովհետեւ ես քեզ հետ եմ. Եւ կօրհնեմ եւ կշատցնեմ քո սերունդը իմ ծառայ Աբրահամի պատճառով։

25 Եւ այն տեղ սեղան շինեց եւ Եհովայի անունը կանչեց, եւ այն տեղ բացաւ իր վրանը. Եւ այն տեղ Իսահակի ծառաները ջրհոր քանդեցին։

26 Եւ Աբիմելէքը գնաց նորա մօտ Գերարից, ու նորա բարեկամներից Ոքոզաթը եւ նորա սպարապետը Փիքող։

27 Եւ Իսահակն ասեց. Ինչո՞ւ համար էք եկել ինձ մօտ, քանի որ դուք ինձ ատում էք, եւ ինձ ձեր մօտիցը դուրս արիք։

28 Եւ նորանք ասեցին. Մենք տեսանք որ Եհովան քեզ հետ է, եւ ասեցինք թող երդում լինի մեր մէջ այսինքն մեր ու քո մէջ, եւ քեզ հետ ուխտ դնենք,

29 Որ մեզ չար բան չանես, ինչպէս որ մենք էլ քեզ չենք դպել, եւ ինչպէս որ քեզ հետ միայն բարի վարուեցինք, եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհեցինք. Դու հիմա Եհովայի օրհնեալն ես։

30 Եւ նա նորանց համար խնջոյք արաւ. Եւ նորանք կերան ու խմեցին։

31 Եւ առաւօտանց կանուխ վեր կացան եւ իրար երդում աին. Եւ Իսահակը նորանց ճանապարհեց, եւ նորանից գնացին խաղաղութեամբ։

32 Եւ եղաւ այն ժամանակ որ Իսահակի ծառաները եկան եւ նորան պատմեցին այն ջրհորի մասին որ փորում էին, եւ ասեցին նորան թէ Ջուր ենք գտել։

33 Եւ նորա անունը դրաւ Սաբէէ. Սորա համար այն քաղաքի անունը Բերսաբէէ է մինչեւ այսօր։

34 Եւ Եսաւը քառասուն տարեկան էր, երբոր Քետացի Բէերի աղջիկ Յուդիթին եւ Քետացի Ելօնի աղջիկ Բասէմաթին կին առաւ։

35 Եւ սորանք Իսահակի եւ Ռեբեկայի համար հոգու դառնութիւն եղան։

<< ← Prev Top Next → >>