Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Իսահակը կանչեց Յակոբին եւ օրհնեց նորան, եւ պատուիրեց նորան եւ ասեց նորան. Քանանի աղջիկներից կին չառնես։

2 Վեր կաց գնա Փադան-արամ (Միջագետ) քո մօր հայր Բաթուէլի տունը. Եւ այն տեղից քեզ համար կին առ քո մօր եղբայր Լաբանի աղջիկներից։

3 Եւ ամենակարող Աստուածը օրհնէ քեզ, եւ քեզ աճեցնէ եւ քեզ շատացնէ, եւ դու ժողովուրդների ժողով լինիս.

4 Եւ տայ քեզ Աբրահամի օրհնութիւնը եւ քո սերունդին քեզ հետ՝ քո պանդխտութեան երկիրը ստացուածքի համար, որ Աստուած տուել է Աբրահամին։

5 Եւ Իսահակը ճանապարհեց Յակոբին, եւ նա գնաց Փադան-արամ (Միջագետ) Ասորի Բաթուէլի որդի Լաբանի այսինքն Յակոբի եւ Եսաւի մայր Ռեբեկայի եղբօր մօտ։

6 Եւ երբոր Եսաւը տեսաւ որ Իսահակը օրհնեց Յակոբին եւ նորան ուղարկեց Փադան-արամ (Միջագետ) այն տեղից իրան կին առնելու համար, եւ որ նորան օրհնելիս պատուիրեց նորան ասելով, Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես,

7 Եւ որ Յակոբը հնազանդեց իր հօրը եւ իր մօրը, եւ գնաց Փադան-արամ (Միջագետ).

8 Նաեւ տեսաւ Եսաւը որ Քանանի աղջիկները իր հօրը Իսահակին անհաճելի են,

9 Եսաւը գնաց Իսմայէլի մօտ, Աբրահամի որդու Իսմայէլի աղջիկ և Նաբէօթի քոյր Մայէլէթին իրան կին առաւ իր կանանցից ջոկ։

10 Եւ Յակոբը Բերսաբէէից դուրս եկաւ եւ գնաց դէպի Խառան.

11 Եւ մի տեղ հասաւ, եւ գիշերն այն տեղ մնաց, որովհետեւ արեգակը մար էր մտել. Եւ այն տեղի քարերիցն առաւ, եւ իր գլխի տակ դրաւ, եւ այն տեղ պառկեց։

12 Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։

13 Եւ ահա Եհովան կանգնած էր նորա վերայ, եւ ասեց. Ես եմ Եհովան՝ քո հօր Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը. այդ երկիրը որի վերայ պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդին.

14 Եւ քո սերունդը երկրի աւազի չափ կլինի եւ կտարածուի դէպի արեւմուտք եւ արեւելք, եւ դէպի հիւսիս եւ հարաւ. Եւ քեզանով կօրհնուին երկրի բոլոր ազգերը՝ եւ քո սերունդովը։

15 Եւ ահա ես քեզ հետ եմ, եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կպահեմ, եւ քեզ այս երկիրը կդարձնեմ. Որովհետեւ քեզ չեմ թողիլ մինչեւ որ կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ։

16 Եւ Յակոբը զարթնեց իր քնիցը եւ ասեց. Իրաւի Եհովան այստեղ է, եւ ես չգիտէի։

17 Եւ վախեց ու ասեց. Ինչ ահաւոր է այս տեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծոյ տունը, եւ սա է երկնքի դուռը։

ԾՆՆԴՈՑ 28:17 - Jacob’s Ladder
Jacob’s Ladder
18 Եւ Յակոբն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ առաւ այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, եւ նորան արձան կանգնեցրեց, եւ նորա գլխին իւղ ածեց.

19 Եւ այն տեղի անունը Բեթէլ դրաւ. Բայց առաջ այն քաղաքի անունը Լուզ էր։

20 Եւ Յակոբը ուխտ արաւ եւ ասեց. Եթէ Աստուած ինձ հետ լինի, ինձ պահէ այս ճանապարհումը որ ես գնում եմ, եւ ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տայ,

21 Եւ ես խաղաղութեամբ ետ դառնամ իմ հօր տունը, Եհովան ինձ համար Աստուած լինի,

22 Եւ այս քարը որ ես արձան կանգնեցրի Աստուծոյ տուն լինի. Եւ այն ամենից որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ տամ։

<< ← Prev Top Next → >>