Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 29. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10029&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Յակոբը ճանապարհ ընկաւ եւ գնաց արեւելքի որդկանց երկիրը.

2 Եւ մտիկ տուաւ, եւ ահա դաշտումը մի հոր կար, եւ այա այնտեղ նորա մօտ ոչխարների երեք հօտ պառկել էին, որ այն հորիցը խմեցնում էին հօտերին. Եւ հորի բերանին մի մեծ քար կար։

3 Եւ բոլոր հօտերը այնտեղ էին ժողովում. Եւ հորի բերանիցը քարը գլորում էին, եւ հօտերին խմեցնում, եւ քարը դարձեալ իր տեղը հորի բերանին էին դնում։

4 Եւ Յակոբն ասեց նորանց. Եղբայրներս, ո՞րտեղից էք դուք. Եւ նորանք ասեցին. Մենք Խառանիցն ենք։

5 Եւ նա ասեց նորանց. Նաքովրի որդի Լաբանին ճանաչո՞ւմ էք. Եւ նորանք ասեցին՝ Ճանաչում ենք։

6 Եւ նա ասեց նորանց. Առո՞ղջ է. Եւ նորանք ասեցին, Առողջ է, եւ ահա նորա աղջիկ Ռաքէլը ոչխարների հետ գալիս է։

7 Եւ նա ասեց. Ահա տակաւին օր շատ կայ եւ ժամանակ չէ հօտերը ժողովելու, ոչխարներին խմեցրէք, եւ գնացէք արածեցրէք։

8 Եւ նորանք ասեցին. Չենք կարող, մինչեւ որ բոլոր հօտերը մէկտեղ չժողովուին. Այն ժամանակ հորի բերանից քարը կգլորեն, եւ ոչխարներին կխմեցնենք։

9 Եւ երբոր տակաւին նորանց հետ խօսում էր, Ռաքէլն եկաւ իր հօր ոչխարների հետ. Որովհետեւ նա էր նորանց հովիւը։

10 Եւ եղաւ երբոր Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի աղջիկ ռաքէլին, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Յակոբը մօտեցաւ, եւ քարը հորի բերանիցը գլորեց, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարներին խմեցրեց։

11 Եւ Յակոբը համբուրեց Ռաքէլին, եւ ձայնը բարձրացրեց լաց եղաւ։

ԾՆՆԴՈՑ 29:11 - Jacob and Rachel
Jacob and Rachel
12 Եւ Յակոբը պատմեց Ռաքէլին, թէ ինքը նորա հօր ազգական եւ Ռեբեկայի որդին է. Նա էլ վազեց եւ իր հօրը պատմեց։

13 Եւ երբոր Լաբանն իր քրոջ որդի Յակոբին համբաւը լսեց, նորան դիմաւորելու վազեց, եւ գրկեց եւ համբուրեց նորան, եւ իր տունը տարաւ, եւ նա պատմեց Լաբանին բոլոր այս բաները։

14 Եւ Լաբանն ասեց նորան. Իրաւի դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես. Եւ նա նորա հետ մի ամբողջ ամիս մնաց։

15 Եւ Լաբանն ասեց Յակոբին. Մի՞թէ դու, որ իմ եղբայրն ես, պիտի ինձ ձրի՞ ծառայես. Ասիր ինձ՝ ի՞նչ է քո վարձքը։

16 Եւ Լաբանն երկու աղջիկ ունէր. Մեծի անունը Լիա եւ փոքրի անունը Ռաքէլ։

17 Եւ Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքէլը գեղեցիկ էր տեսքով եւ գեղեցիկ դէմքով։

18 Եւ Յակոբը սիրեց Ռաքէլին եւ ասեց. Քո փոքր աղջիկ Ռաքէլի համար եօթը տարի քեզ ծառայեմ։

ԾՆՆԴՈՑ 29:18 - Jacob’s Deal for Rachel
Jacob’s Deal for Rachel
19 Եւ Լաբանն ասեց. Աւելի լաւ է որ ես նորան քեզ տամ քան թէ նորան ուրիշ մարդի տամ։ Բնակուիր ինձ հետ։

20 Եւ Յակոբը Ռաքէլի համար եօթը տարի ծառայեց. Եւ նորա աչքին մի քանի օրերի պէս էր՝ նորան սիրելու պատճառով։

21 Եւ Յակոբն ասեց Լաբանին. Կինս տուր, որովհետեւ օրերս լրացել են, որ ես մտնեմ նորա մօտ։

22 Եւ Լաբանն այն տեղի բոլոր մարդկանցը ժողովեց եւ խնջոյք արաւ։

23 Եւ եղաւ որ իրիկունը նա իր Լիա աղջիկն առաւ եւ նորա մօտ բերաւ. Եւ նա նորա մօտ մտաւ։

24 Եւ Լաբանն իր աղախին Զեղփան իր աղջիկ Լիային աղախին տուաւ։

25 Եւ եղաւ առաւօտանց, եւ ահա նա Լիան էր. Եւ Յակոբը Լաբանին ասեց. Ի՞նչ է սա որ դու ինձ արել ես. Մի՞թէ ես քեզ Ռաքէլի համար չեմ ծառայել. Ապա ինչո՞ւ համար ինձ խաբեցիր։

26 Եւ Լաբանն ասեց. Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան։

27 Լրացրու այս եօթնեակը, եւ ես սորան էլ կտամ քեզ այն ծառայութեան համար որ ինձ ծառայես ուրիշ եօթը տարի էլ։

28 Եւ Յակոբն այնպէս արաւ, եւ այն եօթնեակն էլ լրացրեց, եւ Լաբանն իր Ռաքէլ աղջիկը նորան կին տուաւ։

29 Եւ Լաբանն իր աղախին Բաղղան իր աղջիկ Ռաքէլին աղախին տուաւ։

30 Եւ նա Ռաքէլի մօտ էլ մտաւ, եւ Ռաքէլին Լիայիցն աւելի սիրեց. Եւ Լաբանին եօթը տարի էլ ծառայեց։

31 Եւ երբոր Եհովան տեսաւ որ Լիան ատվում է, նորա արգանդը բացաւ. Բայց Ռաքէլը ամուլ էր։

32 Եւ Լիան յղացաւ, եւ մի որդի ծնեց, եւ նորա անունը Ռուբէն դրաւ. Որովհետեւ ասեց. Եհովան իմ տառապանքին նայեց, ուրեմն հիմա իմ մարդն ինձ կսիրէ։

33 Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. Որովհետեւ Եհովան լսեց որ ես ատվում եմ, նորա համար ինձ այս որդին էլ տուաւ. Եւ նորա անունը Շմաւոն դրաւ։

34 Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց եւ ասեց. Հիմա այս անգամ իմ մարդն ինձ հետ կմիաւորուի. Որովհետեւ երեք որդի ծնեցի նորա համար. Այս պատճառով նորա անունը Ղեւի դրաւ։

35 Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. Այս անգամ պիտի գոհանամ Եհովայից. Նորա համար նորա անունը Յուդա դրաւ. Եւ ծնելուց դադարեց։

<< ← Prev Top Next → >>