Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Լիայի աղջիկ Դինան, որին նա ծնել էր Յակոբի համար, ելաւ այն երկրի աղջկերանց տեսնելու։

2 Եւ այն երկրի իշխան Խեւացի Եմովրի որդի Սիւքէմը տեսաւ նորան, եւ առաւ ու պառկեց նորա հետ, եւ պղծեց նորան։

3 Եւ նորա հոգին Յակոբի Դինա աղջկան յարեց. Եւ սիրեց այն աղջկանը. Եւ աղջկայ հետ քաղցրութեամբ խօսեց։

4 Եւ Սիւքէմը խօսեց իր հայր Եմովրի հետ ասելով, Այս դուստրն ինձ համար կին առ։

5 Եւ Յակոբը լսեց, որ նա իր Դինա աղջկան պղծեց. Բայց նորա որդիները նորա հօտերի հետ դաշտումն էին. Եւ Յակոբը լռեց մինչեւ նորանց գալը։

6 Եւ Սիւքէմի հայր Եմովրը գնաց Յակոբի մօտ, նորա հետ խօսելու։

7 Եւ Յակոբի որդիքը հէնց որ լսեցին՝ եկան դաշտիցը. Եւ մարդիկը նեղացան եւ շատ բարկացան, որ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ Յակոբի աղջկան հետ պառկելով, որ այսպէս լինելու չէր։

8 Եւ Եմովրը խօսեց նորանց հետ եւ ասեց. Իմ Սիւքէմ որդու հոգին ձեր աղջկան սիրահարուել է. Խնդրեմ նորան կին տուէք նորա համար։

9 Եւ մեզ հետ խնամութիւն արէք. Ձեր աղջկերքը մեզ տուէք, եւ մեր աղջկերքը ձեզ համար առէք։

10 Եւ մեզ հետ բնակուեցէք, եւ այս երկիրը ձեր առաջին կլինի. Նորանում բնակուեցէք եւ առուտուր արէք, եւ նորանում կալուածքներ ստացէք։

11 Եւ Սիւքէմն ասեց աղջկայ հօրը եւ նորա եղբայրներին. Թող ձեր առջեւ շնորհք գտնեմ, եւ ինչ որ ինձ ասէք, կտամ։

12 Ինձ վերայ դրէք խիստ շատ օժիտ եւ ընծայ, եւ ես կտամ ինչպէս որ ինձ ասէք, միայն թէ աղջիկն ինձ կին տուէք։

13 Եւ Յակոբի որդիքը խաբէութեամբ պատասխանեցին Սիւքէմին եւ նորա հայր Եմովրին, եւ ասեցին, (որ իրենց Դինա քրոջը պղծել էր,)

14 Եւ ասեցին նորանց. Մենք չենք կարող այս բանը անել, որ մեր քոյրը տանք մի մարդի, որ անթլփատ է. Ըստ որում դա մեզ համար ամօթ բան է։

15 Բայց միայն որանով կհամաձայնուենք ձեզ հետ եթէ մեզ պէս լինիք՝ ձեզանից ամեն մի արուն թլփատուելով։

16 Այն ժամանակ մեր աղջկերքը ձեզ կտանք, եւ ձեր աղջկերքը մենք կառնենք, եւ ձեզ հետ կբնակուենք, ու մէկ ժողովուրդ կլինինք։

17 Բայց եթէ մեզ ականջ չդնէք. Որ թլփատուիք, այն ժամանակ մենք մեր աղջիկը կառնենք ու կգնանք։

18 Եւ նորանց խօսքը հաճելի եղաւ Եմովրին, եւ Եմովրի որդի Սիւքէմին։

19 Եւ այն պատանին չուշացաւ այս բանը անելու. Որովհետեւ Յակոբի աղջկան հաւանել էր, եւ նա իր հօր տանը մէջ եղողների ամենից պատուականն էր։

20 Եւ Եմովրը եւ նորա որդի Սիւքէմը եկան իրանց քաղաքի դուռը, եւ իրանց քաղաքի մարդկանց հետ խօսեցին ասելով,

21 Այս մարդիկը խաղաղութեամբ են վարվում մեզ հետ. Ուստի թող այս երկրում բնակուեն եւ նորա մէջ առուտուր անեն. Եւ ահա երկիրը ընդարձակ է նորանց առաջին. Եկեք նորանց աղջկերքը մեզ համար կին առնենք, եւ մեր աղջկերքը նորանց տանք։

22 Միայն սորանով են այն մարդիկը մեզ հետ համաձայնվում որ մեզ հետ բնակուեն մէկ ժողովուրդ լինելու համար, որ մեզանից ամեն արուն թլփատուի ինչպէս որ նորանք են թլփատվում։

23 Նորանց հօտերը եւ նորանց ստացուածքը, եւ ամեն անասունները մի՞թէ մերը չեն լինիլ. Միայն թէ մենք նորանց հետ համաձայնուենք, որ մեզ հետ բնակուեն։

24 Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին ականջ դրին նորա քաղաքի դռնից դուրս եկողների բոլորը. Եւ ամեն արու որ նորա քաղաքի դռնից դուրս էր գալիս, թլփատուեցաւ։

25 Եւ եղաւ երրորդ օրը, երբոր նորանք ցաւի մէջն էին, Յակոբի երկու որդիքը Շմաւոնը եւ Ղեւին՝ Դինայի եղբայրները ամեն մէկն իր սուրն առաւ, եւ համարձակ մտան քաղաքը, եւ սպանեցին ամեն արուն.

26 Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով սպանեցին. Եւ Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան։

27 Եւ Յակոբի որդիքը այն սպանուածների վերայ եկան, եւ քաղաքը կողոպտեցին, որ իրանց քրոջը պղծել էին։

28 Նորանց հօտերը եւ նորանց արջառները եւ նորանց էշերը եւ քաղաքումը եղածը եւ դաշտումը եղածը առին։

29 Եւ նորանց բոլոր ստացուածքը եւ նորանց բոլոր տղերքն ու կանայքը գերի առին եւ կողոպտեցին տան մէջ բոլոր գտնուածը։

30 Եւ Յակոբն ասեց Շմաւոնին եւ Ղեւիին, Ինձ այս երկրի բնակիչների՝ Քանանացիների եւ Փերեզացիների մէջ ատելի անելով ինձ փորձանքի մէջ գցեցիք. Եւ ինձ հետ քիչ մարդիկ կան. Նորանք ինձ վերայ կհաւաքուին, ինձ կզարկեն, կկորչեմ ես եւ իմ տունը։

31 Եւ նորանք ասեցին. Ապա բոզի պէս պէ՞տք էր անել մեր քրոջը։

<< ← Prev Top Next → >>