Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Աստուած ասեց Յակոբին. Վեր կաց, ելիր դէպի Բեթէլ եւ այնտեղ բնակուիր, եւ այնտեղ մի սեղան շինիր Աստուծոյն որ քեզ երեւեցաւ քո եղբայր Եսաւի երեսից փախած ժամանակդ։

2 Եւ Յակոբն ասեց իր ընտանիքին եւ բոլոր իր հետ եղողներին. Հեռացրէք օտար աստուածները որ կան ձեր միջումը, եւ մաքրուեցէք, եւ ձեր հանդերձները փոխեցէք։

3 Եւ վեր կենանք գնանք վեր դէպի Բեթէլ. Եւ այնտեղ սեղան շինեմ այն Աստուծոյն, որ իմ նեղութեան օրը ինձ լսեց, եւ իմ գնացած ճանապարհումն ինձ հետ էր։

4 Եւ բոլոր օտար աստուածները, Յակոբին տուին, որ իրանց ձեռքին կար, եւ իրանց ականջներումն եղած օղերը. Եւ Յակոբը թաղեց նորանց Սիւքէմի մօտ եղած բեւեկնու տակին։

5 Եւ ճանապարհ ելան. Եւ իրանց շուրջը եղած քաղաքների վերայ Աստուծոյ վախը ընկաւ, եւ Յակոբի որդկանց ետեւից չընկան։

6 Եւ Յակոբն եկաւ Լուզ, որ Քանանի երկրումն է, այսինքն Բեթէլ եկաւ, ինքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը.

7 Եւ այնտեղ մի սեղան շինեց եւ այն տեղի անունը Էլ-Բեթէլ դրաւ. Որովհետեւ Աստուած այնտեղ իրան երեւացել էր, երբոր իր եղբօր երեսից փախչում էր։

8 Եւ Ռեբեկայի դայեակ Դեբորան մեռաւ, եւ Բեթէլից ցած կողմը կաղնու տակին թաղուեցաւ. Եւ նորա անունը Ալօն-բախութ դրուեցաւ։

9 Եւ Աստուած դարձեալ երեւեցաւ յակոբին երբոր նա Միջագետիցը գալիս էր, եւ օրհնեց նորան։

10 Եւ Աստուած ասեց նորան. Քո անունը Յակոբ է. քո անունը այլեւս Յակոբ չասուի, այլ Իսրայէլ լինի քո անունը. Եւ նորա անունը Իսրայէլ դրաւ։

11 Եւ Աստուած ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. աճիր եւ շատացիր. Քեզանից ազգ եւ ազգերի բազմութիւն լինի, եւ քո երանքից թագաւորներ դուրս գան։

12 Եւ այն երկիրը, որ Աբրահամին եւ Իսահակին տուի, քեզ կտամ. Եւ քեզանից յետոյ քո սերունդին կտամ այն երկիրը։

13 Եւ Աստուած բարձրացաւ նորանից այն տեղ, ուր որ նորա հետ խօսեց։

14 Եւ Յակոբը մի արձան կանգնեցրեց այն տեղը, ուր որ Աստուած իր հետ խօսեց, մի քարի արձան եւ նորա վերայ թափելու նուէր թափեց, եւ նորա վերայ իւղ թափեց։

15 Եւ Յակոբն այն տեղի անունը, ուր որ Աստուած իրան հետ խօսեց, Բեթէլ դրաւ։

16 Եւ Բեթէլից ճանապարհուեցան. Եւ մի քիչ ճանապարհ կար մինչեւ Եփրաթա ուր որ ռաքէլը ծնեց, եւ ծնելիս շատ դժուարութիւն քաշեց։

17 Եւ եղաւ երբոր ծնելիս շատ դժուարութիւն էր քաշում, ծնուցիչն ասեց նորան. Մի վախիր, որովհետեւ սա էլ քեզ համար տղայ է։

18 Եւ եղաւ երբոր նորա հոգին դուրս էր գալիս (որովհետեւ մեռաւ,) նորա անունը Բենօնի դրաւ. Բայց նորա հայրը Բենիամին կոչեց նորան։

19 Եւ Ռաքէլը մեռաւ, եւ թաղուեցաւ Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհէմն է։

20 Եւ Յակոբը նորա գերեզմանի վերայ մի արձան կանգնեցրեց, որ մինչեւ այսօր Ռաքէլի գերեզմանի արձանն է։

21 Եւ Իսրայէլը ճանապարհուեցաւ, եւ իր վրանը բացաւ Միդդալ-եդերի այն կողմումը։ Եւ եղաւ երբոր Իսրայէլը բնակվում էր այն երկրումը, Ռուբէնը գնաց եւ իր հօր հարճ Բաղղայի հետ պառկեց. Եւ Իսրայէլը լսեց այս։

22 Եւ Յակոբի որդիքը տասնեւերկու էին։

23 Լիայի որդիքը՝ Յակոբի անդրանիկը Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար եւ Զաբուղոն։

24 Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։

25 Եւ Ռաքէլի աղախին Բաղղայի որդիքը՝ Դան եւ Նեփթաղիմ։

26 Եւ Լիայի աղախին Զեղփայի որդիքը՝ գադ եւ Ասեր։ Սորանք են Յակոբի որդիքը, որ Միջագետումը ծնուեցան նորա համար։

27 Եւ Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ Մամբրէ Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոն, ուր որ Աբրահամը եւ Իսահակը պանդխտութեամբ բնակուեցան։

28 Եւ Իսահակի օրերը հարիւր ութսուն տարի եղան։

29 Եւ Իսահակը ծերացած եւ օրերից կշտացած աւանդեց հոգին եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ. Եւ նորա որդիքը Եսաւն ու Յակոբը թաղեցին նորան։

<< ← Prev Top Next → >>