Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ եղաւ որ այն ժամանակ Յուդան իր եղբայրների մօտից իջաւ եւ գնաց մի Ոդողոմացի մարդի մօտ, անունը Իրաս։

2 Եւ Յուդան Շաւա անունով մի Քանանացու աղջկանը տեսաւ եւ առաւ նորան եւ մտաւ նորա մօտ։

3 Եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց եւ նորա անունը Էր դրաւ։

4 Եւ դարձեալ յղացաւ եւ որդի ծնեց, եւ նորա անունը Օնան դրաւ։

5 Եւ դարձեալ մի որդի ծնեց, եւ նորա անունը Սելօմ դրաւ. Եւ Յուդան Քեզիբումն էր նորան ծնելիս։

6 Եւ Յուդան իր առաջինեկ տղայ Էրի համար կին առաւ, անունը Թամար։

7 Եւ Յուդայի առաջինեկ Էրը չար էր Եհովայի առաջին. Եւ Եհովան սպանեց նորան։

8 Եւ Յուդան ասեց Օնանին. Մտիր քո եղբօր կնոջ մօտ եւ տագրութեան պարտքը կատարիր նորա համար, եւ քո եղբօր համար սերունդ հանիր։

9 Եւ Օնանը գիտաց, որ սերունդը իրանը չի լինելու. Նորա համար երբոր իր եղբօր կնոջ մօտ էր մտնում, սերմը գետինն էր թափում, որ իր եղբօրը սերունդ չտայ։

10 Եւ այս բանը որ նա արաւ, չար երեւեցաւ Եհովայի առաջաին, եւ նա նորան էլ սպանեց։

11 Եւ Յուդան իր հարս Թամարին ասեց. Որբեւայրի նստիր քո հօր տանը մինչեւ որ իմ Սելօմ որդին մեծանայ. Որովհետեւ ասեց. Մի գուցէ նա էլ իր եղբայրների պէս մեռնի. Եւ Թամարը գնաց ու իր հօր տանը նստեց։

12 Եւ շատ օրերից յետոյ մեռաւ Շաւայի աղջիկը՝ Յուդայի կինը. Եւ Յուդան մխիթարուել էր, եւ գնաց Թամնա իր հօտերը ասրակտուր անողների մօտ ինքը եւ իր բարեկամը Ոդողոմացի Իրասը։

13 Եւ պատմեցին Թամարին ասելով. Ահա քո սկեսրայրը դէպի Թամնա է դուրս եկել իր ոչխարները ասրակտուր անելու։

14 Նա էլ իր որբեւայրութեան հանդերձները հանեց իր վերայից եւ քօղով ծածկուեցաւ եւ փաթաթուեցաւ, եւ Թամնայի ճանապարհումը եղող Ենայիմի մուտքումը նստեց. Որովհետեւ տեսաւ որ Սելօմը մեծացել էր, բայց իրան նորա համար կին չտուին։

15 Եւ Յուդան տեսաւ նորան եւ բոզ կարծեց, որովհետեւ երեսը ծածկել էր։

16 Եւ ճանապարհին դէպի նորան դարձաւ եւ ասեց. Խնդրեմ, թող քեզ մօտ մտնեմ. Որովհետեւ չգիտէր թէ նա իր հարսն էր։ Եւ նա ասեց. Ի՞նչ կտաս ինձ որ ինձ մօտ մտնես։

17 Նա էլ ասեց. Ես մի այծի ուլ կուղարկեմ հօտերիցը. Եւ նա ասեց. Արդեօք գրաւ կտա՞ս մինչեւ ուղարկելդ։

18 Եւ Յուդան ասեց. Ի՞նչ գրաւ տամ քեզ. Եւ նա ասեց. Քո կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը. Նա էլ տուաւ նորան. Եւ մտաւ նորա մօտ, եւ Թամարը յղի մնաց նորանից։

19 Եւ վեր կացաւ գնաց, եւ իր վերայից քօղը հանեց, եւ իր որբեւայրութեան հանդերձները հագաւ.

20 Եւ Յուդան այծի ուլն ուղարկեց իր բարեկամ Ոողոմացու ձեռքովը, որ այն կնոջ ձեռքիցը գրաւն առնէ. Բայց նա չգտաւ նորան։

21 Եւ այն տեղի մարդկանցից հարցրեց ասելով. Ո՞ւր է այն բոզը որ Ենայիմումը ճանապարհի վերայ էր. Եւ նորանք ասեցին. Այստեղ բոզ չկար։

22 Եւ նա դարձաւ Յուդայի մօտ եւ ասեց. Չգտայ նորան, եւ այն տեղի մարդիկն էլ ասեցին՝ թէ Այստեղ բոզ չկար։

23 Եւ Յուդան ասեց. Թող իրան լինի, միայն թէ խայտառակ չլինինք, ահա ես այս ուլը ուղարկեցի, եւ դու չգտար նորան։

24 Եւ եղաւ որ երեք ամսից յետոյ Յուդային պատմուեցաւ՝ ասելով. Քո հարս Թամարը պոռնկացել է, նաեւ ահա պոռնկութիւնիցը յղի է. Այն ժամանակ Յուդան ասեց. Հանեցէք նորան, եւ պէտք է այրուի։

25 Երբոր նորան դուրս էին հանում, նա գրաւները իր սկեսրայրին ուղարկեց ասելով. Ես այս բաների տիրոջիցն եմ յղի. Նաեւ ասեց. Խնդրեմ՝ ճանաչիր թէ որի՞նն է այս կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը։

26 Եւ Յուդան ճանաչեց եւ ասեց. Նա ինձանից արդար է. Որովհետեւ նորան իմ որդի Սելօմին չտուի. Եւ այլ եւս չգիտաց նորան։

27 Եւ եղաւ որ նորա ծնելու ժամանակը՝ ահա նորա որգանդումը երկուորեակ էին։

28 Եւ եղաւ որ ծնելիս, մէկը ձեռքը մեկնեց. Եւ մանկաբարձն առաւ եւ նորա ձեռքի վերայ կարմիր դերձան կապեց ասելով. Առաջ այս դուրս եկաւ։

29 Եւ նա հէնց որ իր ձեռքը ետ քաշեց, ահա նորա եղբայրը դուրս եկաւ. Եւ մանկաբարձն ասեց. Ինչո՞ւ պատառեցիր ցանկը. Պատառումը քեզ վերայ. Նորա համար նորա անունը Փարէս դրուեցաւ։

30 Եւ յետոյ ձեռքին կարմիր դերձան ունեցող եղբայրը դուրս եկաւ, եւ նորա անունը Զարա դրուեցաւ։

<< ← Prev Top Next → >>