Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Յովսէփին իջեցրին Եգիպտոս. Եւ Փարաւօնի ներքինի՝ Եգիպտացի Պետափրէս դահճապետը ծախու առաւ նորան Իսմայէլացիների ձեռքիցը, որ նորան այնտեղ էին իջեցրել։

2 Եւ Եհովան Յովսէփի հետ էր, եւ նա յաջողակ մարդ էր. Եւ իր Եգիպտացի տիրոջ տանն էր։

3 Եւ նորա տէրը տեսաւ որ Եհովան նորա հետ էր, եւ թէ ինչ որ անում էր Եհովան յաջողում էր նորա ձեռքովը։

4 Եւ Յովսէփը շնորհք գտաւ նորա առաջին, եւ ծառայում էր նորան, եւ նա իր տան վերայ վերակացու արաւ նորան, եւ իր բոլոր ունեցածը նորա ձեռքը յանձնեց։

5 Եւ եղաւ որ նորան իր տան եւ իր բոլոր ունեցածի վերայ վերակացու արած ժամանակից յետոյ, Եհովան Եգիպտացու տունը օրհնեց Յովսէփի պատճառովը. Եւ Եհովայի օրհնութիւնը լինում էր թէ տանը եւ թէ դաշտումը նորա բոլոր ունեցածի վերայ։

6 Եւ նա իր բոլոր ունեցածը Յովսէփի ձեռքին թողեց. Եւ նորա մօտ եղած մէկ բանից տեղեկութիւն չունէր բացի իր կերած հացիցը։ Եւ Յովսէփը գեղեցիկ էր դէմքով եւ գեղեցիկ՝ տեսքով։

7 Եւ եղաւ այս բաներից յետոյ որ նորա տիրոջ կինը աչք բարձրացրեց Յովսէփի վերայ, եւ ասեց. Պառկիր ինձ հետ։

8 Բայց նա մերժեց, եւ իր տիրոջ կնոջն ասեց. Ահա իմ տէրը ինչ որ տանը մէջ ինձ մօտ կայ չգիտէ. Եւ իր բոլոր ունեցածն իմ ձեռքն է յանձնել։

9 Այս տան մէջ ինձանից մեծը չկայ. Եւ ինձանից մի բան չարգիլեց բացի քեզանից, ըստ որում դու նորա կինն ես. ուրեմն ես ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ։

10 Եւ եղաւ քանի որ նա օրէցօր Յովսէփին ասում էր, բայց նա չէր լսում նորան, որ նորա հետ պառկի կամ նորա հետ լինի։

11 Եւ եղաւ որ նա մի օր իր գործը կատարելու համար տուն եկաւ. Եւ այնտեղ տան մէջ տան մարդիկներից մէկը չկար.

12 Եւ տիկինը բռնեց նորա հանդերձիցն ասելով, Պառկիր ինձ հետ. Եւ նա իր հանդերձը թողեց նորա ձեռքին եւ փախաւ դուրս գնաց։

ԾՆՆԴՈՑ 39:12 - Joseph and Potiphar’s Wife
Joseph and Potiphar’s Wife
13 Եւ եղաւ երբոր տեսաւ որ նա իր հանդերձը նորա ձեռքին թողեց, եւ դուրս փախաւ,

14 Իր տան մարդկանցը կանչեց եւ պատմեց նորանց ասելով. Տեսէք, մեզ համար մի Եբրայեցի բերաւ մեզ խայտառակ անելու համար. Նա ինձ մօտ եկաւ, որ ինձ հետ պառկի, ու ես բարձր ձայնով աղաղակեցի։

15 Եւ եղաւ երբոր լսեց թէ ես իմ ձայնը բարձրացրի եւ աղաղակեցի, իր հանդերձը ինձ մօտ թողեց եւ փախաւ ու դուրս գնաց։

16 Եւ կինը նորա հանդերձը իր մօտը պահեց, մինչեւ որ նորա տէրը տուն եկաւ։

17 Եւ խօսեց նորա հետ այս խօսքերի պէս ասելով, Ինձ մօտ եկաւ այն Եբրայեցի ծառան, որ դու մեզ համար բերիր, որ ինձ խայտառակ անի։

18 Եւ եղաւ երբոր իմ ձայնը բարձրացրի եւ աղաղակեցի, իր հանդերձը ինձ մօտ թողեց եւ դուրս փախաւ։

19 Եւ եղաւ երբոր նորա տէրը լսեց իր կնոջ խօսքերը, որ պատմեց իրան ասելով, Քո ծառան ինձ այսպիսի բաներ արաւ, նորա բարկութիւնը բորբոքուեց։

20 Եւ Յովսէփի տէրը առաւ նորան եւ բանտը դրաւ՝ այն տեղը ուր որ թագաւորի բանտարկեալները կապուած էին. Եւ նա այնտեղ բանտումն էր։

21 Բայց Եհովան Յովսէփի հետ էր, եւ ողորմութիւն ցոյց տուաւ նորան, եւ բանտապետի առաջին շնորհք գտնել տուաւ նորան։

22 Եւ բանտապետը Յովսէփի ձեռքը յանձնեց բանտումը եղած բոլոր բանտարկեալներին. Եւ ամեն ինչ որ այնտեղ անում էին, անողը նա էր։

23 Բանտապետը նորա ձեռքին եղած ոչ մէկ բանին չէր նայում. Որովհետեւ Եհովան նորա հետ էր. Եւ նորա ամեն արաշները Եհովան յաջողում էր։

<< ← Prev Top Next → >>