Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Եգիպտոսի թագաւորի մատռուակը եւ հացագործը իրանց տիրոջ՝ Եգիպտոսի թագաւորի դէմ յանցանք գործեցին։

2 Եւ Փարաւօնը բարկացաւ իր երկու ներքինիների՝ այսինքն մատռուակապետի եւ հացագործապետի վերայ.

3 Եւ նորանց դահճապետի տան բանտի մէջ բանտարկեց, ուր որ Յովսէփը բանտարկուած էր։

4 Եւ դահճապետը Յովսէփին վերակացու նշանակեց նորանց համար, եւ նա ծառայում էր նորանց. Եւ նորանք մի առ ժամանակ մնացին բանտումը։

5 Եւ երկուսն էլ երազ տեսան՝ ամեն մէկն իր երազը մէկ գիշեր՝ ամեն մէկն իր երազի նշանակութեամբը՝ Եգիպտոսի թագաւորի մատռուակը եւ հացագործը, որոնք բանտումը կապուած էին,

6 Եւ Յովսէփն առաւօտանց նորանց մօտ եկաւ, եւ տեսաւ նորանց, որ տրտմած էին։

7 Եւ հարցրեց Փարաւօնի ներքինիներին, որ իր տիրոջ տանը իր հետ բանտարկուած էին ասելով, Ինչո՞ւ համար ձեր երեսները այսօր տխուր են։

8 Եւ նորանք ասեցին նորան. Երազ ենք տեսել, եւ նորան մեկնող չկայ։ Եւ Յովսէփն ասեց նորանց. Ահա մեկնութիւնները Աստուծոյն են վերաբերվում. Խնդրեմ, պատմեցէք ինձ։

9 Եւ մատռուակապետը պատմեց իր երազը Յովսէփին եւ ասեց նորան. Երազումս տեսայ, որ առջեւս մի որթ կար.

10 Եւ այն որթի վերայ երեք ուռ կային, եւ հէնց որ բողբոջեց ծաղիկ տուաւ, եւ նորա ողկոյզները խաղող հասցրին.

11 Եւ Փարաւօնի բաժակը իմ ձեռքին էր. Եւ խաղողներն առի, եւ Փարաւօնի բաժակի մէջ ճմլեցի, եւ գաւաթը Փարաւօնի ձեռքը տուի։

12 Եւ Յովսէփը նորան ասեց. Սա է դորա մեկնութիւնը. Երեք ուռը երեք օր է.

13 Երեք օրից յետոյ Փարաւօնը քո գլուխը կը բարձրացնէ, եւ քեզ դարձեալ քո պաշտօնի վերայ կդնէ. Եւ Փարաւօնի բաժակը նորա ձեռքը կտաս այն առաջի սովորութեան պէս, երբոր նորա մատռուակն էիր։

14 Բայց ինձ միտքդ բեր, երբ որ քեզ բարիք կլինի, եւ խնդրեմ ինձ բարերարութիւն արա, եւ ինձ յիշիր Փարաւօնի առաջին եւ ինձ հանիր այս տունիցը.

15 Որովհետեւ իրաւ գողացուեցայ Եբրայեցիների երկրիցը. Եւ այստեղ էլ մի բան չեմ արել որ ինձ այս գուբը նետեն։

16 Եւ հացագործապետը տեսաւ որ լաւ մեկնեց, ասեց յովսէփին. Ես էլ երազումս տեսայ, որ գլխիս վերայ երեք նաշիհի սակառ ունէի.

17 Եւ ամենի վերայի սակառի մէջ կար Փարաւօնի ամեն կերակուրներիցը, որ հացագործը շինում է, եւ թռչունները ուտում էին նորանց գլխիս վերայի սակառիցը։

18 Եւ Յովսէփը պատասխանեց, եւ ասեց. Սա է դորա մեկնութիւնը. Երեք սակառը երեք օր է.

19 Երեք օրից յետոյ Փարաւօնը քո վերայից վեր կառնէ քո գլուխը, եւ քեզ մի ծառից կը կախէ. Եւ թռչունները քո վերայից կուտեն քո մարմինը։

20 Եւ եղաւ երրորդ օրը, որ Փարաւօնի ծննդեան օրն էր, եւ իր բոլոր ծառաների համար խնջոյք արաւ եւ իր ծառաների մէջ մատռուակապետի եւ հացագործապետի գլուխները վեր հանեց։

21 Եւ դարձրեց մատռուակապետին իր պաշտօնին, եւ նա բաժակը Փարաւօնի ձեռքը տուաւ։

22 Բայց հացագործապետին կախել տուաւ, ինչպէս Յովսէփը մեկնել էր նորանց։

23 Բայց մատռուակապետը չյիշեց Յովսէփին, եւ մոռացաւ նորան։

<< ← Prev Top Next → >>