Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 42. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10042&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Յակոբը տեսաւ, որ Եգիպտոսումը պաշար կայ, եւ Յակոբն ասեց իր որդիներին. Ինչո՞ւ էք իրար մտիկ տալիս։

2 Եւ ասեց. Ահա լսել եմ որ Եգիպտոսումը պաշար կայ, այնտեղ իջէք եւ այն տեղից մեզ համար ծախու առէք որ ողջ մնանք եւ չմեռնինք։

3 Եւ Յովսէփի տասը եղբայրներն իջան Եգիպտոսից ցորեն ծախու առնելու։

4 Բայց Յակոբը Յովսէփի եղբայր Բենիամինին նորա եղբայրների հետ չուղարկեց. Որովհետեւ ասեց. Մի գուցէ փորձանք պատահի նորան։

5 Եւ Իսրայէլի որդիները եկան այնտեղ գնացողների հետ պաշար ծախու առնելու. Որովհետեւ Քանանի երկրումը սով կար։

6 Եւ Յովսէփն այն երկրի իշխանն էր. և ինքը երկրի բոլոր ժողովրդին պաշար էր ծախում. Յովսէփի եղբայրները եկան, եւ իրանց երեսները մինչեւ գետինը խոնարհութիւն արին նորան։

7 Եւ հէնց որ Յովսէփն իր եղբայրներին տեսաւ՝ ճանաչեց նորանց, բայց իրան նորանց չճանաչեցրեց, եւ նորանց հետ խստութեամբ խօսեց, եւ նորանց ասեց. Ո՞րտեղից էք եկել. Եւ նորանք ասեցին. Քանանի երկրիցը՝ կերակուր ծախու առնելու։

8 Եւ Յովսէփն իր եղբայրներին ճանաչեց, բայց նորանք չճանաչեցին նորան։

9 Եւ Յովսէփը յիշեց այն երազները, որ նորանց վերայ տեսել էր, եւ ասեց նորանց. Դուք լրտեսներ էք. Եկել էք երկրի բացութիւնը տեսնելու։

10 Եւ ասեցին նորան. Ոչ, տէր իմ, այլ քո ծառաները եկել են կերակուր ծախու առնելու։

11 Մենք ամենքս մէկ մարդի որդիներ ենք. Մենք ուղիղ ենք. Ծառաներդ լրտեսներ չեն։

12 Եւ նա ասեց նորանց. Ոչ, այլ եկել էք երկրի բացութիւնը տեսնելու։

13 Եւ նորանք ասեցին. Մենք տասնեւերկու ծառաներդ Քանանի երկրումը մէկ մարդի որդիք ենք՝ եղբայրներ. Եւ ահա կրտսերը այսօր մեր հօր մօտ է, եւ մէկը չկայ։

14 Եւ Յովսէփն ասեց նորանց. Սա է որ ձեզ հետ խօսեցի ասելով. Թէ Դուք լրտեսներ էք.

15 Սորանով պէտք է փորձուիք. Փարաւօնի կեանքը վկայ է, որ դուք այս տեղից չէք դուրս գալ, եթէ ձեր կրտսեր եղբայրը այստեղ չգայ։

16 Ձեզանից մէկին ուղարկեցէք ձեր եղբօրը բերելու, եւ դուք կբանտարկուիք, որ ձեր խօսքերը փորձուին, թէ արդեօք ձեզանում ճշմարտութիւն կա՞յ. Եւ եթէ ոչ, Փարաւօնի կեանքը վկայ է որ դուք լրտեսներ էք։

17 Եւ երեք օր բանտը դրաւ նորանց։

18 Եւ երրորդ օրը Յովսէփն ասեց նորանց. Սա արէք որ ողջ մնաք, ես Աստուածանից վախող եմ։

19 Եթէ դուք ուղիղ էք, ձեր եղբայրներից մէկը ձեր բանտարկուած տան մէջ արգիլուի. Եւ դուք գնացէք, ձեր տան սովածութեան համար պաշար տարէք։

20 Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ ձեր խօսքերը ճշմարտանան, եւ չէք մեռնիլ։ Եւ այնպէս արին։

21 Եւ նորանք իրար ասում էին. Իրաւ մենք մեր եղբօր վրայով յանցաւոր ենք, որովհետեւ տեսանք նորա հոգու նեղութիւնը երբոր նա մեզ աղաչում էր, եւ չլսեցինք. Նորա համար գալիս է այս նեղութիւնը մեր վերայ։

22 Եւ Ռուբէնը պատասխանեց նորանց ասելով. Ես չէ՞ի ասում, թէ Այդ տղայի դէմ մեղք մի գործէք, եւ դուք ականջ չդրիք. Եւ ահա հիմա նորա արիւնը պահանջվում է։

23 Եւ նորանք չգիտէին որ Յովսէփը հասկանում էր. Որովհետեւ թարգմանով էր խօսում իրանց հետ։

24 Եւ նորանցից բաժանուեցաւ եւ լացաւ. Եւ դարձաւ դէպի նորանց, եւ խօսեց նորանց հետ. Եւ նորանցից Շմաւոնին առաւ, եւ նորանց աչքի առաջին կապեց նորան։

25 Եւ Յովսէփը հրամայեց, որ նորանց ամանները ցորենով լցնեն եւ ամեն մէկի փողը իր քսակի մէջ դնեն, եւ նորանց պաշար տան ճանապարհի համար։ Եւ նորանց այսպէս արաւ։

26 Եւ նորանք իրանց էշերի վերայ բեռնեցին իրանց ցորենը, եւ այն տեղից գնացին։

27 Եւ նորանցից մէկը բացաւ իջեւանումն իր քսակը իր էշին դարման տալու համար, եւ տեսաւ իր փողը, որ ահա իր քսակի բերանումն էր։

28 Եւ իր եղբայրներին ասեց. Փողս ետ է եկել, եւ ահա այստեղ իմ քսակի մէջ է. Եւ նորանց սիրտը խռովուեցաւ, եւ վախելով իրար ասեցին. Սա ի՞նչ է որ Աստուած արաւ մեզ։

29 Եւ եկան Քանանի երկիրը իրանց հայր Յակոբի մօտ, եւ բոլոր իրանց պատահածները պատմեցին նորան ասելով.

30 Այն երկրի տէրը եղող մարդը մեզ հետ խստութեամբ խօսեց, եւ մեզ երկիրը լրտեսողների տեղ դրաւ։

31 Եւ ասեցինք նորան. Մենք ուղիղ ենք. Լրտեսներ չենք.

32 Մենք տասնեւերկուսս եղբայրներ ենք մեր հօր որդիքը. Մէկը չկայ, եւ կրտսերը Քանանի երկրումը մեր հօր մօտ է այսօր։

33 Եւ այն երկրի տէրը եղող մարդը ասեց մեզ. Սորանով կիմանամ թէ դուք ուղիղ էք. Ձեր եղբայրներից մէկին ինձ մօտ թողեցէք. Եւ ձեր տան սովածութեան համար պաշար առէք, եւ գնացէք։

34 Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ գիտենամ թէ դուք լրտեսներ չէք, այլ ուղիղ էք. Ձեր եղբայրը ձեզ կտամ, եւ այս երկրումը առուտուր կանէք։

35 Եւ եղաւ որ նորանք իրանց քսակները դատարկելիս, ահա ամեն մէկի փողի ծրարը իր քսակումն էր. Եւ իրանք ու իրանց հայրը տեսան փողի ծրարները եւ վախեցին։

36 Եւ նորանց հայր Յակոբն ասեց նորանց. Ինձ անորդի թողեցիք. Յովսէփը չկայ, Շմաւոնը չկայ, Բենիամինն էլ էք առնում. Սորանց ամենը ինձ վերայ եկաւ։

37 Եւ Ռուբէնը խօսեց իր հօրը հետ եւ ասեց. Իմ երկու որդիներըս սպանիր, եթէ ես նորան քեզ մօտ չբերեմ. Նորան իմ ձեռքը յանձնիր, եւ ես ետ կբերեմ նորան քեզ համար։

38 Բայց Յակոբն ասեց. Իմ որդին ձեզ հետ չի իջնիլ, որովհետեւ նորա եղբայրը մեռած է, եւ նա է մնացել մինակ. Եւ եթէ ձեր գնալու ճանապարհին նորան մի փորձանք պատահելու լինի, իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կիջեցնէք։

<< ← Prev Top Next → >>