Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ իր տանը վերակացուին հրամայեց ասելով, Այս մարդկանց քսակները լցրու ուտելիքով որքան որ կարողանան տանել, եւ ամեն մէկը փողը իր քսակի բերանումը դիր։

2 Եւ իմ բաժակը՝ արծաթի բաժակը դիր փոքրի քսակի բերանումը եւ իր պաշարի փողն էլ։ Եւ նա այդ խօսքի համեմատ արաւ, որ Յովսէփն ասեց իրան։

3 Եւ առաւօտը լուսացաւ, եւ մարդիկը ճանապարհուեցան, իրանք եւ իրանց էշերը։

4 Նորանք քաղաքից դուրս եկած դեռ չէին հեռացել, որ Յովսէփն իր տան վերակացուին ասեց. Վեր կաց այն մարդկանց ետեւից վազիր, եւ նորանց հասիր, եւ ասա նորանց. Ինչո՞ւ չար հատուցրիք բարիի փոխարէն։

5 Սա այն չէ՞, որով իմ տէրը խմում է, եւ հմայում է նորանով. Դուք չարութիւն արիք ձեր այսպէս անելովը։

6 Եւ նա հասաւ նորանց, եւ ասեց նորանց այն խօսքերը։

7 Եւ ասեցին նորան. Ինչո՞ւ է իմ տէրը այսպիսի խօսքեր խօսում. Քաւ լիցի որ քո ծառաները այդպիսի բան անեն։

8 Ահա այն փողը, որ գտել էինք մեր քսակների բերանում, Քանանի երկրիցը քեզ ետ դարձրինք. Եւ ինչպէս կգողանանք քո տիրոջ տանից արծաթ կամ ոսկի։

9 Քո ծառաներիցն որի մօտ որ գտնուի, թող նա մեռնի, եւ մենք էլ տիրոջս ծառաները լինինք։

10 Եւ նա ասեց. Հիմա հէնց թող ձեր ասածի պէս լինի. Որի մօտ որ գտնուի, նա ինձ ծառայ լինի, իսկ դուք անպարտ լինիք։

11 Ուստի ամեն մէկը շուտով իր քսակը գետինը իջեցրեց, եւ ամեն մէկն իր քսակը բացաւ։

12 Եւ նա մեծիցն սկսեց պտրտել, եւ մինչեւ փոքրը նայեց վերջացրեց, եւ բաժակը Բենիամինի քսակի մէջ գտնուեցաւ։

13 Այն ժամանակ նորանք իրանց հանդերձները պատառեցին. Եւ ամեն մէկն իր էշը բեռնեց, եւ ետ դարձան քաղաքը,

14 Եւ Յուդան եւ նորա եղբայրները Յովսէփի տունը եկան, եւ նա տակաւին այնտեղ էր, եւ նորա առաջին գետինը ընկան։

15 Եւ Յովսէփն ասեց նորանց. Այս ի՞նչ բանէ որ արիք. Դուք չգիտէ՞ք թէ ինձ պէս մի մարդ անպատճառ կհմայէ։

16 Եւ Յուդան ասեց. Ի՜նչ ասենք իմ տիրոջը, ի՜նչ խօսենք կամ ի՜նչպէս արդարացնենք մեզ. Աստուած բռնել է քո ծառաների յանցանքը. Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, մենք էլ՝ նա էլ, որի մօտ բաժակը գտնուել է։

17 Եւ նա ասեց. Քաւ լիցի որ ես այդպէս անեմ. Միայն այն մարդը, որի մօտ բաժակը գտնուել է, նա ինձ ծառայ լինի, եւ դուք խաղաղութեամբ ձեր հօր մօտ վեր գնացէք։

18 Այն ժամանակ Յուդան մօտեցաւ նորան եւ ասեց. Ոհ, տէր իմ խնդրեմ՝ թող քո ծառան մի խօսք խօսէ իմ տիրոջ ականջներին, եւ ծառայիդ վերայ քո բարկութիւնը չբորբոքուի, որովհետեւ դու Փարաւօնի պէս ես։

19 Իմ տէրն իր ծառաներին հարցրեց ասելով. Հայր կամ եղբայր ունի՞ք։

20 Եւ մենք ասեցինք մեր տիրոջը, թէ մի ծեր հայր ունինք, եւ նորա ծերութեան մի պզտիկ որդին, եւ նորա եղբայրը մեռած է, եւ միայն նա է մնացել իր մօրից, եւ նորա հայրը սիրում է նորան։

21 Եւ քո ծառաներին ասեցիր. Ինձ մօտ իջեցրէք նորան, որ աչքովս տեսնեմ նորան։

22 Եւ մենք տիրոջս ասեցինք. Տղան չէ կարող ձգել իր հօրը, որովհետեւ եթէ իր հօրը ձգելու լինի, նա կմեռնի։

23 Եւ դու քո ծառաներին ասեցիր. Եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնէ, իմ երեսը էլ միւսանգամ չտեսնէք։

24 Եւ եղաւ երբոր վեր գնացինք քո ծառայ իմ հօր մօտ, իմ տիրոջ խօսքերը պատմեցինք նորան։

25 Եւ մեր հայրն ասեց. Գնացէք դարձեալ, մեզ համար մի քիչ կերակուր ծախու առէք։

26 Եւ մենք ասեցինք. Չենք կարող իջնել. Եթէ մեր կրտսեր եղբայրը մեր հետ լինի, այն ժամանակ կիջնենք. Որովհետեւ չենք կարող տեսնել այն մարդի երեսը, եթէ որ մեր կրտսեր եղբայրը մեր հետ չլինի։

27 Եւ քո ծառայ իմ հայրս ասեց մեզ. Դուք գիտէք որ իմ կինը երկու որդի ծնեց ինձ համար։

28 Եւ մէկը մօտիցս ելաւ, եւ ես ասեցի. Անպատճառ գազանից գիշատուել է, եւ մինչեւ հիմա չտեսայ նորան։

29 Եւ սորան էլ էք առնում իմ առջեւից, եւ նորան մի փորձանք կպատահի, եւ իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կիջեցնէք։

30 Եւ արդ երբոր քո ծառայ իմ հօր մօտ երթամ եւ տղան մեր հետ չլինի, եւ ըստ որում նորա հոգին այդ տղու հոգու հետ կապուած է,

31 Անպատճառ հէնց որ տեսաւ թէ տղան չկայ, կմեռնի. Եւ ծառաներդ քո ծառայ մեր հօր սպիտակ մազերը ցաւով գերեզմանը կիջեցնենք։

32 Որովհետեւ ծառադ այդ տղու համար իմ հօրը երաշխաւոր եղայ ասելով. եթէ ես նորան քեզ մօտ չբերեմ, իմ հօրը յաւիտեան յանցաւոր լինիմ։

33 Եւ հիմա աղաչեմ, թող ծառադ այդ տղու փոխարէն իմ տիրոջը ծառայ մնայ, եւ տղան իր եղբայրների հետ գնայ.

34 Որովհետեւ ի՞նչպէս վեր գնամ իմ հօր մօտ, եթէ տղան ինձ հետ չլինի. Մի գուցէ տեսնեմ այն չարիքը որ պատահելու է իմ հօրը։

<< ← Prev Top Next → >>