Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 49. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10049&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Յակոբը կանչեց իր որդիներին եւ ասեց. Ժողովուեցէք որ պատմեմ ձեզ ինչ որ պատահելու է ձեզ վերջի օրերը։

2 Ժողովուեցէք եւ լսեցէք, ով Յակոբի որդիները. Եւ լսեցէք ձեր հօրը Իսրայէլին։

3 Ով Ռուբէն, իմ անդրանիկը, Դու իմ ոյժն ու իմ զօրութեան սկիզբը՝ Գերազանց յարգութեամբ եւ գերազանց կարողութեամբ։

4 Ջրի պէս եռացիր. Գերազանց չես լինիլ. Որովհետեւ վեր ելար քո հօր անկողինը, Այն ժամանակ պղծեցիր։ Անկողի՜նս ելաւ։

5 Շմաւոն եւ Ղեւի եղբայրներ. Անիրաւութեան գործիքներ են նորանց սուրերը։ Նորանց խորհուրդների մէջ չմտնէ իմ հոգին, Նորանց ժողովքի հետ չմիանայ իմ պատիւը. Որովհետեւ իրանց բարկութեամբը մարդ սպանեցին, Եւ իրանց կամապաշտութեամբը ցուլի ջիղ կտրեցին։

6

7 Անիծեալ լինի նորանց բարկութիւնը, ըստ որում խիստ էր, Եւ նորանց սրտմտութիւնը, ըստ որում սաստիկ էր. Կբաժանեմ նորանց Յակոբի մէջ, Եւ կցրուեմ Իսրայէլի մէջ։

8 Ով Յուդա, քեզ կգովեն քո եղբայրները. Ձեռքդ քո թշնամիների պարանոցի վերայ լինի. Երկրպագութիւն անեն քեզ քո հօր որդիքը։

9 Առիւծի ձագ է յուդան. Որդեակ իմ, կողոպուտից ելար։ Ծունկ կրկնեց՝ պառկեց առիւծի պէս եւ մատակ առիւծի պէս. Ո՞վ կզարթնեցնէ նորան։

10 Չպակասէ իշխողութիւնը Յուդայից, Եւ օրէնսդիրը, նորա ոտքերի մէջտեղից. Մինչեւ որ Սելովը գայ. Եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը։

11 Նա իր աւանակը որթին կկապէ, Եւ ազնիւ որթին՝ իր էգ իշի ձագը. Գինով կլուանայ իր պատմուճանը, Եւ խաղողի արիւնով իր հանդերձը։

12 Իր աչքերը գինուց կարմիր՝ Եւ իր ատամները կաթից սպիտակ կլինին։

13 Զաբուղոնը ծովի եզերքումը կբնակուի, Եւ նա նաւերի եզերքումը կլինի, Եւ նորա սահմանը մինչեւ Սիդօն։

14 Իսաքարը մի ամրապինդ էշ է, Պառկում է գոմերի մէջտեղը.

15 Եւ տեսաւ որ հանգստութիւնը լաւ է, Եւ երկիրը՝ որ գեղեցիկ է. Իր ուսը ծռեց բեռ կրելու, Եւ հարկատու ծառայ եղաւ։

16 Դանը կդատէ իր ժողովրդին Իսրայէլի ցեղերի մէկի պէս։

17 Դանը մի օձ կլինի ճանապարհի վերայ, Մի իժ՝ շաւիղի վերայ, Կծում է ձիան գարշապարը. Եւ վայր է ընկնում հեծեալը ետեւին։

18 Քո փրկութեանն եմ սպասում, Եհովայ։

19 Գադը՝ մի գունդ կյարձակէ նորա վերայ, Բայց ինքը կյարձակուի ետեւից։

20 Ասերի համար հացը պարարտ է. Եւ ինքը կտայ թագաւորի համադամ կերակուրներ։

21 Նեփթաղիմը մի ազատ եղջերու է. Որ գեղեցիկ խօսքեր է տալիս։

22 Մի պտղատու ոստ է Յովսէփը, Մի պտղաբեր ոստ՝ աղբիւրի վերայ, Բողբոջները տարածվում են պատի վերայ։

23 Եւ վշտացրին նորան, Եւ նետաձիգ արին, Եւ ատեցին նորան աղեղնաւորները.

24 Բայց նորա աղեղը զօրաւոր մնաց, Եւ ջիլացած են նորա ձեռքի բազուկները, Յակոբի Հզօրի ձեռքերովը. Այնտեղից է հովիւը Իսրայէլի վէմը։

25 Քո հօր Աստուածանից որ քեզ կօգնէ, Եւ Ամենակարողից որ քեզ կօրհնէ, Երկնքի օրհնութիւններովը՝ վերեւից, Խորութեան օրհնութիւններովը՝ որ պառկած է ցածումը. Ծծերի եւ արգանդի օրհնութիւններովը՝ որ

26 Քո հօր օրհնութիւնները որ զօրացան մշտնջենաւոր լեռների օրհնութիւններից՝ Յաւիտենական բլուրների վայելչութիւնից բարձր, Յովսէփի գլխի վերայ լինին. Եւ իր եղբայրներից գերազանց լինողի գագաթի վերայ։

27 Բենիամինը պատառող գայլ է, Առաւօտանց որսը կուտէ, Եւ իրիկունը կողոպուտը կբաժանէ։

28 Բոլոր այս Իսրայէլի ցեղերը տասնեւերկու են. Եւ այս է որ նորանց հայրը խօսեց նորանց հետ, եւ օրհնեց նորանց. Ամեն մէկի օրհնութեանը պէս օրհնեց նորանց։

29 Եւ պատուիրեց նորանց եւ ասեց նորանց. Ես իմ ժողովրդի հետ պիտի խառնուիմ. իմ հայրերի հետ այն այրի մէջ թաղեցէք ինձ, որ Քետացի Եփրոնի արտումն է.

30 Այն այրի մէջ, որ Քանանի երկրումը Մամբրէի դիմաց եղող Մաքփելայի արտումն է, որ Աբրահամը ծախու առաւ այն արտի հետ միասին գերեզմանի կալուածքի համար Քետացի Եփրոնից։

31 Այնտեղ թաղեցին Աբրահամին եւ նորա կնոջը Սարրային. Այնտեղ թաղեցին Իսահակին եւ նորա կնոջը Ռեբեկային. Եւ ես էլ այնտեղ թաղեցի Լիային։

32 Այն արտը եւ այնտեղ եղած այրը Քետի որդիներիցը ծախու առնուեցան։

33 Եւ Յակոբը վերջացրեց իր որդիների պատուէր տալը, իր ոտքերը անկողնի մէջ ժողովեց, եւ հոգին աւանդեց, եւ իր ժողովրդի հետ խառնուեցաւ։

<< ← Prev Top Next → >>