Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ սորանք են Իսրայէլի որդիների անունները որ Եգիպտոս գնացին, ամեն մէկը իր տնովը Յակոբի հետ գնաց։

2 Ռուբէն, Շմաւոն, Ղեւի եւ Յուդա,

3 Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին,

4 Դան ու Նեփթաղիմ, Գադ ու Ասեր։

5 Եւ Յակոբի երանքից ելած բոլոր հոգիները եօթանասուն հոգի էին. Յովսէփն էլ Եգիպտոսումն էր։

6 Եւ մեռաւ Յովսէփը եւ նորա բոլոր եղբայրները եւ բոլոր այն ազգը։

7 Եւ Իսրայէլի որդիքը աճեցին եւ բազմացան եւ շատացան եւ խիստ զօրացան, եւ այն երկիրը նորանցով լցուեցաւ։

8 Արդ Եգիպտոսի վերայ մի նոր թագաւոր ելաւ, որ Յովսէփին չէր ճանաչում։

9 Եւ նա ասեց իր ժողովրդին. Ահա Իսրայէլի որդիների ժողովուրդը մեզանից շատ եւ զօրաւոր են.

10 Եկէք իմաստութեամբ վարուինք նորա դէմ, մի գուցէ շատանան, եւ լինի որ երբ պատերազմ պատահէ, եւ նորանք էլ մեր թշնամիների հետ միանան, եւ մեզ դէմ պատերազմեն, եւ այս երկրից դուրս գնան։

11 Նորա համար գործավարներ դրին նորանց վերայ, որ չարչարեն նորանց իրանց ծանր գործքերովը. Եւ շտեմարանի քաղաքներ շինեցին Փարաւօնի համար՝ Փիթօմը եւ Ռամսէսը։

12 Եւ որչափ որ չարչարում էին նորանց, այնչափ էլ աւելի շատանում էին եւ աճում էին. Եւ նորանք Իսրայէլի որդիներիցը երկիւղ կրեցին։

13 Եւ Եգիպտացիք բռնութեամբ ծառայեցնում էին Իսրայէլի որդիներին։

14 Եւ նորանց կեանքը դառնացնում էին ծանր ծառայութեամբ՝ կաւով եւ աղիւսներով եւ դաշտի ամեն գործերովը. Ինչ ծառայութիւն էլ որ նորանց անել տային բռնութեամբ էր լինում։

ԵԼՔ 1:14 - Jews Forced into Slavery
Jews Forced into Slavery
15 Եւ Եգիպտոսի թագաւորը խօսեց Եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնց մէկի անունը Սեփրա եւ միւսի անունը Փուա էր,

16 Եւ ասեց. Եբրայեցի կանանց ծնեցնելիս նստարանների վերայ նայեցէք, եթէ տղայ է՝ մեռցրէք նորան, եւ եթէ աղջիկ է՝ թող ապրէ։

17 Բայց մանկաբարձները Աստուածանից վախեցին, եւ չարին ինչպէս ասել էր նորանց Եգիպտոսի թագաւորը. Այլ արուներին ողջ էին թողում։

18 Եւ Եգիպտոսի թագաւորը կանչեց մանկաբարձներին, եւ ասեց նորանց. Ինչո՞ւ արիք այս բանը եւ արուներին ողջ թողեցիք։

19 Եւ մանկաբարձներն ասեցին Փարաւօնին. Որովհետեւ որ Եբրայեցի կանայքը Եգիպտացի կանանց պէս չեն. Որովհետեւ նորանք առոյգ են. Մանկաբարձը դեռ նորանց մօտ չգնացած՝ ծնում են։

20 Եւ Աստուած մանկաբարձներին բարիք արաւ. Եւ ժողովուրդը շատացաւ, եւ խիստ զօրացան։

21 Եւ եղաւ որ մանկաբարձներն Աստուածանից վախում էին, եւ նա նորանց համար տուներ շինեց։

22 Եւ Փարաւօնը հրամայեց իր ժողովրդին ասելով. Ամեն ծնած տղային գետը գցեցէք, եւ ամեն աղջիկը ողջ թողեցէք։

<< Prev Top Next → >>