Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Մովսէսը Մադիամի քուրմի՝ իր աներոջ Յոթորի հօտը արածեցնում էր. Եւ հօտը անապատի ետեւը քշելով Աստուծոյ Քորեբ սարը եկաւ։

2 Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւեցաւ նորան մորենու միջից. Եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։

ԵԼՔ 3:2 - Moses and the Burning Bush
Moses and the Burning Bush
3 Եւ Մովսէսն ասեց՝ Մէկ դառնամ ու տեսնեմ այս. մեծ տեսարանը, թէ ինչո՞ւ համար մորենին չէ այրվում։

4 Եւ Եհովան տեսաւ, որ նա դարձաւ տեսնելու, եւ Աստուած մորենու միջիցը կանչեց նորան եւ ասեց. Մովսէս, Մովսէս. Եւ նա ասեց. Ահա ես։

5 Եւ ասեց. Այս տեղին մի մօտենար. կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է։

6 Նաեւ ասեց. Ես եմ քո հօր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. Եւ Մովսէսն իր երեսը ծածկեց. Որովհետեւ վախեց Աստուծոյն մտիկ տալու։

7 Եւ Եհովան ասեց. Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. Որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ.

8 Եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր՝ Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների տեղը հանելու։

9 Եւ ահա հիմա Իսրայէլի որդիների աղաղակը ինձ մօտ է հասել. Եւ տեսայ էլ այն հարստահարութիւնը, որ Եգիպտացիներն անում են նորանց։

10 Ուստի եկ հիմա քեզ Փարաւօնի մօտ ուղարկեմ, եւ հանիր իմ ժողովուրդը՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը։

11 Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ես ո՞վ եմ որ Փարաւօնի մօտ գնամ, եւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանեմ։

12 Եւ ասեց. Թէ Ես քեզ հետ կլինիմ, եւ սա քեզ համար նշան կլինի, որ ես եմ քեզ ուղարկել. Երբոր ժողովուրդը Եգիպտոսիցը հանես, այս սարի վերայ կպաշտէք Աստուծոյն։

13 Եւ մովսէսն ասեց Աստուծոյն. Ահա ես գնում եմ Իսրայէլի որդիների մօտ, եւ կասեմ նորանց. Ձեր հայրերի Աստուածն ինձ ձեզ մօտ է ուղարկել. Եւ երբոր ինձ ասեն. Թէ Ի՞նչ է նորա անունը, ես ի՞նչ ասեմ նորանց։

14 Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ։

15 Նաեւ Աստուած ասեց մովսէսին. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, իսահակի Աստուածը եւ յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց, այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ։

16 Գնա Իսրայէլի ծերերին մէկտեղ ժողովիր, եւ ասիր նորանց. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը երեւեցաւ ինձ ասելով. Արդարեւ այցելութիւն արի ձեզ, եւ Եգիպտոսի մէջ ձեր քաշածըտեսայ։

17 Եւ ասեցի՝ հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքիցը դէպի Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը կաթ եւ մեղր բղխող երկիրը։

18 Եւ նորանք քո ձայնին կլսեն. Եւ դու եւ Իսրայէլի ծերերը Եգիպտոսի թագաւորի մօտ կմտնէք, եւ կասէք նորան. Եբրայեցիների Աստուածը Եհովան մեզ հանդիպեց. Եւ հիմա թող երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատը, որ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանենք։

19 Եւ ես գիտեմ, որ Եգիպտոսի թագաւորը ձեզ թող չի տալու. Որ գնաք՝ եւ ոչ էլ՝ զօրաւոր ձեռքով։

20 Եւ ես իմ ձեռքը կերկայնացնեմ եւ կզարկեմ Եգիպտոսը իմ ամեն հրաշքներովը, որ նորա մէջ պիտի անեմ. Եւ նորանից յետոյ ձեզ կթողէ։

21 Եւ այս ժողովրդին շնորհք կտամ Եգիպտացիների առաջին. Եւ երբոր դուրս գաք, դատարկ չէք դուրս գալ։

22 Այլ ամեն կնիկ իր դրացուց եւ իր տանը բնակուող կնոջից արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ կխնդրէ, եւ կդնէք ձեր որդիների եւ աղջիկների վերայ. Եւ Եգիպտոսին կկողոպտէք։

<< ← Prev Top Next → >>