Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Տես քեզ Փարաւօնին աստուած արի, եւ քո եղբայր Ահարօնը քո մարգարէն կլինի։

2 Դու խօսիր այն ամենը ինչ որ քեզ կհրամայեմ, եւ քո եղբայր Ահարոնը թող խօսէ Փարաւօնի հետ, որ Իսրայէլի որդկանցն արձակէ իր երկրիցը։

3 Եւ ես Փարաւօնի սիրտը կխստացնեմ, եւ իմ նշանները եւ հրաշքներն Եգիպտոսի երկրումը կշատացնեմ։

4 Եւ Փարաւօնը ձեզ չի լսիլ. Եւ ես իմ ձեռքը Եգիպտոսի վերայ կգցեմ, եւ իմ զօրքերը՝ իմ ժողովուրդը Իսրայէլի որդիքը կը հանեմ Եգիպտոսի երկրիցը մեծ դատաստաններով։

5 Եւ Եգիպտացիք կիմանան, որ ես եմ Եհովաս երբոր իմ ձեռքը Եգիպտոսի վերայ երկայնացնեմ եւ Իսրայէլի որդիքը նորանց միջիցը հանեմ,

6 Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի իրանց պատուիրածի պէս արին, այնպէս արին։

7 Եւ Մովսէսն ութսուն տարեկան էր, եւ Ահարօնը ութսունեւերեք տարեկան էր, Փարաւօնի հետ խօսելիս։

8 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.

9 Երբոր Փարաւօնը ձեզ հետ խօսէ եւ ասէ. Ձեզ համար հրաշք ցոյց տուէք. Այն ժամանակ ասիր Ահարօնին. Վեր առ գաւազանդ եւ գցիր Փարաւօնի առաջին. Նա վիշապ կը դառնայ։

10 Եւ Մովսէսն ու Ահարօնը մտան Փարաւօնի մօտ եւ Եհովայի պատուիրածի պէս արին. Եւ Ահարօնն իր գաւազանը գցեց Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին, եւ վիշապ եղաւ։

ԵԼՔ 7:10 - Moses\' Staff Becomes Snake
Moses\' Staff Becomes Snake
11 Փարաւօնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց. Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին։

12 Եւ ամեն մէկն իր գաւազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում. Բայց Ահարօնի գաւազանը նորանց գաւազաններին կուլ տուաւ։

13 Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չլսեց, ինչպէս որ Եհովան ասել էր։

14 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի սիրտը խստացաւ, չէ ուզում ժողովրդին արձակել։

15 Առաւօտանց Փարաւօնի մօտ գնա. Ահա նա դէպի ջուրն է դուրս գալիս, եւ դու գետի եզերքումը նորա դիմացը կանգնիր, եւ այն օձ դարձած գաւազանը ձեռքդ առ.

16 Եւ ասիր նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածը ինձ քեզ մօտ ուղարկեց ասելով. Արձակիր իմ ժողովուրդը որ անապատումը ինձ պաշտեն, եւ ահա մինչեւ հիմա չլսեցիր։

17 Այսպէս է ասում Եհովան. սորանով գիտենաս որ ես եմ Եհովան. Ահա ես իմ ձեռքի գաւազանը գետի միջի ջրին կզարկեմ, եւ ջրերը արիւն կդառնան։

18 Եւ գետի մէջ եղած ձկները կմեռնին, եւ գետը կհոտի, եւ Եգիպտացիք գետիցը ջուր խմելու։

19 Եւ Եհովան ասեց Մովսէսին, Ասիր Ահարօնին. Գաւազանդ առ, եւ ձեռքդ մեկնիր Եգիպտացիների ջրերի վերայ, նորանց առուների վերայ, նորանց գետերի վերայ, եւ նորանց լճերի վերայ, նորանց բոլոր ջրակուտակների վերայ, եւ արիւն կդառնան, եւ Եգիպտոսի բոլոր երկրումը փայտի եւ քարի ամանների միջի ջրերը արիւն կդառնան։

20 Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի պատուիրածի պէս արին, եւ նա գաւազանը բարձրացրեց եւ Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին գետի միջի ջրերին զարկեց, եւ գետի միջի բոլոր ջրերը արիւն դառան։

21 Եւ գետի մէջ եղած ձկները մեռան, եւ գետը հոտեց, եւ Եգիպտացիք չէին կարողանում գետիցը ջուր խմել. Եւ արիւնը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ կար։

22 Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին. Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Եհովայի ասածին պէս նորանց չլսեց։

23 Եւ Փարաւօնը դարձաւ եւ իր տունը եկաւ, ու սա էլ չազդեց նորա սրտին։

24 Եւ բոլոր Եգիպտացիք գետի շուրջը փորեցին խմելու ջրի համար. Որովհետեւ գետի ջրիցը չէին կարողանում խմել։

25 Եւ Եհովան գետը զարկելուց յետոյ եօթը օրը լրացաւ։

<< ← Prev Top Next → >>