Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ պաշտեն ինձ։

2 Եւ եթէ արձակել չուզես, ահա ես քո բոլոր սահմանները գորտերով պիտի զարկեմ։

3 Եւ գետը շատ գորտեր կհանէ, եւ նորանք վեր կելնեն եւ քո տան մէջ եւ ննջարան սենեակի մէջ եւ քո անկողնի մէջ եւ քո ծառաների տների մէջ եւ քո ժողովրդի մէջ եւ քո թոնիրների մէջ եւ խմորի տաշտերի մէջ կմտնեն։

4 Եւ գորտերը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո բոլոր ծառաների վերայ կելնեն։

5 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Ահարօնին. Ձեռքդ մեկնիր քո գաւազանովը առուների վերայ, գետերի եւ լճերի վերայ, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանիր։

6 Եւ Ահարօնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վերայ. Եւ գորտերը ելան եւ Եգիպտոսի երկիրը ծածկեցին։

7 Եւ մոգերն էլ այնպէս արին իրանց կախարդութիւններովը, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանեցին։

8 Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Աղաչեցէք Եհովային որ ինձանից եւ իմ ժողովրդիցը վեր առնէ գորտերին, եւ ես ժողովրդին կարձակեմ որ Եհովային զոհ մատուցանեն։

9 Եւ Մովսէսն ասեց Փարաւօնին. Ժամանակ որոշիր ինձ համար. Թէ երբ քեզ համար եւ քո ծառաների համար եւ ժողովրդիդ համար աղաչեմ, որ քեզանից եւ քո տներիցը գորտերը կորչեն, եւ միայն գետի մէջ մնան։

10 Եւ նա ասեց. Էգուց։ Նա էլ ասեց. Քո խօսքի պէս լինի, որ գիտենաս թէ չկայ մեր Եհովայ Աստուծոյ նմանը։

11 Եւ քեզանից եւ քո տներիցը եւ քո ծառաներիցը եւ քո ժողովրդիցը գորտերը կհեռանան. Միայն գետի մէջ կմնան։

12 Եւ Մովսէսն ու Ահարօնը Փարաւօնի մօտիցը դուրս գնացին. Եւ Մովսէսը Եհովային աղաղակեց այն գորտերի համար, որ Փարաւօնի վերայ բերել էր։

13 Եւ Եհովան Մովսէսի ասածին պէս արաւ. Եւ տներիցը, բակերիցը եւ արտերիցը գորտերը մեռան։

14 Եւ դէզ դէզ ժողովեցին նորանց, եւ երկիրը հոտեց

15 Բայց երբոր Փարաւօնը տեսաւ որ դիւրութիւն եղաւ, իր սիրտը խստացրեց, եւ նորանց չլսեց Եհովայի ասածին պէս։

16 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ասիր Ահարօնին. Գաւազանդ մեկնիր, եւ երկրի հողին զարկ, որ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ մուն լինի։

17 Եւ այնպէս արին. Որովհետեւ Ահարօնն իր ձեռքը մեկնեց իր գաւազանովը եւ երկրի հողին զարկեց, եւ մուն եղաւ մարդկանց վերայ եւ անասունների վերայ. Եգիպտոսի բոլոր երկրի վերայ երկրի բոլոր հողը մուն եղաւ։

18 Եւ մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին որ մուներ հանեն, բայց չկարողացան. Եւ այսպէս մարդկանց եւ անասունների վերայ մուն եղաւ։

19 Եւ մոգերն ասեցին Փարաւօնին. Սա Աստուծոյ մատն է. Բայց Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չլսեց Եհովայի ասածին պէս։

20 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր. (ահա դէպի ջուրն է դուրս գնում.) եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն.

21 Բայց եթէ իմ ժողովուրդը չարձակես, ահա ես քեզ վերայ եւ քո ծառաների վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո տների վերայ շանաճանճ կուղարկեմ, եւ Եգիպտացիների տները շանաճանճով կլեցնուին, նաեւ այն գետինը որի վերայ նորանք կան։

22 Եւ այն օրը իմ ժողովրդի բնակուած Գեսէմի երկիրը կորոշեմ, եւ այն տեղ շանաճանճ չի լինիլ. Որ գիտենաս թէ ես եմ Եհովան երկրի միջումը։

23 Եւ իմ ժողովրդի եւ քո ժողովրդի մէջ խտրութիւն կդնեմ. Էգուց կլինի այս նշանը։

24 Եւ Եհովան այնպէս արաւ. Եւ շատ շանաճանճ եկաւ Փարաւօնի տան եւ նորա ծառաների տների եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ. և շանաճանճի պատճառով երկիրը փչացաւ։

25 Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Գնացէք ձեր Աստուծոյն զոհ մատուցրէք երկրիս մէջ։

26 Եւ Մովսէսն ասեց. Կարելի չէ այդպէս անել. Ըստ որում Եգիպտացիների համար գարշելի ենք զոհում Եհովային՝ մեր Աստուծոյն. Եթէ Եգիպտացիների համար գարշելին իրանց աչքի առաջին զոհենք, մեզ չե՞ն քարկոծիլ։

27 Երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ զոհ մատուցանենք մեր Եհովայ Աստուծոյն, ինչպէս որ ինքը մեզ ասէ։

28 Եւ Փարաւօնն ասեց. Ես ձեզ թող կտամ որ գնաք անապատումը ձեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանէք, միայն թէ հեռու չգնաք. Ինձ համար աղօթեցէք։

29 Եւ Մովսէսն ասեց. Ահա ես քո մօտիցը դուրս կը գնամ եւ Եհովային կաղաչեմ որ էգուց Փարաւօնիցը, նորա ծառաներիցը եւ նորա ժողովրդիցը շանաճանճը գնայ. Բայց Փարաւօնը այլ եւս չխաբէ՝ ժողովրդին թող չտալով որ Եհովային զոհ մատուցանեն։

30 Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը գնաց դուրս, եւ Եհովային աղաչեց։

31 Եւ Եհովան մովսէսի խօսքին պէս արաւ, եւ վեր առաւ շանաճանճը Փարաւօնիցը, նորա ծառաներիցը, նորա ժողովրդիցը, մէկ հատ էլ չմնաց։

32 Եւ Փարաւօնը այն անգամին էլ խստացրեց իր սիրտը, եւ ժողովրդին չարձակեց։

<< ← Prev Top Next → >>