Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա Փարաւօնի մօտ. որովհետեւ ես խստացրի նորան սիրտը եւ նորա ծառաների սիրտը որ այս իմ նշաններն անեմ նորանց մէջ։

2 Եւ որ պատմես քո որդու եւ որդուդ որդու ականջներին՝ ինչ որ արի Եգիպտացիների մէջ, եւ իմ նշանները որ նորանց մէջ ցոյց տուի, որ գիտենաք թէ ես եմ Եհովան։

3 Եւ Մովսէսն ու Ահարօնը գնացին Փարաւօնի մօտ եւ ասեցին նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածն այսպէս է ասում. Մինչեւ ե՞րբ չես ուզելու խոնարհուիլ իմ առաջին. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն։

4 Որովհետեւ եթէ իմ ժողովուրդն արձակել չուզես, ահա էգուց քո սահմանների վերայ մորեխ կուղարկեմ.

5 Եւ երկրի երեսը կծածկէ, եւ մէկը չի կարողանալ տեսնել երկիրը, եւ ձեզ համար կարկտից ազատուած մնացածը կուտէ, եւ արտի մէջ բուսած ձեր բոլոր ծառերը կուտէ։

6 Եւ կլցուին քո տները եւ քո բոլոր ծառաների տները՝ եւ բոլոր Եգիպտացիների տները, որ ոչ ոք հայրերը եւ ոչ ոք հայրերի հայրերն են տեսել իրանց երկրի վերայ եղած օրիցը մինչեւ այսօր։ Եւ դարձաւ ու Փարաւօնի մօտիցը դուրս ելաւ։

7 Եւ Փարաւօնի ծառաներն ասեցին նորան. Մինչեւ ե՞րբ սա մեզ համար որոգայթ պիտի լինի. Արձակիր այս մարդիկը որ իրանց Եհովայ Աստուծոյն պաշտեն. Մի՞թէ տակաւին չգիտես որ Եգիպտոսը փչացաւ։

8 Եւ Մովսէսին ու Ահարօնին Փարաւօնի մօտ դարձրին, եւ նա ասեց նորանց. Գնացէք պաշտեցէք ձեր Եհովայ Աստուծոյն. Ո՞վքեր են գնացողները։

9 Եւ Մովսէսն ասեց. Մեր երիտասարդներովը եւ մեր ծերերովն ենք գնալու, մեր տղերքովն ու մեր աղջկերքովը, մեր հօտերովը եւ մեր արջառներովն ենք գնալու. Որովհետեւ Եհովայի տօն է մեզ համար։

10 Եւ նա ասեց նորանց. Ուրեմն Եհովան ձեզ հետ լինի, ինչպէս որ ես ձեզ եւ ձեր երեխաներին կարձակեմ։ Զգուշացէք, ըստ որում չարիք կան ձեր առաջին։

11 Ոչ այդպէս, այլ դուք մարդիկներդ գնացէք եւ Եհովային պաշտեցէք. Որովհետեւ դուք այդ էիք ուզում։ Եւ Փարաւօնի առջեւից դուրս արին նորանց։

12 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր Եգիպտոսի երկրի վերայ մորեխների համար, որ Եգիպտոսի երկրի վերայ ելնեն, եւ ուտեն երկրի բոլոր խոտը՝ բոլորն ինչ որ թողել է կարկուտը։

13 Եւ Մովսէսը մեկնեց իր գաւազանը Եգիպտոսի երկրի վերայ. Եւ Եհովան երկրի վերայ արեւելեան հով փչել տուաւ այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը. և երբոր առաւօտ եղաւ, արեւելեան հովը մորեխը բերաւ։

14 Եւ մորեխը Եգիպտոսի բոլոր երկրի վերայ ելաւ, եւ Եգիպտոսի բոլոր սահմանների վերայ իջաւ, շատ սաստիկ էր. նորանից առաջ այնպիսի մորեխ չէր եղած, նորանից յետոյ էլ այնպէս չէ եղել։

15 Եւ բոլոր երկրի երեսը ծածկեց, եւ երկիրը մթնեց, եւ երկրի բոլոր խոտը՝ եւ կարկուտիցը մնացած ծառերի բոլոր պտուղները կերան. Եւ եղած ծառերի վերայ եւ արտի խոտերի վերայ բնաւ կանաչեղէն չմնաց Եգիպտոսի բոլոր երկրումը։

16 Եւ Փարաւօնը շուտով կանչեց Մովսէսին ու Ահարօնին, եւ ասեց. Մեղանչեցի ձեր Եհովայ Աստուծոյ դէմ եւ ձեզ դէմ։

17 Եւ հիմա խնդրեմ՝ միայն այս անգամը ներեցէք իմ յանցանքը. Եւ ձեր Եհովայ Աստուծոյն աղաչեցէք, որ իմ վերայից այս մահը միայն վեր առնէ։

18 Եւ նա Փարաւօնի մօտիցը դուրս ելաւ, եւ Եհովային աղաչեց։

19 Եւ Եհովան մի խիստ սաստիկ արեւմտեան հով ուղարկեց, որ մորեխը վեր առաւ ու Կարմիր ծովը քշեց նորանց. Եգիպտոսի բոլոր սահմաններումը մէկ մորեխ չմնաց։

20 Բայց Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա Իսրայէլի որդկանցը չարձակեց։

21 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, որ Եգիպտոսի երկրի վերայ խաւար լինի, եւ շօշափելի խաւար։

22 Եւ Մովսէսն իր ձեռքը դէպի երկինքը մեկնեց եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ թանձր խաւար եղաւ երեք օր.

23 Մարդ մարդի չէր տեսնում, եւ երեք օր մէկն իր տեղիցը վեր չկացաւ, բայց բոլոր Իսրայէլի որդիների համար լոյս կար իրանց բնակութիւններումը։

24 Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ ասեց. Գնացէք եւ պաշտեցէք Եհովային. Միայն ձեր հօտերն ու արջառները մնան. ձեր ընտանիքներն էլ թող ձեզ հետ գնան։

25 Եւ Մովսէսն ասեց. Դու պէտք է մեր ձեռքը զոհեր ու ողջակէզներ էլ տաս, որ մեր Եհովայ Աստուծոյն մատուցանենք։

26 Եւ մեր հօտերն էլ գնան մեր հետը. Նորանցից մէկ կճղակ էլ պիտի չմնայ. Որովհետեւ նորանցից ենք առնելու մեր Եհովայ Աստուծոյն պաշտելու համար, եւ մենք չգիտենք թէ ինչով պիտի պաշտենք Եհովային մինչեւ որ այնտեղ գնանք։

27 Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, որ չուզեց արձակել նորանց։

28 Եւ Փարաւօնն ասեց նորան. Գնա իմ մօտիցը. Զգուշացիր քո անձի համար, որ էլ իմ երեսը չտեսնես. Որովհետեւ այն օրը որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես։

29 Եւ Մովսէսն ասեց. Լաւ ես ասում, էլ քո երեսը չեմ տեսնիլ։

<< ← Prev Top Next → >>