Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրումը ասելով.

2 Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի, ձեզ համար տարուայ ամիսների առաջինը լինի նա։

3 Իսրայէլի բոլոր ժողովքի հետ խօսեցէք ասելով. Այս ամսի տասնին ամեն մէկն իր համար մի գառն առնէ՝ իրանց հայրերի տան համեմատ՝ տունը մէկ գառն։

4 Եւ եթէ մէկ տունը մէկ գառնի համար քիչ լինի, թող նա իր տան մօտ եղած դրացու հետ՝ հոգիների թիւին համեմատ առնէ. Ամեն մէկն իր կերածի չափ հաշիւ անէք գառնի վերայ։

5 Ձեր գառը անարատ՝ արու մէկ տարեկան լինի. Ոչխարներիցը կամ այծերիցն առնէք։

6 Եւ պահէք ձեզ համար մինչեւ ամսի տասնեւչորսերորդ օրը, եւ Իսրայէլի ժողովքի բոլոր բազմութիւնը մորթեն նորան իրիկուայ դէմ։

7 Եւ արիւնիցն առնեն եւ տների երկու կողմի դրանդիներին եւ վերի սեմին քսեն, ուր որ նորան պիտի ուտեն։

8 Եւ միսն այն գիշերն ուտեն. Նորան կրակի վերայ խորոված՝ եւ բաղարջ ուտեն լեղի խոտերով.

9 Նորանից հում կամ ջրի մէջ եփած չուտէք, այլ կրակի վերայ խորոված, նորա գլուխը ոտքերովը եւ փորոտիքովը մէկտեղ ուտէք։

10 Եւ նորանից մի բան չթողէք մինչեւ առաւօտ. Եւ նորանից մինչեւ առաւօտ մնացածը՝ կրակով այրեցէք։

11 Եւ այսպէս ուտէք նորան. Ձեր գօտիները ձեր մէջքին՝ եւ ձեր կոշիկները ձեր ոտքերին՝ եւ ձեր ցուպերը ձեր ձեռքին լինելով, եւ նորան շտապելով ուտէք. Նա զատիկ է Եհովային։

12 Եւ այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, եւ զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչեւ անասուն. Եւ Եգիպտոսի բոլոր աստուածների վերայ դատաստան պիտի անեմ՝ ես Եհովաս։

13 Եւ արիւնը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վերայ, եւ երբոր արիւնը տեսնեմ, ձեր վերայից պիտի անցնեմ. Եւ հարուածը ձեր վերայ պիտի չգայ ձեզ կորցնելու համար, երբոր Եգիպտոսի երկիրը զարկեմ։

14 Եւ այն օրը ձեզ յիշատակի համար լինի, եւ տօնեցէք նորան տօն Եհովայի համար. Ձեր սերունդների մէջ յաւիտենական կանոնով տօնեցէք նորան։

ԵԼՔ 12:14 - The First Passover
The First Passover
15 Եօթը օր բաղարջ կերեք. Հէնց առաջին օրը ձեր տներիցը դուրս գցէք խմորը, որովհետեւ առաջի օրիցը մինչեւ եօթներորդ օրը խմորեալ ուտող անձը Իսրայէլիցը կորչի։

16 Եւ առաջին օրը սուրբ ժողով լինի, եւ եօթներորդ օրն էլ ձեզ համար սուրբ ժողով լինի. Այն օրերը բնաւ մի գործ չգործուի, բացի ամեն մէկի ուտելիքը. Այն միայն պատրաստէք։

17 Եւ բաղարջների տօնը պահէք. Որովհետեւ հէնց նոյն օրուայ մէջ ձեր զօրքերը Եգիպտոսի երկրիցը հանեցի. Ուրեմն ձեր սերունդների մէջ յաւիտենական կանոնով այն օրը պահէք։

18 Առաջին ամսուայ տասնեւչորսերորդ օրուայ իրիկունից բաղարջ պիտի ուտէք մինչեւ ամսուայ քսանեւմէկերորդ օրուայ իրիկունը։

19 Եօթը օր ձեր տներումը խմոր չգտնուի. Որովհետեւ խմորեալ հաց ուտող անձը Իսրայէլի ժողովքիցը պիտի կորչի՝ թէ օտարական եւ թէ երկրի բնակ։

20 Ոչ մի խմորեալ բան պիտի չուտէք. Ձեր բոլոր բնակութիւնների մէջ բաղարջ ուտէք։

21 Եւ Մովսէսը կանչեց Իսրայէլի բոլոր ծերերին եւ ասեց նորանց. Ընտրեցէք, եւ ձեզ համար ձեր ընտանեաց համեմատ գառն առէք, եւ զատիկը մորթեցէք։

22 Եւ զոպայի փունջ առէք, եւ կոնքի մէջ եղած արիւնովը թաթախեցէք եւ կոնքի մէջ եղած արիւնիցը քսեցէք դրան վերայի սեմին՝ եւ երկու դրանդիներին, եւ մինչեւ առաւօտ ձեզանից մէկն իր տան դռնիցը դուրս չգայ։

23 Եւ Եհովան Եգիպտացիներին զարկելու համար պիտի անցնէ, եւ երբ դրան վերայ սեմի եւ երկու դրանդիների վերայ արիւն տեսնէ, այն ժամանակ Եհովան այն դրան վերայիցը կանցնէ, եւ չի թողիլ սատակիչին, որ ձեր տները մտնէ ձեզ զարկելու համար։

24 Եւ այս բանը քեզ եւ քո որդիների համար կանոն պահէք մինչեւ յաւիտեան։

25 Եւ երբոր կլինի որ այն երկիրը գաք՝ որ Եհովան ձեզ պիտի տայ իր ասածին պէս, այն ժամանակ այս պաշտօնը պահէք։

26 Եւ երբոր կլինի որ ձեր որդիքը ձեզ կասեն. Ի՞նչ է ձեր այս պաշտօնը,

27 Այն ժամանակ ասէք, որ սա զատկի զոհն է Եհովայի համար, որ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների տների վերայից անցաւ Եգիպտացիներին զարկելիս, եւ մեր տները ազատեց։ Եւ ժողովուրդը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ։

28 Եւ Իսրայէլի որդիքը գնացին, եւ արին ինչպէս Եհովան Մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր. Այնպէս արին։

29 Եւ եղաւ որ կէս գիշերին Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկիցը մինչեւ բանտումը եղած գերիի առաջինեկը՝ եւ ամեն անասունի առաջինեկը

30 Եւ Փարաւօնը գիշերը վեր կացաւ եւ նորա բոլոր ծառաները՝ եւ բոլոր Եգիպտացիները, եւ Եգիպտոսի մէջ մեծ աղաղակ կար, որովհետեւ տուն չկար որ նորա մէջ մեռել չլինէր։

ԵԼՔ 12:30 - Pharoah Lets Israelites Go
Pharoah Lets Israelites Go
31 Եւ գիշերը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Վեր կացէք դուրս ելէք իմ ժողովրդի միջիցը դուք էլ եւ Իսրայէլի որդիքն էլ, եւ գնացէք պաշտեցէք Եհովային ինչպէս որ ասեցիք։

32 Ձեր հօտերն էլ եւ ձեր արջառներն էլ առէք՝ ինչպէս ասեցիք, եւ գնացէք եւ ինձ էլ օրհնեցէք։

33 Եւ Եգիպտացիք բռնադատեցին ժողովրդին, որ շուտով այն երկրիցը դուրս ուղարկեն նորանց, որովհետեւ ասեցին. Ամենքս էլ կմեռնենք։

34 Եւ ժողովուրդն իրանց զանգուածը դեռ չխմորած՝ իրանց խմորի տաշտերը իրանց կտաւներովը փաթաթած իրանց ուսերի վերայ վեր առին։

35 Եւ Իսրայէլի որդիքը Մովսէսի խօսքին պէս արին, եւ Եգիպտացիներիցն արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ ուզեցին։

36 Եւ Եհովան ժողովրդին շնորհք տուաւ Եգիպտացիների առաջին եւ Եգիպտացիք նորանց ուզածը տուին, եւ նորանք կողոպտեցին Եգիպտացիներին։

37 Եւ Իսրայէլի որդիքը Ռամսեսից դէպի Սոկքովթ չուեցին. Բացի ընտանիքներից վեց հարիւր հազարի չափ հետեւակ մարդիկ էին։

38 Եւ նորանց հետ խառն բազմութիւն էլ ելաւ. Եւ ոչխարներն ու արջառները շատ մեծ հօտ էին։

39 Եւ Եգիպտոսիցն իրանց հանած զանգուածիցն անխմոր շօթեր եփեցին, որովհետեւ խմորեալ չէր. Նորա համար որ Եգիպտոսիցը քշուեցան, եւ չէին կարողանում ուշանալ. Եւ իրանց համար պաշար էլ չէին շինել։

40 Եւ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների բնակուած ժամանակը չորս հարիւր երեսուն տարի էր։

41 Եւ եղաւ որ չորս հարիւր երեսուն տարուայ վերջին՝ հէնց նոյն օրը Եհովայի բոլոր զօրքերը Եգիպտոսի երկրիցն ելան։

42 Սա Եհովայի համար պահելու մի գիշեր է, որ նորանց Եգիպտոսի երկրիցը հանեց. Սա այն գիշերն է Եհովայի համար Իսրայէլի բոլոր որդիներիցն իրանց ազգերի մէջ պահուելու համար։

43 Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Այս է զատկի կանոնը. Ոչ մի օտարական նորանից պիտի չուտէ։

44 Եւ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան՝ երբոր նորան թլփատել ես, այն ժամանակ թող ուտէ նորանից։

45 Օտարականն ու վարձկանը նորանից պիտի չուտէ։

46 Մէկ տան մէջ պիտի ուտուի. Տնից դուրս չհանես այն մսիցը, եւ նորա մէկ ոսկորը չկոտրէք։

47 Իսրայէլի բոլոր ժողովքը անէ այն։

48 Եւ երբոր մի օտարական քեզ մօտ պանդխտանալու լինի, եւ Եհովայի զատիկն անելու լինի, նորա ամեն արուն թող թլփատուի, եւ այն ժամանակ մօտենայ կատարելու համար եւ ինքը երկրի բնակի պէս լինի. Որովհետեւ ոչ մէկ անթլփատ նորանից պիտի չուտէ։

49 Երկրացու եւ ձեր մէջ բնակուող օտարականի համար մէկ օրէնք լինի։

50 Եւ Իսրայէլի բոլոր որդիքն արին ինչպէս որ Եհովան մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր, այնպէս արին։

51 Եւ եղաւ որ հէնց այն օրը Եհովան Եգիպտոսի երկրիցը հանեց Իսրայէլի որդիքը իրանց զօրքերովը։

<< ← Prev Top Next → >>