Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Երրորդ ամսումը Իսրայէլի որդիների Եգիպտոսի երկրիցը դուրս գալուց յետոյ նոյն օրը Սինայի անապատն եկան։

2 Այսինքն Ռափիդիմից չուեցին, եւ Սինայի անապատն եկան, եւ անապատումը բանակ տուին. Եւ Իսրայէլն այնտեղ սարի դիմացը բանակ տուաւ։

3 Եւ Մովսէսը վեր գնաց Աստուծոյ մօտ. Եւ Եհովան կանչեց նորան սարիցն՝ ասելով. Այսպէս ասիր Յակոբի տանը եւ իմացրու Իսրայէլի որդիներին։

4 Դուք տեսաք ինչ որ արի Եգիպտացիներին, եւ ձեզ արծիւի թեւերի վերայ տարի եւ ինձ մօտ բերի։

5 Եւ հիմա եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կլինիք ամեն ազգերիցը, որովհետեւ իմն է բոլոր երկիրը։

6 Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կլինիք։ Սորանք են այն խօսքերը որ Իսրայէլի որդիներին պէտք է ասես։

7 Եւ Մովսէսն եկաւ եւ ժողովրդի ծերերին կանչեց եւ նորանց առաջին դրաւ այս բոլոր խօսքերը, որոնք Եհովան պատուիրեց իրան։

8 Եւ բոլոր ժողովուրդը միասին պատասխանեցին եւ ասեցին. Եհովայի բոլոր ասածները կանենք։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային դարձրեց։

9 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ահա ես քեզ մօտ կգամ թանձր ամպի մէջ, որ ժողովուրդը լսէ՝ ես քեզ հետ խօսելիս, եւ քեզ էլ հաւատայ յաւիտեան։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային պատմեց։

10 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա ժողովրդի մօտ եւ սրբիր նորանց այսօր եւ էգուց, եւ թող իրանց հանդերձները լուանան.

11 Եւ երրորդ օրուայ համար պատրաստ լինին. Որովհետեւ երրորդ օրը Եհովան բոլոր ժողովրդի աչքի առաջին Սինայ սարի վերայ պիտի իջնէ։

12 Եւ դու ժողովրդի շուրջը սահման դնես՝ ասելով. Զգուշացէք սարը վեր ելնելուց կամ նորա ծայրին դպչելուց. ով որ սարին դպչի անպատճառ պիտի մեռցնուի։

13 Նորան ձեռք չդպչի. Դպչողը անպատճառ պիտի քարկոծուի, կամ նետով սպանուի. Թէ անասուն եւ թէ մարդ՝ պիտի չապրէ. Փողի ձայնը հնչուելիս նորանք սարը ելնեն։

14 Եւ Մովսէսը սարիցը դէպի ժողովուրդն իջաւ եւ սրբեց ժողովրդին. Եւ նորանք իրանց հանդերձները լուացին։

15 Եւ նա ասեց ժողովրդին. Երրորդ օրուայ համար պատրաստ եղիք, կնոջ մի մօտենաք։

16 Եւ եղաւ երրորդ օրը՝ առաւօտը ծագելիս որոտումներ եւ կայծակներ էին լինում, եւ մի թանձր ամպ կար սարի վերայ, եւ շատ սաստիկ փողի ձայն, եւ բանակի մէջ եղած բոլոր ժողովուրդը զարհուրեց։

17 Եւ Մովսէսը դուրս հանեց ժողովրդին բանակիցը Աստուծոյ առաջը. Եւ նորանք սարի տակին կանգնեցին։

18 Եւ Սինայ սարը բոլորովին ծխում էր, որովհետեւ Եհովան նորա վերայ իջաւ կրակով, եւ նորա ծուխը հնոցի ծուխի պէս էր դուրս գալիս, եւ բոլոր սարը սաստիկ դողում էր։

19 Եւ փողի ձայնը գնալով շատ սաստկանում էր. Մովսէսը խօսում էր, եւ Աստուած ձայնով նորան պատասխան էր տալիս։

20 Եւ Եհովան Սինայ սարի վերայ՝ սարի գլուխն իջաւ. Եւ Եհովան կանչեց Մովսէսին սարի գլուխը, եւ Մովսէսը վեր գնաց։

21 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Իջիր՝ ժողովրդին պատուիրիր, մի գուցէ սահմանիցն անցնեն Եհովային տեսնելու համար եւ նորանցից շատերը կորչեն։

22 Եւ Եհովային մօտեցող քահանաներն էլ սրբուին, որ մի գուցէ Եհովան նորանց վերայ յարձակուի։

23 Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ժողովուրդը չէ կարող վեր գնալ Սինայ սարը. Որովհետեւ դու մեզ պատուիրեցիր՝ ասելով. Սահման դիր սարին, եւ սրբիր նորան։

24 Եւ Եհովան ասեց նորան. Գնա՝ վայր իջիր. Եւ Ահարօնի հետ մէկտեղ ելիր. Բայց քահանաներն ու ժողովուրդը Եհովայի մօտ վեր գնալու համար սահմանիցը չանցնեն, որ մի գուցէ նորանց վերայ յարձակուի։

25 Եւ Մովսէսը ժողովրդի մօտ իջաւ եւ խօսեց նորանց հետ։

<< ← Prev Top Next → >>