Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Աստուած այս բոլոր խօսքերը խօսեց ասելով.

2 Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։

3 Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս։

4 Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը.

5 Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։

6 Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։

7 Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չյիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին անպատիժ չի թողիլ։

8 Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։

9 Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա.

10 Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է. Ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը՝ ոչ քո անասունը՝ ոչ էլ քո դռան օտարականը։

11 Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. Նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։

12 Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կտայ քեզ։

13 Սպանութիւն մի անիր։

14 Շնութիւն մի անիր։

15 Գողութիւն մի անիր։

16 Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր։

17 Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։

ԵԼՔ 20:17 - Moses Receives 10 Commandments
Moses Receives 10 Commandments
18 Եւ բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտումները՝ եւ կայծակները՝ եւ փողի ձայնը եւ սարի ծխելը։ Եւ ժողովուրդը տեսաւ, եւ ետ քաշուեցաւ ու հեռու կանգնեց.

19 Եւ ասեց Մովսէսին. Դու խօսիր մեզ հետ, եւ մենք կլսենք. Բայց Աստուած թող չխօսէ մեզ հետ՝ որ չմեռնենք։

20 Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Մի վախիք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար է եկել, այնպէս որ նորա վախը ձեր առաջին լինի, որ չմեղանչէք։

21 Եւ ժողովուրդը հեռու կանգնեց, եւ Մովսէսը մօտեցաւ այն թանձր խաւարին՝ ուր որ Աստուած էր։

22 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպէս ասես Իսրայէլի որդիներին. Դուք տեսաք որ երկնքիցը խօսեցի ձեզ հետ։

23 Ինձ հետ հաւասար արծաթի աստուածներ չշինէք, ոչ էլ ոսկի աստուածներ շինէք ձեզ համար։

24 Ինձ համար հողի սեղան շինիր, եւ նորա վերայ մատուցրու քո ողջակէզները եւ քո խաղաղութեան զոհերը՝ քո ոչխարները եւ քո արջառները. և ամեն տեղ ուր որ իմ անունը յիշել կտամ, քեզ մօտ պիտի գամ, եւ քեզ պիտի օրհնեմ։

25 Եւ եթէ ինձ համար քարի սեղան շինելու լինես, տաշած քարից չշինես. Որովհետեւ եթէ նորա վերայ երկաթի գործիքդ բարձրացրիր, կպղծես նորան։

26 Եւ աստիճաններով վեր չելնես իմ սեղանը, որ քո մերկութիւնը չբացուի նորա վերայ։

<< ← Prev Top Next → >>