Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ սորանք են այն դատաստանները, որ պիտի դնես նորանց առաջին։

2 Եթէ Եբրայեցի ծառայ ծախու առնելու լինիս, վեց տարի պիտի ծառայէ, եւ եօթներորդ տարին ազատ դուրս գայ ձրի։

3 Եթէ նա մենակ է մտել, մենակ դուրս գայ. Եթէ կին ունեցող մարդ էր, կինն էլ իր հետ դուրս գայ։

4 Եթէ նորա տէրն է իրան կին տուել, եւ նա իր համար որդիներ կամ աղջիկներ է ծնել, կինն ու նորա որդիքը տիրոջը կլինին, եւ ինքը մենակ դուրս գայ։

5 Բայց եթէ ծառան յայտնի ասելու լինի, թէ Ես սիրել եմ իմ տիրոջը, իմ կնոջը եւ իմ որդիներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ.

6 Այն ժամանակ նորա տէրը տանէ նորան դատաւորների մօտ եւ նորան մօտեցնէ դռանը կամ դրանդեացը. Եւ նորա տէրը նորա ականջը հերիւնով ծակէ, եւ նա յաւիտեան ծառայ լինի նորան։

7 Եւ եթէ մէկն իր աղջիկը ծախէ աղախնութեան, նա ծառաների դուրս գալու պէս դուրս չգայ։

8 Եթէ նա անհաճելի է իր տիրոջ աչքին՝ որ նորան չէ նշանում, թող փրկել տայ նորան, օտար ազգի ծախելու իշխանութիւն չունի, որովհետեւ խաբէութիւն արաւ նորան։

9 Եւ եթէ նորան իր որդու համար նշանէ, աղջկանց օրէնքի համեմատ անէ նորա համար։

10 Եթէ իր համար ուրիշն առնէ, նորա ուտելիքը՝ հանդերձը եւ մերձաւորութիւնը պիտի չկտրէ։

11 Եւ եթէ նորան այս երեք բանը չանէ, այն ժամանակ նա առանց փողի ձրի դուրս գայ։

12 Մարդ զարկող մեռցնողը անպատճառ պիտի մեռցնուի։

13 Իսկ եթէ դիտմամբ չարաւ, այլ Աստուած գցեց նորա ձեռքը. Ես քեզ համար մի տեղ պիտի սահմանեմ, որ նա փախչէ այն տեղ։

14 Բայց եթէ մէկն իր դրացուն ոխ ունենայ, եւ նորան նենգութեամբ մեռցնէ, իմ սեղանիցն էլ առ նորան որ մեռնէ։

15 Եւ իր հօրը կամ մօրը զարկողը անպատճառ պիտի մեռցնուի։

16 Եւ մարդ գողանողը՝ եւ նորան ծախողը, եւ եթէ իր ձեռքին գտնուի, անպատճառ պիտի մեռցնուի։

17 Եւ իր հօրը կամ մօրը անիծողը անպատճառ պիտի մեռցնուի։

18 Եւ եթէ մարդիկ իրար հետ վիճեն եւ մէկը միւսին քարով կամ բռունցքով զարկէ, եւ նա չմեռնէ, այլ անկողինը ընկնէ,

19 Եթէ վեր կենայ ցուպով ման գայ, զարկողը անպատիժ լինի, միայն նորա դադարելու արժէքը տայ, եւ բոլորովին առողջացնէ։

20 Եւ եթէ մէկը գաւազանով իր ծառային՝ կամ իր աղախնին զարկէ, եւ նա նորա ձեռքի տակին մեռնէ, անպատճառ վրէժ պիտի առնուի նորանից.

21 Բայց եթէ մի օր կամ երկու օր ապրէ, վրէժ չառնուի նորանից. Որովհետեւ նա իր փողն է։

22 Եւ եթէ մարդիկ կռուեն, եւ յղի կնոջ զարկելով նորա տղան անցնել տան, եւ մի վնաս չլինի, նա անպատճառ այն կնոջ մարդու նորա վերայ դրած տոյժը քաշէ, եւ վճարէ դատաւորների մօտ։

23 Բայց եթէ մի վնաս լինի, անձի տեղ անձ պիտի տաս,

24 Աչքի տեղ՝ աչք, ատամի տեղ՝ ատամ, ձեռքի տեղ՝ ձեռք, ոտքի տեղ՝ ոտք,

25 Խարանի տեղ՝ խարան, վէրքի տեղ՝ վէրք, հարուածի տեղ՝ հարուած։

26 Եւ եթէ մէկը զարկէ իր ծառայի աչքին կամ իր աղախնի աչքին ու կուրացնէ, նորա աչքի փոխարէն ազատ արձակէ նորան։

27 Եւ եթէ իր ծառայի ատամը՝ կամ իր աղախնի ատամը վայր գցէ, նորա ատամի փոխարէն ազատ արձակէ նորան։

28 Եւ եթէ մի եզ՝ մարդ կամ կնիկ հարէ, որ մեռնէ, եզը անպատճառ պիտի քարկոծուի, եւ նորա միսը պիտի չուտուի. Բայց եզի տէրը անպատիժ լինի։

29 Բայց եթէ եզը երէկուանից կամ մէկէլ օրուանից հարող է, եւ նորա տիրոջն էլ բողոքուած է, եւ նա նորան չէ պահել, եթէ մարդ կամ կնիկ մեռցնելու լինի, եզը պիտի քարկոծուի, եւ նորա տէրն էլ պիտի մեռցնուի։

30 Եթէ փրկանք դրուի նորա վերայ, նա իր անձի ազատութեան համար՝ ինչ որ նորա վերայ դրուի, պիտի վճարէ։

31 Եւ թէ տղայ եւ թէ աղջիկ հարէ եզը, այս դատաստանի պէս լինի նորան։

32 Եթէ եզը ծառայ կամ աղախին հարէ, նորանց տիրոջ երեսուն սիկղ արծաթ պիտի տայ, եւ եզը պիտի քարկոծուի։

33 Եւ եթէ մէկը հոր բանայ, կամ մէկը փոս փորէ՝ եւ չծածկէ, եւ այն տեղ եզ կամ էշ ընկնէ,

34 Փոսի տէրը տուժէ, եւ նորանց տիրոջը փող պիտի տայ, եւ մեռածը իրանը լինի։

35 Եւ եթէ մէկի եզն իր դրացու եզին հարէ որ մեռնէ, ողջ եզը ծախեն, եւ նորա փողը բաժանեն, եւ մեռածն էլ բաժանեն։

36 Այլ եթէ իմացուած է, որ եզը երէկուանից կամ մէկէլ օրուանից հարող էր, եւ նորա տէրը նորան չէ պահել, անպատճառ եզի տեղ եզ հատուցանէ եւ մեռածը իրանը լինի։

<< ← Prev Top Next → >>