Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եթէ մէկն արջառ կամ ոչխար գողանայ՝ եւ մորթէ կամ ծախէ նորան, մէկ արջառի տեղ հինգ արջառ՝ եւ մէկ ոչխարի տեղ չորս ոչխար հատուցանէ։

2 Եթէ գողը տուն ծակելիս գտնուի եւ զարկուի որ մեռնէ, նորա համար արիւն չկայ։

3 Եթէ նորա վերայ արեւը ծագել էր, նորա արիւնը նորա վերայ. Բոլորը հատուցանէ, եթէ բան չունի այն ժամանակ իր գողացած բանի համար ծախուի։

4 Եթէ գողացածը իր ձեռքին ողջ գտնուի, թէ եզ լինի՝ թէ էշ եւ թէ ոչխար, կրկինը հատուցանէ։

5 Եթէ մէկն արտ կամ այգի արածեցնէ, թող տալով իր անասունին ուրիշի արտումը արածելու, իր արտի ամենալաւիցը եւ իր այգու ամենալաւիցը հատուցանէ։

6 Եթէ կրակ դուրս գայ եւ փշերին փակչէ եւ դիզուած որաները՝ կամ չհնձուած ցորենը՝ կամ արտը այրէ, կրակը գցողը այրածը հատուցանէ։

7 Եթէ մէկն իր դրացուն փող կամ կարասիք պահ տայ, եւ այն մարդի տնիցը գողանուայ, եթէ գողը գտնուի, նա կրկինը հատուցանէ.

8 Եթէ գողը չգտնուի, տան տէրը դատաւորների մօտ տարուի, թէ արդեօ՞ք նա իր ձեռքը իր դրացու ստացուածքին չէ դպցրել։

9 Ամեն կերպ անիրաւութեան համար, թէ եզի՝ թէ էշի՝ թէ ոչխարի՝ թէ հանդերձի համար, ամեն կերպ կորած բանի համար՝ որ մէկն ասէ թէ իրանն է, երկուսի դատը դատաւորների առաջը տարուի. և դատաւորները որի վերայ վճռելու լինին, նա կրկինը հատուցանէ իր դրացուն։

10 Եթէ մէկն իր դրացուն էշ կամ եզ կամ ոչխար կամ ինչեւիցէ անասուն պահ տայ, եւ նա մեռնէ՝ կամ վնասուի՝ կամ յափշտակուի եւ տեսնող չլինի,

11 Այն ժամանակ երկուսի մէջտեղը Եհովայի երդումը լինի՝ իր դրացու ստացուածքին ձեռք չդպցնելու համար. Եւ նորա տէրը ընդունէ երդումը, եւ նա չհատուցանէ։

12 Եւ եթէ իրաւ իր մօտիցը գողացուել է, ինքը նորա տիրոջը հատուցանէ։

13 Եթէ գազանից գիշատուել է, թող վկայութիւն բերէ, և գիշատուածը չհատուցանէ։

14 Եւ եթէ մէկն իր դրացուց անասուն փոխ առնէ, եւ նա վնասուելու կամ մեռնելու լինի նորա տէրը հետը չլինելով, ինքը անպատճառ հատուցանէ։

15 Բայց եթէ նորա տէրը հետն էր, չհատուցանէ, եթէ վարձքով առնուած էր, վարձքի տեղն անցնէ։

16 Եթէ մէկը չնշանուած աղջիկ խաբէ եւ նորա հետ պառկէ, անպատճառ նորա օժիտը տայ և նորան իր համար կին առնէ։

17 Եթէ նորա հայրը բնաւ չուզէ նորան տալ, կոյսերի օժիտի չափ փող պիտի վճարէ։

18 Կախարդը չթողես ապրէ։

19 Ամեն ով որ անասունի հետ պառկէ, անպատճառ մեռցնուի։

20 Բացի միայն Եհովայից ուրիշ աստուածների զոհ անողը պիտի կորչի։

21 Եւ օտարականին մի չարչարիր, եւ նորան մի նեղիր, որովհետեւ դուք էլ Եգիպտոսի երկրումն օտարական էիք։

22 Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։

23 Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը.

24 Եւ իմ բարկութիւնը կբորբոքուի եւ ձեզ սրով կմեռցնեմ. Եւ ձեր կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կլինին։

25 Եթէ իմ ժողովրդիցը քեզ մօտ եղած մէկ աղքատի փող փոխ տաս, վաշխառուի պէս մի լինիր նորա համար, եւ նորա վերայ վաշխ մի դնիր։

26 Եթէ քո դրացու հանդերձը գրաւ առնես, մինչեւ արեւը մար մտնելն իրան ետ դարձրու։

27 Որովհետեւ այն է միայն նորա ծածկոցը, իր մարմնի հանդերձն է այն. Ինչո՞վ պիտի պառկէ. Եւ կլինի որ երբոր ինձ աղաղակէ, կլսեմ, որովհետեւ ես ողորմած եմ.

28 Դատաւորներին մի հայհոյիր, եւ քո ժողովրդի իշխանին մի անիծիր։

29 Քո արմտիքների եւ հեղանիւթների եախայրիները մի ուշացնիր. Քո որդիների անդրանիկներն ինձ պիտի տաս։

30 Քո եզին ու ոչխարին էլ այսպէս անես. եօթը օր մօրը հետ լինի, եւ ութերորդ օրը՝ նորան ինձ տաս։

31 Եւ դուք սուրբ մարդիկ պիտի լինիք ինձ համար. Եւ դաշտումը գիշատուածի միսը պիտի չուտէք. Շներին պիտի գցէք նորան։

<< ← Prev Top Next → >>