Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Սուտ լուր չտարածես. Անօրէնի հետ ձեռքդ չդնես որ անիրաւ վկայ դառնաս։

2 Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չհետեւես. Եւ չխօսես դատաստանի մէջ իրաւունքը ծռելու համար շատերի ետեւից խոտորելով։

3 Եւ աղքատին աչառութիւն չանես նորա դատումը։

4 Եթէ քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինիս, անպատճառ իրան դարձնես նորան։

5 Եթէ տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, եւ չկամենաս նորան ազատել, անպատճառ նորա հետ էշն ազատես։

6 Քո աղքատի իրաւունքը չծռես նորա հետ դատուելիս։

7 Սուտ խօսքից հեռու կաց, եւ անմեղին ու արդարին մի մեռցնիր. Որովհետեւ ես չարին չեմ արդարացնիլ։

8 Եւ կաշառ չառնես, որովհետեւ կաշառը կուրացնում է աչքաբացներին, եւ շուռ է տալիս արդարների բանը։

9 Եւ օտարականին մի նեղիր. Դուք էլ գիտէք օտարականի սիրտը. Որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք։

10 Եւ երկիրդ վեց տարի ցանիր, եւ նորա արդիւնքը ժողովիր.

11 Բայց եօթներորդումը պարապ թող եւ ձգիր նորան, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, եւ նորանց մնացածը դաշտի անասուններն ուտեն. Քո այգուն ու ձիթաստանին էլ այսպէս անես։

12 Վեց օր քո գործը գործիր, եւ եօթներորդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշը հանգստանայ, եւ քո աղախինի որդին ու օտարականը շունչ առնէ։

13 Եւ բոլոր ձեզ ասածներս պահեցէք, եւ ուրիշ աստուածների անունը չյիշէք. Բերանիցդ չլսուի։

14 Տարին երեք անգամ ինձ համար տօն պահիր։

15 Բաղարջակերաց տօնը պահիր. Եօթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատուիրածիս պէս Աբիբ ամսուայ սահմանուած ժամանակին. Որովհետեւ այն ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար. Եւ մէկը դարտակ չերեւայ իմ առաջին։

16 Եւ արտի մէջ ցանելու բանիդ երախայրիքը հնձելու տօնը, եւ տարուայ վերջին ժողովելու տօնը պահիր արտիցը քո բաները ժողովելիս։

17 Տարին երեք անգամ քո ամեն արուները Տէր Եհովայի առաջին պիտի երեւան։

18 Իմ զոհի արիւնը խմորեալ հացով չմատուցանես, եւ իմ տօնի ճարպը մինչեւ առաւօտը չմնայ։

19 Քո երկրի առաջի երախայրիները քո Եհովայ Աստուծոյ տունը տանես։ Ուլը իր մօրը կաթի մէջ չեփես։

20 Ահա քո առաջին մի հրեշտակ կուղարկեմ, որ քեզ ճանապարհին պահպանէ, եւ քեզ տանէ իմ պատրաստած տեղը։

21 Զգուշացիր նորա առաջին, եւ նորա խօսքին լսիր, նորա դէմ մի յամառիր. Որովհետեւ նա ձեր յանցանքը չի ներիլ, որովհետեւ իմ անունը նորանում է։

22 Բայց եթէ լսես նորա խօսքին, եւ իմ բոլոր ասածն անես, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի կլինիմ, եւ քո հակառակորդներին՝ հակառակորդ։

23 Որովհետեւ իմ հրեշտակը քո առաջին կգնայ, եւ քեզ Ամօրհացիների եւ Քետացիների եւ Փերեզացիների եւ Քանանացիների, եւ Խեւացիների եւ Յեբուսացիների մօտ կտանէ, եւ ես պիտի ջարդեմ նորանց։

24 Նորանց աստուածներին երկրպագութիւն կամ ծառայութիւն չանես, եւ նորանց արածի պէս չանես. Այլ բոլորովին կործանես նորանց եւ նորանց կուռքերը բոլորովին կոտրատես։

25 Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. Եւ նա կօրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կդարձնեմ։

26 Քո երկրի մէջ վիժող եւ ամուլ չի լինիլ, քո օրերի թիւը պիտի լցնեմ։

27 Իմ երկիւղը կուղարկեմ քո առաջին, եւ կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կդարձնեմ.

28 Եւ քո առաջին իշամեղուն կուղարկեմ, եւ նա կքշէ Խեւացիներին, Քանանացիներին եւ Քետացիներին քո առաջին։

29 Նորանց քո առաջին մէկ տարուայ մէջ պիտի չքշեմ, որ մի գուցէ երկիրը ամայի դառնայ, եւ քեզ վերայ դաշտի գազանները շատանան։

30 Նորանք քո առջեւից կամաց կամաց պիտի քշեմ, մինչեւ որ դու բազմանաս եւ երկիրը ժառանգես.

31 Եւ ես դնեմ քո սահմանները Կարմիր ծովիցը մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատիցը մինչեւ Եփրատ գետը. Որովհետեւ այն երկրի բնակիչները քո ձեռքը պիտի տամ. Եւ պիտի քշես քո առջեւիցը։

32 Նորանց հետ եւ նորանց աստուածների հետ դաշինք չդնես։

33 Քո երկրի մէջ չբնակուին, որ քեզ մեղք գործել չտան ինձ դէմ, որովհետեւ եթէ նորանց աստուածները պաշտես, անպատճառ նա քեզ համար որոգայթ կդառնայ։

<< ← Prev Top Next → >>