Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Մովսէսին ասեց. Ելիր Եհովայի մօտ դու եւ Ահարօնը, Նադաբը եւ Աբիուդը եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի, եւ հեռուից երկրպագութիւն արէք։

2 Եւ միայն Մովսէսը մօտենայ Եհովային, իսկ նորանք չմօտենան, եւ ժողովուրդը նորա հետ վեր չգնայ։

3 Եւ Մովսէսը եկաւ, եւ Եհովայի բոլոր խօսքերը եւ բոլոր դատաստանները պատմեց ժողովրդին. Եւ բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տուին եւ ասեցին. Եհովայի բոլոր խօսքերը, որ խօսել է, կանենք։

4 Եւ Մովսէսը Եհովայի բոլոր խօսքերը գրեց, եւ առաւօտը վեր կացաւ,- եւ սարի տակին սեղան շինեց. Եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերի համեմատ տասնեւերկու արձան կանգնեցրեց։

5 Եւ Իսրայէլի որդիների պատանիներին ուղարկեց, եւ նորանք ողջակէզներ մատուցրին եւ խաղաղութեան զոհերի համար զուարակներ զոհեցին Եհովային։

6 Եւ Մովսէսն արիւնի կէսն առաւ, եւ կոնքերի մէջ դրաւ. Եւ արիւնի կէսն այն սեղանի վերայ սրսկեց։

7 Եւ առաւ ուխտի գիրքը՝ եւ ժողովրդի ականջների առաջին կարդաց. Եւ նորանք ասեցին. Եհովայի բոլոր ասածը կանենք եւ կլսենք։

8 Եւ Մովսէսն առաւ արիւնը, եւ ժողովրդի վերայ սրսկեց, եւ ասեց. Ահա այն ուխտի արիւնը, որ Եհովան արաւ ձեզ հետ այս բոլոր խօսքերի համեմատ։

9 Այն ժամանակ Մովսէսն ու Ահարօնը՝ Նադաբը եւ Աբիուդը՝ եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի վեր գնացին.

10 Եւ Իսրայէլի Աստուծոյն տեսան. Եւ նորա ոտքերի տակը շափիւղայ աղիւսով յատակածի պէս եւ բուն երկնքի պէս պայծառ էր։

11 Եւ նա Իսրայէլի որդիների ընտրեալների վերայ իր ձեռքը չձգեց. Եւ նորանք Աստուծոյն տեսան եւ կերան եւ խմեցին։

12 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սարը ելիր ինձ մօտ եւ այնտեղ կանգնիր. Եւ քարի տախտակները եւ իմ գրած օրէնքը եւ պատուիրանքները քեզ կտամ որ նորանց սովորեցնես։

13 Եւ Մովսէսն ու նորա պաշտօնեայ Յեսուն վեր կացան, եւ Մովսէսն Աստուծոյ սարը ելաւ.

14 Եւ ծերերին ասեց. Դուք այստեղ մեզ սպասեցէք, մինչեւ որ ձեզ մօտ դառնանք. Եւ ահա Ահարօնը եւ Ովրը ձեզ հետ են. Ով որ դատ ունենայ, թող նորանց մօտ գնայ։

15 Եւ Մովսէսը սարը ելաւ, եւ ամպը ծածկեց սարը։

16 Եւ Եհովայի փառքը Սինայ սարի վերայ հանգչեց, եւ ամպը ծածկեց նորան վեց օր. Եւ եօթներորդ օրը ամպի միջիցը կանչեց Մովսէսին։

17 Եւ Եհովայի փառքի տեսիլքը սարի գագաթի վերայ մաշող կրակի պէս էր Իսրայէլի որդիների աչքի առաջին։

18 Եւ Մովսէսն ամպի մէջը մտաւ, եւ սարը ելաւ, եւ Մովսէսը քառասուն օր եւ քառասուն գիշեր սարումն էր։

<< ← Prev Top Next → >>