Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Խօսիր Իսրայէլի որդիների հետ, որ ինձ ընծայ բերեն. ամեն մարդից որ սիրտը յօժար է, առէք իմ ընծան։

3 Եւ այս է այն ընծան որ նորանցից պիտի առնէք. Ոսկի եւ արծաթ եւ պղինձ,

4 Եւ կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան՝ եւ այծի մազ,

5 Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, եւ թէհաշի մորթեր, եւ Սատիմի փայտեր,

6 Լոյսի համար իւղ՝ օծման իւղի համար եւ անուշահոտ խունկի համար համեմներ,

7 Եղնգնաքարեր՝ եւ եփուդի եւ լանջապանակի վերայ անցնելու քարեր։

8 Եւ ինձ համար մի սրբարան շինեն՝ որ իրանց մէջ բնակուեմ։

9 Բոլոր ինչպէս որ քեզ ցոյց տուի խորանի օրինակը եւ նորա բոլոր կարասիքի օրինակը՝ այնպէս պիտի շինէք։

10 Եւ Սատիմի փայտից մի տապանակ շինեն, նորա երկայնութիւնը երկու կանգուն ու կէս, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն ու կէս, եւ նորա բարձրութիւնը մէկ կանգուն ու կէս։

11 Եւ մաքուր ոսկով պատես նորան՝ ներսիցը ու դուրսիցը պատես նորան, եւ նորա վերայ շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես։

12 Եւ նորա համար չորս ոսկի օղակ ձուլես, եւ նորա չորս անկիւններին դնես, որ նորա մէկ կողմին երկու օղակ եւ միւս կողմին երկու օղակ լինի։

13 Եւ Սատիմի փայտից ձողեր շինես, եւ նորանց ոսկով պատես։

14 Եւ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին անցկացնես, որ տապանակը նորանցով վեր առնուի։

15 Ձողերը տապանակի օղակների մէջ լինին. Նորանից չհանուին։

16 Եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը, որ ես քեզ պիտի տամ։

17 Եւ մաքուր ոսկուց մի քաւութիւն շինես. Նորա երկայնութիւնը երկու կանգուն ու կէս, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն ու կէս։

18 Եւ երկու ոսկի քերովբէներ շինես քաւութիւնի երկու ծայրի վերայ, կռածոյ շինես նորանց.

19 Եւ մէկ քերովբէն այս ծայրին եւ միւս քերովբէն այն ծայրին շինես. Քերովբէները քաւութիւնիցը պիտի շինես նորա երկու ծայրերի վերայ։

20 Եւ քերովբէները տարածում լինին թեւերը վերեւիցը՝ իրանց թեւերովը քաւութիւնը ծածկելով. Եւ նորանց երեսները դէպի իրար լինին. Քերովբէների երեսները դէպի քաւութիւնը լինին։

21 Եւ քաւութիւնը տապանակի վերայ պիտի դնես վերեւիցը եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը՝ որ քեզ կտամ։

22 Եւ ես կհանդիպեմ այն տեղ եւ կխօսեմ քեզ հետ, քաւութեան վերայիցը վկայութեան տապանակի վերայ եղած երկու քերովբէների մէւտեղիցն ամեն ինչ որ պիտի պատուիրեմ քեզ Իսրայէլի որդիների համար։

23 Եւ Սատիմի փայտից մի սեղան շինես. Նորա երկայնութիւնը երկու կանգուն, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն, եւ նորա բարձրութիւնը մէկ կանգուն ու կէս պիտի լինի։

24 Եւ մաքուր ոսկով պատես. Եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինես։

25 Եւ նորան շուրջանակի մէկ թիզ ոլորտ շինես. Եւ ոլորտին շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես։

26 Եւ նորան չորս ոսկի օղակ շինես, եւ այն օղակները դնես անկիւնին նորա չորս ոտքի մօտ։

27 Օղակները կցուած պիտի լինին ոլորտին իբրեւ ձողերի տեղեր որ սեղանը վեր առնուի։

28 Եւ ձողերը Սատիմի փայտից շինես, եւ նորանց ոսկով պատես. Եւ սեղանը նորանցով պիտի վեր առնուի։

29 Եւ շինիր նորա սկուտեղները եւ նորա խնկամանները եւ բաժակները ու սկաւառակները, որ նորանցով թափելու նուէր մատուցուի. Նորանց մաքուր ոսկուց շինես։

30 Եւ սեղանի վերայ միշտ առաջաւորութեան հացը դնես իմ առաջին։

31 Եւ մաքուր ոսկուց մի աշտանակ շինես. Ճախարակեայ պիտի շինուի աշտանակը, նորա բունը՝ ճիւղերը՝ սկահները՝ գնդակները եւ ծաղիկները իրանից լինին։

32 Եւ նորա կողերիցը վեց ճիւղեր դուրս գան. Երեք ճիւղը աշտանակի մէկ կողմիցը, եւ երեք ճիւղը աշտանակի միւս կողմիցը.

33 Երեք նշաձեւ սկահ մէկ ճիւղի վերայ գնդակով եւ ծաղիկով, եւ երեք նշաձեւ սկահ միւս ճիւղի վերայ գնդակով եւ ծաղիկով, այսպէս լինին աշտանակիցն ելած վեց ճիւղերը։

34 Եւ աշտանակի վերայ չորս նշաձեւ սկահ լինին իրանց գնդակներովն ու ծաղիկներըովը։

35 Եւ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ եւ միւս երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ եւ երրորդ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ. Այսպէս այն վեց ճիւղերին որ դուրս են գալիս աշտանակիցը։

36 Նորնց գնտակներն ու ճիւղերը իրանից լինին, ամենը ճախարակեայ լինի մէկ կտոր մաքուր ոսկուց։

37 Եւ նորա ճրագները եօթը շինես. Եւ նորա ճրագները վերան դնեն, եւ լոյս տայ դէպի առջեւի կողմը։

38 Եւ նորա ունելիները եւ նորա բազմակալները մաքուր ոսկուց պիտի լինին։

39 Մէկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն նորան բոլոր այս գործիքներովը միասին։

40 Եւ նայիր որ սարումը քեզ ցոյց տուած օրինակի պէս շինես։

<< ← Prev Top Next → >>