Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ զոհի սեղանը Սատիմի փայտից շինես, երկայնութիւնը հինգ կանգուն եւ լայնութիւնը հինգ կանգուն, սեղանը քառակուսի լինի, եւ նորա բարձրութիւնը երեք կանգուն։

2 Եւ նորա եղջիւրները նորա չորս անկիւնների վերայ շինես. Նորա եղջիւրներն իրանից լինին. Եւ նորան պղնձով պատես։

3 Եւ նորա մոխիրը ժողովելու համար նորա թաղարները՝ եւ նորա թիակները՝ եւ նորա կոնքերը՝ եւ նորա մսահանները՝ եւ նորա կրակարանները շինես. Նորա բոլոր գործիքները պղնձից շինես։

4 Եւ նորան մի ցանցակերպ գահաւորակ շինես պղնձից. Եւ ցանցի վերայ չորս պղնձի օղակ շինես՝ նորա չորս անկիւնների վերայ։

5 Եւ նորան դնես սեղանի շրջանակի տակ ներքեւիցը, որ ցանցը մինչեւ սեղանի կէսը լինի։

6 Եւ սեղանի համար ձողեր շինես, ձողերը Սատիմի փայտից. Եւ նորանց պղնձով պատես։

7 Եւ նորա ձողերը օղակների մէջ պիտի անցնուին. Եւ ձողերը սեղանի երկու կողքերին լինին՝ նորան վեր առնելու համար։

8 Մէջը դարտակ՝ եւ տախտակներից շինես նորան. ինչպէս որ սարումը քեզ ցոյց տուաւ, այնպէս պիտի շինեն։

9 Եւ խորանի սրահը շինես հարաւային կողմի համար, սրահի առագաստները մանուած բարակ քթանից մէկ կողմի երկայնութիւնը հարիւր կանգուն։

10 Եւ նորա քսան սիւները եւ նորանց քսան խարիսխները պղնձից, և սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթից լինին։

11 Եւ նոյնպէս հիւսիսային կողմի համար երկայնութեամբը առագաստները հարիւր կանգուն երկայն. Եւ նորա քսան սիւները եւ նորանց քսան խարիսխները պղնձից, սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի լինին։

12 Եւ սրահի լայնութեամբը արեւմտեան կողմին առագաստները յիսուն կանգուն նորանց սիւները տասը՝ եւ նորանց խարիսխները տասը լինին։

13 Եւ սրահի լայնութեամբը արեւելեան կողմին դէպի արեւելք յիսուն կանգուն։

14 Եւ մէկ կողքի առագաստները տասնեւհինգ կանգուն. Նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք։

15 Եւ միւս կողքին առագաստները տասնեւհինգ կանգուն. Նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք։

16 Եւ սրահի դրան համար մի նկարագործ վարագոյր կապուտակից՝ եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից քսան կանգուն, նորանց սիւները չորս՝ եւ նորանց խարիսխները չորս։

17 Սրահի շուրջանակի եղած բոլոր սիւները արծաթի կարթերով եւ նորանց բեւեռները արծաթից՝ եւ նորանց խարիսխները պղնձից լինին։

18 Սրահի երկայնութիւնը հարիւր կանգուն՝ եւ լայնութիւնը յիսուն յիսունով, եւ բարձրութիւնը հինգ կանգուն. Առագաստները մանած բարակ քթանից եւ նորանց խարիսխները պղնձից լինին։

19 Խորանի բոլոր գործիքները իր ամեն պաշտօնի համար՝ եւ նորա բոլոր ցիցերը՝ եւ սրահի բոլոր ցիցերը պղնձից լինին։

20 Եւ դու պատուիրիր Իսրայէլի որդիներին որ քեզ մաքուր ծեծուած ձիթապտղի իւղ բերեն լոյսի համար, որ միշտ ճրագ վառուի։

21 Ահարօնը եւ նորա որդիները ժողովքի խորանումը վկայութեան առաջին վարագոյրի դրսի կողմումը իրիկուանից մինչեւ առաւօտ Եհովայի առաջին վառելու կարգադրեն նորան. սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ Իսրայէլի որդիների կողմանէ։

<< ← Prev Top Next → >>