Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ սա է այն բանը որ նորանց պիտի անես, որ նորանց սրբես ինձ համար քահանայ լինելու. Արջառներից մէկ զուարակ եւ երկու անարատ խոյ առ,

2 Եւ անխմոր հաց՝ եւ իւղով զանգուած անխմոր շօթեր՝ եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ. Ցորենի բարակ ալիւրից շինես սորանց։

3 Եւ մի սակառի մէջ դնես եւ մատուցանես նորանց սակառի մէջ, եւ զուարակն ու երկու խոյերը։

4 Եւ Ահարօնին եւ նորա որդիներին ժողովքի խորանին դրանը մօտեցնես, եւ նորանց ջրով լուանաս։

5 Եւ զգեստները առնես եւ հագցնես Ահարօնին շապիկը եւ եփուդի պատմուճանը եւ եփուդը եւ լանջապանակը. Եւ եփուդի ժապաւէնովը գօտեւորես նորան։

6 Եւ խոյրը նորա գլխին դնես, եւ խոյրի վերայ սուրբ պսակը դնես։

7 Եւ օծման իւղը առնես. Եւ նորա գլխի վերայ թափես եւ օծես նորան։

8 Եւ նորա որդիները մօտեցնես, եւ նորանց շապիկներ հագցնես.

9 Եւ գօտիներով գօտեւորես նորանց՝ այսինքն Ահարօնին եւ նորա որդիներին, եւ նորանց գլխներին ապարօշներ փաթաթես. Եւ քահանայութիւնը նորանցը լինի յաւիտենական կանոնով։ Եւ այսպէս լցրու Ահարօնի ձեռքը եւ նորա որդիների ձեռքը։

10 Եւ զուարակը ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ Ահարօնը եւ նորա որդիներն իրանց ձեռքը զուարակի գլխին դնեն։

11 Եւ մորթես զուարակը ժողովքի խորանի դրանը Եհովայի առաջին։

12 Եւ զուարակի արիւնիցն առնես եւ մատովդ սեղանի եղջիւրներին քսես. Եւ մնացած բոլոր արիւնը սեղանի տակին թափես։

13 Եւ առնես այն բոլոր ճարպը, որ ծածկում է փորոտիքը եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի եղած ճարպը եւ սեղանի վերայ այրես։

14 Բայց զուարակի միսը, եւ նորա մորթը՝ եւ նորա աղբը բանակիցը դուրս կրակով այրես. Մեղքի պատարագ է սա։

15 Եւ խոյերի մէկն առնես, եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։

16 Եւ այն խոյը մորթես, եւ նորա արիւնն առնես, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկես։

17 Եւ խոյը կտոր կտոր անես, եւ լուանաս նորա փորոտիքը եւ նորա ոտքերը, եւ նորանց նորա կտորների եւ գլխի վերայ դնես։

18 Եւ բոլոր խոյը այրես սեղանի վերայ. Սա ողջակէզ է Եհովայի համար. անուշահոտ պատարագ է Եհովային։

19 Եւ միւս խոյն առնես. Եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։

20 Եւ խոյը մորթես, եւ նորա արիւնիցն առնես, եւ քսես Ահարօնի աջ ականջի բլթակին՝ եւ նորա որդկանց աջ ականջների բլթակին եւ նորանց աջ ձեռքի մեծ մատին եւ նորանց աջ ոտքի մեծ մատին, եւ մնացած արիւնը սեղանի վերայ շուրջանակի սրսկես։

21 Եւ սեղանի վերայ եղած արիւնիցը եւ օծման իւղիցն առնես, եւ Ահարօնի վերայ եւ նորա զգեստների վերայ եւ նորա հետ իր որդիների վերայ՝ եւ իր որդիների զգեստների վերայ սրսկես. Եւ նա ու նորա զգեստները եւ նորա հետ իր որդիները եւ իր որդիների զգեստները սուրբ կլինին։

22 Եւ խոյիցն առնես ճարպը եւ դմակը՝ եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի ճարպը, եւ աջ զիստը, (որովհետեւ սա ձեռք լցնելու խոյն է.)

23 Եւ մէկ պան հացի եւ մէկ իւղով հացի շօթ եւ մէկ լաւաշ առնես այն անխմոր հացի սակառիցը որ Եհովայի առաջին է,

24 Եւ ամենը Ահարօնի ձեռքին եւ նորա որդիների ձեռքին դնես, եւ նորանց Եհովայի առաջին երերացնելու ընծայ երերացնես։

25 Եւ նորանց ձեռքիցն առնես նորանց եւ սեղանի վերայի ողջակէզի վերայ այրես Եհովայի առաջին անոյշ հոտի համար. Սա պատարագ է Եհովային։

26 Եւ Ահարօնի ձեռքը լցնելու խոյիցը՝ երբուծն առնես, եւ նորան Եհովայի առաջին երերացնելու ընծայ մատուցանես. Եւ դա քո բաժինը լինի։

27 Եւ Ահարօնի համար եւ նորա որդիների համար ձեռք լցնելու խոյիցը երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը սրբես։

28 Եւ յաւիտենական կանոն դառնայ Ահարօնի եւ նորա որդիների համար Իսրայէլի որդիների կողմանէ. Որովհետեւ սա բարձրացնելու ընծայ է, եւ բարձրացնելու ընծայ պիտի լինի Իսրայէլի որդիների կողմանէ իրանց խաղաղութեան զոհերիցը բուն իրանց բարձրացնելու ընծան Եհովայի համար։

29 Եւ Ահարօնի սուրբ զգեստները իրանից յետոյ իր որդիներին լինին՝ նորանցով օծուելու եւ նորանցով ձեռք լցուելու համար։

30 Եօթը օր հագնէ նորանց իր որդիներից իր փոխարէնը լինող քահանան, որ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար ժողովքի խորանը կմտնէ։

31 Եւ ձեռք լցնելու խոյը առնես՝ եւ նորա միսը եփես սուրբ տեղ։

32 Եւ Ահարօնը եւ նորա որդիքը ժողովքի խորանի դրանը ուտեն խոյի միսը՝ եւ սակառի միջի հացը։

33 Եւ նորանք ուտեն այն բաները՝ որ իրանց ձեռք լցնելու ու սրբուելու համար նորանցով քաւութիւն եղաւ, եւ օտարական պիտի չուտէ. Որովհետեւ նորանք սուրբ են։

34 Եւ եթէ ձեռք լցնելու մսիցը եւ հացիցը մինչեւ առաւօտը մնայ, այս աւելացածը կրակով այրես. Նա պիտի չուտուի, որովհետեւ սուրբ է։

35 Եւ Ահարօնին եւ նորա որդիներին այսպէս անես, ինչպէս որ բոլորը քեզ պատուիրել եմ. եօթը օրուան մէջ նորանց ձեռքերը լցնես։

36 Եւ օրը մէկ զուարակ մեղքի պատարագ անես քաւութեան համար. Եւ սեղանի համար քաւութիւն անես նորան մաքրելով եւ նորան օծես սրբելու համար։

37 Եօթը օր քաւութիւն անես սեղանի համար, եւ նորան սրբես, որ սեղանը ամենասուրբ լինի. ամեն ինչ որ սեղանին դպչի՝ սուրբ պիտի լինի։

38 Եւ սա է որ սեղանի վերայ պիտի անես. միշտ ամեն օր մէկ տարեկան երկու գառ.

39 Մէկ գառը առաւօտանց մատուցանես, եւ միւս գառը իրիկուայ դէմ մատուցանես։

40 Եւ մէկ տասանորդ բարակ ալիւր հիմենի քառորդ ծեծուած ձէթով զանգուած, եւ մէկ հիմենի քառորդ գինի թափելու նուէր մատուցանես մէկ գառի հետ։

41 Եւ միւս գառը իրիկուայ դէմ զոհես. Առաւօտեան հացի ընծայի պէս՝ եւ նորա թափելու նուէրի պէս անես նորան՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։

42 Սա ձեր ազգերի մէջ մշտնջենաւոր ողջակէզ լինի Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը, ուր ձեզ կհանդիպեմ՝ քեզ հետ խօսելու։

43 Եւ այնտեղ կհանդիպեմ Իսրայէլի որդիներին, եւ խորանը իմ փառքովը սուրբ կլինի։

44 Եւ ժողովքի խորանն ու սեղանը կսրբեմ. Ահարօնին եւ նորա որդիներին էլ կսրբեմ, որ ինձ քահանայութիւն անեն։

45 Եւ Իսրայէլի որդիների մէջ կբնակուեմ, եւ նորանց Աստուած կլինիմ։

46 Եւ կգիտենան, թէ ես եմ նորանց Եհովայ Աստուածը, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի նորանց, որ նորանց մէջ բնակուեմ ես նորանց Եհովայ Աստուածը։

<< ← Prev Top Next → >>