Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ խունկ ծխելու սեղան շինես. Սատիմի փայտից շինես նորան։

2 Նորա երկայնութիւնը մէկ կանգուն եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն. Քառակուսի լինի, եւ նորա բարձրութիւնը երկու կանգուն. Նորա եղջիւրները իրանից լինին։

3 Եւ նորան մաքուր ոսկով պատես՝ նորա մակարդակը՝ նորա պատերը շուրջանակի՝ եւ նորա եղջիւրները, եւ շուրջանակի ոսկի պսակ շինես նորա համար։

4 Եւ նորա համար երկու ոսկի օղակներ շինես. Պսակի տակիցը նորա երկու կողքերին երկու կողմերի վերայ շինես, որ նորանցով նորա վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղերը լինին։

5 Եւ ձողերը Սատիմի փայտից շինես, եւ նորանց ոսկով պատես,

6 Եւ նորան դնես այն վարագոյրի առաջին, որ վկայութեան տապանակի դէմ է վկայութեան վերայի քաւութիւնի դիմացը այնտեղ ուր ես քեզ կհանդիպեմ։

7 Եւ Ահարօնը նորա վերայ անուշահոտ խունկ ծխէ. Ամեն առաւօտ ճրագները պատրաստելիս խունկ ծխէ։

8 Եւ Ահարօնը իրիկուայ դէմ ճրագները վառելիս խունկ ծխէ, որ Եհովայի առաջին մշտնջենաւոր խունկ լինի ձեր ազգերի մէջ։

9 Նորա վերայ օտար խունկ, կամ ողջակէզ, ակմ հացի ընծայ չմատուցանէք, ոչ էլ նորա վերայ նուէր թափէք։

10 Եւ Ահարօնը տարին մէկ անգամ նորա եղջիւրների վերայ քաւութիւն անէ, քաւութիւնների մեղքի պատարագի արիւնովը տարին մէկ անգամ նորա վերայ քաւութիւն անէ ձեր ազգերի մէջ. Սա ամենասուրբ է Եհովայի համար։

11 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

12 Երբոր Իսրայէլի որդիների գումարը առնելու լինես՝ իրանց թիւին նայելով, այն ժամանակ նորանց ամեն մէկն իր անձի փրկանքը տայ Եհովային՝ դու նորանց հաշուելիս, որ նորանց մէջ հարուած չլինի նորանց հաշուելիս։

13 Այս պիտի տան՝ հաշուի տակ ամեն մէկ անցնողը կէս սիկղ արծաթ սրբարանի սիկղի համեմատ. մէկ սիկղը քսան կերատ է. Եհովայի ընծան կէս սիկղ լինի։

14 Ամեն հաշուի տակ անցնող քսան տարեկանը եւ էլ աւելին տայ Եհովայի ընծան։

15 Ոչ հարուստը աւելի՝ եւ ոչ աղքատը պակաս պիտի տայ կէս սիկղից ձեր անձերի համար քաւութիւն անելու համար Եհովային ընծայ տալիս։

16 Եւ առնես Իսրայէլի որդիներից քաւութեան արծաթը եւ ժողովքի խորանի պաշտօնին տաս այն, որ Եհովայի առաջին յիշատակ լինի Իսրայէլի որդիներին՝ ձեր անձերին քաւութիւն անելու համար։

17 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

18 Նաեւ մի պղնձի աւազան շինես լուացման համար, եւ նորա խարիսխն էլ պղնձի լինի. Եւ ժողովքի խորանի եւ սեղանի մէջտեղը դնես այն, եւ նորա մէջը ջուր լցնես։

19 Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան նորանից։

20 Ժողովքի խորանը մտնելիս ջրով լուացուին որ չմեռնեն՝ կամ սեղանին մօտենալիս, որ պաշտօն կատարեն և կրակով Եհովային զոհ մատուցանեն։

21 Այսպէս իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան որ չմեռնեն. Եւ սա իրանց համար յաւիտենական կանոն լինի, թէ իր համար եւ թէ իր սերունդի համար իրանց ազգերի մէջ։

22 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

23 Առ քեզ մօտ գլխաւոր համեմներ, զուտ զմուռս հինգ հարիւր սիկղ, եւ նորա կէսի չափ՝ այսինքն երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ կինամոն, եւ երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ խունկեղէգն,

24 Եւ հինգ հարիւր սիկղ կասիայ սրբարանի սիկղի համեմատ, եւ մէկ հիմէն ձէթի իւղ.

25 Եւ սուրբ օծման իւղ շինես այն՝ իւղագործի արհեստով բաղադրուած. Նա սուրբ օծման իւղ լինի։

26 Եւ նորանով օծես ժողովքի խորանը. Վկայութեան տապանակը,

27 Եւ սեղանը ու նորա ամեն անօթները. Եւ աշտանակը եւ նորա գործիքները. Եւ խունկի սեղանը,

28 Եւ ողջակէզի սեղանը իր ամեն գործիքների հետ մէկ տեղ, եւ աւազանը եւ նորա խարիսխը։

29 Եւ սրբես նորանց, որ ամենասուրբ լինին. ինչ որ նորանց դպչէ՝ սուրբ պիտի լինի։

30 Եւ Ահարօնին եւ նորա որդիներին օծես, եւ սուրբ անես նորանց որ ինձ համար քահանայութիւն անեն։

31 Եւ Իսրայէլի որդիների հետ խօսես՝ ասելով. Սա ինձ համար սուրբ օծման իւղ պիտի լինի ձեր ազգերի մէջ։

32 Մարդի մարմնի վերայ պիտի չթափուի նա, եւ նորա բաղադրութեան պէս նորա նմանը չշինէք. Սա սուրբ է, ձեզ համար էլ սուրբ պիտի լինի։

33 Ով որ նորա նմանը շինէ, կամ ով որ նորանից օտարականի վերայ դնէ, իր ժողովրդիցը պիտի կորչէ։

34 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առ քեզ համար անուշահոտ համեմներ, այսինքն ստաշխն ու եղունգն եւ քաղբան, այս անուշահոտ համեմները եւ մաքուր կնդրուկ. Ամենը հաւասար կշռով լինին։

35 Եւ նորանց իւղագործի արհեստով բաղադրեալ խունկ շինես աղուած՝ մաքուր՝ սուրբ։

36 Եւ նորանցից մի քիչ ծեծես շատ արակ, եւ դնես ժողովքի խորանի մէջ վկայութեանը առաջին, ուր ես քեզ կհանդիպեմ. նա ձեզ համար ամենասուրբ լինի։

37 Եւ այն խունկը, որ շինելու ես իրան բաղադրութեան համեմատ, դուք ձեզ համար չշինէք. Նա քեզ համար սուրբ պիտի լինի Եհովայի համար։

38 Ով որ հոտոտելու համար նորա նմանը շինելու լինի, նա իր ժողովրդիցը պիտի կորչէ։

<< ← Prev Top Next → >>