Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Ահա կանչեցի անունով Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլին Յուդայի ցեղիցը.

3 Եւ լցրի նորան Աստուծոյ Հոգովը՝ իմաստութիւնով եւ հանճարով եւ գիտութիւնով եւ ամեն ճարտարութիւնով,

4 Որ վարպետի գործեր հնարէ՝ ոսկով եւ արծաթով եւ պղնձով գործելու համար.

5 Եւ քարեր քանդակել ընդելուզանելու համար եւ փայտեր քանդակել՝ ամեն կերպ արհեստով գործելու համար։

6 Եւ ես ահա նորա հետ տուի Աքիսամայի որդի Ոողիաբը Դանի ցեղիցը. Եւ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մէջ իմաստութիւն դրի, որ բոլոր քեզ պատուիրածս անեն.

7 Ժողովքի խորանը՝ եւ վկայութեան տապանակը եւ նորա վերայի քաւութիւնը՝ եւ խորանի բոլոր կարասիները,

8 Եւ սեղանը եւ նորա անօթները՝ եւ մաքուր աշտանակը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ խունկի սեղանը,

9 Եւ ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ աւազանը ու նորա խարիսխը,

10 Եւ պաշտօնի զգեստները՝ եւ Ահարօն քահանայի սուրբ զգեստները՝ եւ նորա որդիների զգեստները՝ քահանայութիւն անելու համար,

11 Եւ օծման իւղը՝ եւ սրբարանի համար անուշահոտ խունկը՝ բոլոր քեզ պատուիրածիս պէս կանեն։

12 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ, եւ ասեց.

13 Եւ դու խօսիր Իսրայէլ որդիների հետ ասելով. Անպատճառ իմ շաբաթները պահէք. Որովհետեւ սա մի նշան է իմ եւ ձեր մէջտեղը ձեր ազգերի մէջ, որ գիտենաք, թէ ես եմ Եհովան ձեզ սուրբ անողը։

14 Ուրեմն շաբաթը պահեցէք. Որովհետեւ նա ձեզ համար սուրբ է. Ով որ նորան պղծէ անպատճառ պիտի մեռցնուի. Որովհետեւ ամեն ով որ այն օրը մի գործ գործէ, այն անձը իր ժողովրդի միջից կորչէ։

15 Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը հանգստութեան շաբաթը՝ սուրբ պիտի լինի Եհովայի համար. Ով որ հանգստութեան օրը մի գործ գործէ, անպատճառ պիտի մեռցնուի։

16 Եւ Իսրայէլի որդիքը պիտի պահեն շաբաթը, որ շաբաթը իրանց ազգերի մէջ յաւիտենական ուխտ անեն։

17 Նա յաւիտենական նշան է իմ եւ Իսրայէլի որդիների մէջ տեղը. Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ եօթներորդ օրը դադարեց եւ հանգստացաւ։

18 Եւ երբոր Սինա սարի վերայ Մովսէսի հետ խօսելը վերջացրեց, վկայութեան երկու տախտակները տուաւ նորան՝ քարի տախտակներ Աստուծոյ մատովը գրուած։

<< ← Prev Top Next → >>