Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ ժողովուրդը տեսաւ, որ Մովսէսը ուշացաւ սարիցն իջնելու, եւ Ահարօնի մօտ ժողովուեցաւ ժողովուրդը եւ ասեցին նորան. Վեր կաց մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան. Որովհետեւ այդ Մովսէս մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրիցը հանեց, չգիտենք թէ ինչ եղաւ նորան։

2 Եւ Ահարօնն ասեց նորանց. Ձեր կանանց, ձեր որդիների եւ ձեր աղջկերանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցէք, եւ ինձ մօտ բերէք։

3 Եւ բոլոր ժողովուրդն իրանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցին եւ Ահարօնի մօտ բերին։

4 Եւ նա առաւ նորանց ձեռքիցը եւ քանդակագործիով ձեւակերպեց նորան եւ շինեց մի ձուլածոյ որթ։ Եւ ասեցին. Սորանք են քո աստուածները՝ ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին։

5 Եւ Ահարօնը տեսնելով նորա առաջին սեղան շինեց. Եւ Ահարօնը կանչել տուաւ՝ ասելով. Էգուց տօն է Եհովայի համար։

6 Եւ հետեւեալ առաւօտեան կանուխ վեր կացան, եւ ողջակէզներ մատուցրին, եւ խաղաղութեան զոհեր բերին. Եւ ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու եւ վեր կացան խաղալու։

7 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա իջիր. Որովհետեւ ապականուեցաւ քո ժողովուրդը՝ որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր.

8 Շուտով խոտորեցին այն ճանապարհիցը, որ իրանց պատուիրեցի. Իրանց համար ձուլածոյ որթ շինեցին, եւ նորան երկրպագութիւն արին, եւ նորան զոհեր մատուցրին, եւ ասեցին. Սորանք են քո աստուածները, ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին։

9 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս ժողովուրդը տեսայ, եւ ահա խստապարանոց ժողովուրդ է նա։

10 Եւ հիմա թող տուր ինձ որ իմ բարկութիւնը նորանց վերայ բորբոքուի եւ փչացնեմ նորանց. Եւ քեզ մեծ ազգ շինեմ։

11 Եւ Մովսէսն իր Եհովայ Աստուծոյ առաջին աղաչեց, եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ քո բարկութիւնը բորբոքուի քո ժողովրդի վերայ, որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր մեծ զօրութիւնով եւ զօրաւոր ձեռքով։

12 Ինչո՞ւ համար Եգիպտացիք խօսեն եւ ասեն. Թէ Չարութեան համար հանեց նորանց, որ սարերումը մեռցնէ նորանց եւ երկրի երեսիցը փչացնէ նորանց. Դարձիր քո սաստիկ բարկութիւնիցը, եւ ետ առ այս չարիքը քո ժողովրդի վերայից։

13 Յիշիր քո ծառաներ՝ Աբրահամին, Իսահակին եւ Իսրայէլին, որոնց դու երդում արիր քո անձովը, եւ ասեցիր նորանց. Ձեր սերունդը երկնքի աստղերի պէս պիտի շատացնեմ, եւ բոլոր այս երկիրը՝ որի մասին խօսեցի, ձեր սերունդին պիտի տամ, ու պիտի ժառանգեն յաւիտեան։

14 Եւ Եհովան ետ առաւ այն չարիքը, որ ասել էր, թէ իր ժողովրդին պիտի անէր։

15 Եւ Մովսէսը դարձաւ եւ սարիցն իջաւ, եւ վկայութեան երկու տախտակները ձեռքին էին. Տախտակներն երկու կողմերիցը գրուած էին. Այս կողմից եւ այն կողմից գրուած էին նորանք։

16 Եւ տախտակներն Աստուծոյ գործք էին, եւ գրուածքն Աստուծոյ գրուածք էր տախտակների վերայ փորագրուած։

17 Եւ Յեսուն լսեց ժողովրդի ձայնը գոռալիս, եւ ասեց Մովսէսին. Պատերազմի ձայն կայ բանակումը։

18 Եւ նա ասեց. Սա յաղթութեան աղաղակի ձայն չէ, եւ պարտութեան աղաղակի ձայն չէ. Այլ խաղի ձայն եմ լսում ես։

19 Եւ եղաւ երբոր բանակին մօտեցաւ եւ տեսաւ որթը եւ պարելը, Մովսէսի բարկութիւնը բորբոքուեց, եւ տախտակներն իր ձեռքիցը շպրտեց. Եւ կոտրատեց նորանց սարի տակին։

ԵԼՔ 32:19 - Moses Breaks 10 Commandments
Moses Breaks 10 Commandments
20 Եւ առաւ նորանց շինած որթը եւ կրակով այրեց, եւ մանրեց մինչեւ որ փոշի արաւ, եւ ջրի վերայ ցանեց, եւ խմեցրեց Իսրայէլի որդիներին։

21 Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Աս ժողովուրդն ի՞նչ արաւ քեզ, որ նորանց վերայ բերիր այս մեծ մեղքը։

22 Եւ Ահարօնն ասեց. Թող իմ տիրոջ բարկութիւնը չբորբոքուի. դու գիտես այնշս ժողովրդին՝ որ չարին հակամիտեալ են.

23 Եւ ինձ ասեցին. Թէ՝ Մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան, որովհետեւ այս Մովսէս մարդը մեզ Եգիպտոսի երկրից հանողը՝ չգիտենք թէ նորան ինչ եղաւ։

24 Եւ ես ասեցի նորանց. Ով որ ոսկի ունի, թող հանէ, եւ բերեն ինձ մօտ. Եւ ես կրակը գցեցի այն եւ դուրս եկաւ այս որթը։

25 Եւ Մովսէսը տեսաւ ժողովուրդը որ անզուսպ է, (որովհետեւ Ահարօնը անզուսպ էր արել նորանց իրանց թշնամիների մէջ խայտառակ լինելու համար։)

26 Եւ Մովսէսը բանակի դրանը կանգնեց, եւ ասեց. Ով որ Եհովայինն է՝ ինձ մօտ գայ. Եւ Ղեւիի բոլոր որդիքը նորա մօտ ժողովուեցան։

27 Եւ ասեց նորանց. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը. Ամեն մարդ իր սուրը թող մէջքը կապէ, եւ բանակի մէջ դռնէ դուռ անցէք դարձէք, եւ ամեն մարդ իր եղբօրը, եւ ամեն մարդ իր ընկերին, ամեն մարդ իր դրացուն մեռցնէ։

28 Եւ Ղեւիի որդիքը Մովսէսի խօսքին պէս արին. Եւ այն օրը ժողովրդիցն երեք հազար մարդի չափ ընկան։

ԵԼՔ 32:28 - Moses and the Golden Calf
Moses and the Golden Calf
29 Որովհետեւ Մովսէսն ասեց. Այսօր ձեր ձեռքը լցրէք Եհովայի համար հէնց ամեն մէկն իր որդու վերայ՝ եւ իր եղբօր վերայ, որ ձեր վերայ օրհնութիւն տայ այսօր։

30 Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Մովսէսն ասեց ժողովրդին. Դուք մեծ մեղք գործեցիք. Եւ հիմա Եհովայի մօտ պիտի վեր գնամ, գուցէ քաւութիւն անեմ ձեր մեղքի համար։

31 Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ոհ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց, եւ իրանց համար ոսկի աստուածներ շինեցին։

32 Բայց հիմա եթէ նորանց մեղքերը ներես՝ ներիր, եթէ ոչ՝ աղաչում եմ ջնջիր ինձ քո գրած գրքիցը։

33 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ով որ ինձ դէմ մեղանչել է, ես նորան կջնջեմ իմ գրքիցը։

34 Իսկ հիմա գնա, ժողովրդին տար այնտեղ, որ քեզ ասեցի. ահա իմ հրեշտակը կգնայ քո առաջին. Բայց այցելութիւն անելու օրս՝ նորանց մեղքը իրանց վերայ պիտի բերեմ։

35 Եւ Եհովան զարկեց ժողովրդին, այն իրանց շինած որթի համար որ Ահարօնը շինեց։

<< ← Prev Top Next → >>