Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Վեր կաց այստեղից դու եւ այն ժողովուրդն որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր, և գնա այն երկիրը՝ որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին՝ ասելով. Քո սերունդին պիտի տամ նորան։

2 Եւ քո առաջին մէկ հրեշտակ կուղարկեմ. Եւ դուրս կանեմ Քանանացին, Ամորհացին, Քետացին, Փերեզացին, Խեւացին եւ Յեբուսացին.

3 Կաթ ու մեղր բղխող երկիրը. որովհետեւ ես ձեր մէջը վեր չեմ գնալ, նորա համար որ դու մի խստապարանոց ժողովուրդ ես. Մի գուցէ քեզ ճանապարհումը բնաջինջ անեմ։

4 Եւ ժողովուրդը լսեց այս խիստ խօսքը եւ սուգ արին. Եւ ոչ մէկն իր զարդն իր վերայ չդրաւ.

5 Որովհետեւ Եհովան ասել էր Մովսէսին. Ասիր Իսրայէլի որդիներին. Դուք մի խստապարանոց ժողովուրդ էք. Եթէ մէկ րոպէ ձեր մէջը վեր գնալու լինիմ, ձեզ բնաջինջ կանեմ. Եւ հիմա ձեր վերայից ձեր զարդերը վեր առէք, որ իմանամ, թէ ձեզ ինչ պիտի անեմ։

6 Եւ Իսրայէլի որդիքն իրանց զարդերը հանեցին Քորեբ սարի մօտ։

7 Եւ Մովսէսն առաւ խորանը, եւ բանակիցը դուրս բանակիցը հեռու կանգնեցրեց նորան եւ նորա անունը՝ Ժողովքի խորան դրաւ. Եւ ամեն ով որ Եհովային խնդրում էր, բանակիցը դուրս էր գնում ժողովքի խորանի մօտ, որ բանակիցը դուրս էր։

8 Եւ Մովսէսը խորանը գնալիս բոլոր ժողովուրդը վեր էր կենում եւ ամեն մէկն իր վրանի դրանը կանգնում, եւ Մովսէսի ետեւիցը մտիկ տալիս հայում. Մինչեւ որ նա խորանն էր մտնում։

9 Եւ հէնց որ Մովսէսը խորանն էր մտնում՝ ամպի սիւնը իջնում էր. Եւ խորանի դրանը կանգնում, եւ Եհովան Մովսէսի հետ խօսում էր։

10 Եւ բոլոր ժողովուրդը տեսնում էր ամպի սիւնը խորանի դրանը կանգնած. Եւ բոլոր ժողովուրդը վեր էր կենում, եւ ամեն մէկն իր վրանի դրան երկրպագութիւն էր անում։

11 Եւ Եհովան խօսում էր Մովսէսի հետ դէմ առ դէմ, ինչպէս մի մարդ իր բարեկամի հետ կխօսէ. Եւ Մովսէսը բանակն էր դառնում. Բայց նորա ծառան Նաւէի որդի Յեսու պատանին խորանի միջիցը չէր հեռանում։

12 Եւ Մովսէսն ասեց Եհովային. Նայիր՝ դու ասում ես ինձ. Հանիր այս ժողովուրդը. Բայց դու ինձ չիմացրիր, թէ ում ես ինձ հետ ուղարկելու. Եւ դու ասեցիր. Քեզ ճանաչում եմ քո անունովը, եւ իմ առաջին շնորհք գտար։

13 Եւ հիմա աղաչում եմ, եթէ քո առաջին շնորհք գտայ՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ. Եւ տես որ այս ազգը քո ժողովուրդն է։

14 Եւ նա ասեց. Իմ երեսը պիտի գնայ, եւ ես քեզ կհանգստացնեմ։

15 Եւ Մովսէսն ասեց նորան. Եթէ քո երեսը մեզ հետ չգնայ, մեզ այս տեղից մի հանիր։

16 Եւ ինչո՞վ պիտի գիտացուի, թէ շնորհք գտայ քո առաջին ես եւ քո ժողովուրդը. չէ՞ որ քո մեզ հետ գնալովը. Եւ այսպէս ես եւ քո ժողովուրդը երկրի երեսի վերայ եղած բոլոր ժողովուրդներիցը կգերազանցենք։

17 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս բանն էլ կանեմ որ ասեցիր, որովհետեւ իմ առաջին շնորհք գտար. Եւ ես քեզ ճանաչում եմ քո անունովը։

18 Եւ նա ասեց. Աղաչում եմ՝ քո փառքը ցոյց տուր ինձ։

19 Եւ Եհովան ասեց. Իմ բոլոր բարութիւնը քո առջեւից պիտի անցկացնեմ, եւ Եհովայի անունը քո առաջին պիտի կանչեմ, եւ որին որ ողորմեմ կողորմեմ, եւ որի վերայ որ գթամ կգթամ։

20 Եւ ասեց. Դու իմ երեսը չես կարող տեսնել. Որովհետեւ մարդ չէ կարող ինձ տեսնել եւ ապրել։

21 Եւ Եհովան ասեց. Ահա ինձ մօտ մի տեղ կայ. Եւ այդ ժայռի վերայ կանգնիր.

22 Եւ կլինի որ իմ փառքն անցկենալիս, քեզ ժայռի խոռոչի մէջ կդնեմ, եւ քեզ իմ ձեռքովը կը ծածկեմ, մինչեւ որ ես անցնեմ.

23 Յետոյ իմ ձեռքը վեր կառնեմ, եւ իմ ետեւը կտեսնես, բայց իմ երեսը չի տեսնուիլ։

<< ← Prev Top Next → >>