Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Քեզ համար երկու քարի տախտակներ կոփիր առաջինների պէս. եւ այն տախտակների վերայ պիտի գրեմ այն խօսքերը, որ առաջի տախտակների վերայ էին, որոնք դու կոտրատեցիր։

2 Եւ առաւօտուայ համար պատրաստ եղիր, եւ առաւօտանց Սինայ սարը ելիր եւ այնտեղ սարի գլխին իմ առաջին կանգնիր։

3 Եւ ոչ մէկը վեր չելնէ քեզ հետ, եւ ոչ մէկը չտեսնուի բոլոր սարի վերայ, եւ ոչ էլ մի ոչխար կամ արջառ արածէ այդ սարի ստորոտումը։

4 Եւ նա երկու քարի տախտակներ կոփեց առաջիններին պէս, եւ Մովսէսն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ վեր ելաւ Սինայ սարը ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. Եւ երկու քարի տախտակներն իր ձեռքն առաւ։

5 Եւ Եհովան ամպով իջաւ, եւ այնտեղ նորա մօտ կանգնեց. Եւ Եհովայի անունը կանչեց։

6 Եւ Եհովան նորա առջեւիցն անցաւ, եւ կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով,

7 Որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողնում. Որ հայրերի անօէնութիւնը հատուցանում ես որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը։

8 Եւ Մովսէսը շտապելով մինչեւ գետինը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ,

9 Եւ ասեց. Ով Տէր, աղաչում եմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, խնդրեմ թող իմ Տէրը մեզ հետ գնայ, որովհետեւ սա մի խստապարանոց ազգ է. Եւ ներիր մեր անօրէնութիւնը եւ մեր մեղքերը, եւ մեզ քո ժառանգութիւնը շինիր։

10 Եւ Եհովան ասեց. Ահա ես ուխտ եմ դնում. Քո բոլոր ժողովրդի առաջին այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ բոլոր երկրի վերայ եւ բոլոր ազգերի մէջ չեն եղած. Եւ բոլոր ժողովուրդը՝ որի մէջ դու կաս, պիտի տեսնեն Եհովայի գործը. Որովհետեւ հիանալի է այն բանը՝ որ քեզանով պիտի անեմ։

11 Միտքդ պահիր ինչ որ ես քեզ պատուիրում եմ այսօր. Ահա պիտի քշեմ քո առջեւից Ամօրհացին՝ Քանանացին եւ Քետացին եւ Փերեզացին՝ եւ Խեւացին եւ Յեբուսացին։

12 Զգուշացիր, մի գուցէ քո գնալու երկրի բնակիչների հետ ուխտ դնես, որ նա քո մէջ որոգայթ չդառնայ.

13 Այլ նորանց բագինները կործանէք, եւ նորանց կուռքերը փշրէք, եւ նորանց Աստարովթները կոտրատէք։

14 Որովհետեւ ուրիշ աստուծոյ երկրպագութիւն պիտի չանես. Նորա համար որ Եհովայի անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստուած է նա։

15 Մի գուցէ այն երկրի բնակիչների հետ ուխտ դնես, եւ նորանք իրանց աստուածների ետեւից գնալով պոռնկութիւն անելիս եւ իրանց աստուածներին զոհ անելիս քեզ կանչեն, եւ դու նորանց զոհիցն ուտես.

16 Եւ առնես նորանց աղջիկներիցը քո որդիներին, եւ նորանց աղջիկներն իրանց աստուածների ետեւից գնալով՝ պոռնկութիւն անելիս քո որդիներին պոռնկութիւն անել տան՝ իրանց աստուածների ետեւից գնալ տալով։

17 Ձուլածոյ աստուածներ չշինես քեզ համար։

18 Բաղարջակերաց տօնը պահես. Եօթը օր բաղարջ ուտես ինչպէս որ պատուիրել եմ քեզ Աբիբ ամսուայ որոշ ժամանակին, որովհետեւ Աբիբ ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար։

19 Ամեն մօր արգանդը բացողը իմն է. Եւ քո անասունների մէջ ամեն արու առաջինեկն էլ թէ արջառ լինի եւ թէ ոչխար, իմն է։

20 Բայց էշի առաջինեկը գառնով փրկես. Եւ եթէ չփրկես, այն ժամանակ նորա վիզը կոտրես։ Քո որդկանց ամեն առաջինեկը փրկես. Եւ իմ առաջին ձեռնունայն չերեւան։

21 Վեց օր պիտի գործես, եւ եօթներորդ օրըհանգստանաս վարուցանքին եւ հունձքին հանգստանաս։

22 Եւ շաբաթների՝ այսինքն ցորենի հունձքի երախայրիների տօնը. Եւ տարուայ վերջը արմտիքները ժողովելու տօնը կատարես։

23 Տարին երեք անգամ քո ամեն արու զաւակը Իսրայէլի Աստուած՝ Տէր Եհովայի առաջին երեւայ։

24 Որովհետեւ քո առջեւից ազգերը պիտի քշեմ, եւ քո սահմանները պիտի ընդարձակեմ. Ոչ ոք քո երկրին պիտի չցանկանայ՝ տարին երեք անգամ քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու վեր ելած ժամանակդ։

25 Իմ զոհի արիւնը խմորեալ հացի վերայ չթափես, եւ զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չմնայ։

26 Քո երկրի երախայրիների առաջինները քո Եհովայ Աստուծոյ տունը բերես։ Ուլն իր մօր կաթի մէջ չեփես։

27 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս խօսքերը գրիր քեզ համար. Որովհետեւ այս խօսքերի համեմատ ուխտ դրի քեզ հետ եւ Իսրայէլի հետ։

28 Եւ նա այնտեղ մնաց Եհովայի հետ քառասուն օր եւ քառասուն գիշեր, հաց չկերաւ՝ եւ ջուր չխմեց. Եւ տախտակների վերայ գրեց ուխտի խօսքերը՝ այսինքն տասը պատուիրանքները։

29 Եւ եղաւ երբոր Մովսէսը Սինայ սարիցն իջնում էր, վկայութեան երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին սարիցն իջնելիս. Եւ Մովսէսը չգիտէր թէ իր երեսի մորթը լուսափայլում էր Եհովան իր հետ խօսելիս։

30 Եւ Ահարօնն ու Իսրայէլի բոլոր որդիքը տեսան Մովսէսին, եւ ահա նորա երեսի մորթը լուսափայլ էր, եւ վախեցան նորան մօտենալու։

31 Եւ Մովսէսը կանչեց նորանց, եւ Ահարօնը եւ ժողովքի բոլոր իշխանները նորա մօտ դարձան, եւ Մովսէսը խօսեց նորանց հետ։

32 Եւ սորանից յետոյ Իսրայէլի բոլոր որդիքը մօտեցան. Եւ նա պատուիրեց նորանց ամեն ինչ որ Եհովան խօսել էր իր հետ Սինայ սարումը։

ԵԼՔ 34:32 - Israelites and 10 Commandments
Israelites and 10 Commandments
33 Եւ Մովսէսը վերջացրեց նորանց հետ խօսելը եւ իր երեսին քօղ էր դրել։

34 Բայց Մովսէսը Եհովայի առաջին նորա հետ խօսելու մտնելիս մինչեւ դուրս գալը քօղը վեր էր առնում եւ դուրս էր գալիս ու իրան պատուիրածը ասում էր Իսրայէլի որդիներին։

35 Եւ իսրայէլի որդիքը Մովսէսի երեսը տեսնում էին, որ Մովսէսի երեսի մորթը լուսափայլ էր. Եւ Մովսէսն իր երեսը քօղով ծածկում էր՝ մինչեւ Նորա հետ խօսելու մտնելը։

<< ← Prev Top Next → >>