Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ արին Բեսելիէլը ու Ոողիաբը եւ ամեն սրտով իմաստուն եղողը՝ որոնց Եհովան իմաստութիւն եւ հանճար տուաւ որ գիտենան սրբարանի պաշտօնի ամեն կերպ գործքերը անելու, Եհովայի բոլոր պատուիրածին պէս։

2 Եւ Մովսէսը կանչեց Բեսելիէլին եւ Ոողիաբին եւ ամեն սրտով իմաստուն եղողին՝ որի սրտի մէջ Եհովան իմաստութիւն դրաւ, այսինքն այն ամենը որի սիրտը փափաքում էր գործի մօտենալ որ գործէ նորան։

3 Եւ առին Մովսէսիցը բոլոր ընծաները՝ որ Իսրայէլի որդիքը բերին սրբարանի պաշտօնի գործը անելու համար։ Եւ նորանք տակաւին ամեն առաւօտ կամաւոր ընծաներ էին բերում նորա մօտ։

4 Եւ սրաբարնի ամեն գործը անող բոլոր իմաստուն մարդիկը՝ ամեն մէկն եկաւ իր գործիցը որ անում էր.

5 Եւ խօսեցին Մովսէսի հետ ասելով, Ժողովուրդը աւելի է բերում քան թէ պէտք էր այն գործի համար որ Եհովան պատուիրել է շինել։

6 Եւ Մովսէսը պատուիրեց քարոզ կարդալ բանակի մէջ՝ ասելով. Այլ եւս ոչ մարդ՝ ոչ կին մի գործ չգործեն սրբարանի ընծայի համար։ Եւ ժողովուրդը բերելուց դադարեց։

7 Եւ նիւթը բաւական էր այն բոլոր գործը շինելու համար, եւ աւելացաւ։

8 Եւ խորանի գործն անողներից բոլոր սրտով իմաստուն եղողները տասը վարագոյր շինեցին մանուած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից ճարտարագործ քերովբէներով շինեցին նորանց։

9 Մէկ վարագոյրի երկայնութիւնը քսանեւութը կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն. Ամեն վարագոյրների համար չափը մէկ էր։

10 Եւ հինգ վարագոյրն էլ իրար կցեց։

11 Եւ կցուածքի ծայրի մէկ վարագոյրի եզերքի վերայ կապուտակից օղակներ շինեց. Միւս կցուածքի ծայրի վարագոյրի եզերքն էլ այնպէս արաւ։

12 Մէկ վարագոյրի վերայ յիսուն օղակ շինեց. Եւ միւս կցուածքի վերան եղած վարագոյրի ծայրին էլ յիսուն օղակ շինեց. Օղակները դէմ ու դէմ էին։

13 Եւ յիսուն ոսկի ճարմանդներ շինեց. Եւ վարագոյրները ճարմանդներով իրար հետ կոճակեց. Ու խորանը մէկ դառաւ։

14 Եւ վրանի համար այծի մազից վարագոյրներ շինեց նորան վերայ, տասնեւմէկ վարագոյր շինեց նորանց։

15 Մէկ վարագոյրի երկայնութիւնը երեսուն կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն, տասնեւմէկ վարագոյրի չափը մէկ էր։

16 Եւ հինգ վարագոյրները առանձին եւ վեց վարագոյրները առանձին կցեց։

17 Եւ յիսուն օղակներ շինեց մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի մօտ, եւ յիսուն օղակ միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի եզերքի վերայ։

18 Եւ պղնձի յիսուն ճարմանդներ շինեց, որ վրանը կոճակէ, եւ մէկ լինի։

19 Եւ վրանի համար մի ծածկոց շինեց կարմիր ներկուած խոյի մորթերից, եւ թէհաշի մորթերից մի ծածկոց էլ նորա վերայով։

20 Եւ խորանի համար Սատիմի փայտից կանգնած տախտակներ շինեց։

21 Մէկ տախտակի երկայնութիւնը տասը կանգուն՝ եւ մէկ տախտակի լայնութիւնը մէկուկէս կանգուն։

22 Ամեն մէկ տախտակը երկու սփռիչ ունէր իրար ագուցիկ, այնպէս շինեց խորանի բոլոր տախտակների համար։

23 Եւ խորանի տախտակները շինեց. Դէպի հարաւ՝ հարաւային կողմին քսան տախտակ։

24 Քառասուն արծաթի խարիսխ շինեց քսան տախտակների տակ, մէկ տախտակի տակ իր երկու սփռիչների համար երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար։

25 Եւ խորանի միւս կողմի համար դէպի հիւսիս քսան տախտակ շինեց.

26 Եւ նորանց քառասուն արծաթի խարիսխներ, մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ։

27 Եւ խորանի ետեւի կողմին դէպի արեւմուտք՝ վեց տախտակ շինեց.

28 Եւ խորանի ետեւի կողմին անկիւններին երկու տախտակ շինեց։

29 Եւ նորանք տակի կողմիցը զոյգ էին, եւ վերեւումը բոլորովին միացած էին մէկ օղակով. Երկուսին էլ երկու անկիւններումն այսպէս արաւ։

30 Եւ ութը տախտակ էին. Եւ նորանց արծաթի խարիսխները տասնեւվեց խարիս էին, ամեն մէկ տախտակի տակը երկերկու խարիսխ էին։

31 Եւ Սատիմի փայտից նիգեր շինեց. Խորանի մէկ կողմի տախտակների համար հինգ նիգ,

32 Եւ խորանի միւս կողմի տախտակների համար հինգ նիգ. Եւ դէպի արեւմուտք՝ խորանի ետեւի կողմի տախտակների համար հինգ նիգ,

33 Եւ մէջտեղի նիգը շինեց, որ անց կենայ տախտակների մէջ տեղիցը մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը։

34 Եւ տախտակները ոսկով պատեց եւ նորանց օղակները ոսկուց շինեց՝ այսինքն նիգերի համար անցնելու տեղեր, եւ նիգերը պատեց ոսկով։

35 Եւ վարագոյրը շինեց կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից ճարտար ոստայնագործ քերովբէներով շինեց նորան։

36 Եւ Սատիմից չորս սիւն շինեց նորա համար եւ ոսկով պատեց, նորանց բեւեռները ոսկի էին. Եւ նորանց չորս արծաթի խարիսխ ձուլեց։

37 Եւ խորանի դրան համար մի նկարագործ սրահակ շինեց կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից.

38 Եւ նորա հինգ սիւները եւ նորանց բեւեռները, եւ նորանց խոյակներն ու նորանց կապերը ոսկով պատեց. Եւ նորանց հինգ խարիսխները պղնձի էին։

<< ← Prev Top Next → >>