Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից շինեցին պաշտօնի հանդերձները՝ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար. Եւ Ահարօնի համար սուրբ զգեստները շինեցին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

2 Եւ եփուդը շինեց ոսկուց, կաուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։

3 Եւ ոսկի թիթեղները ծեծեցին, եւ թել թել կտրեցին, որ կապուտակի, ծիրանեգոյնի եւ կրկնակի կարմիրի եւ բարակ քթանի հետ ճարտար ոստայնագործ բանեցնեն։

4 Ագուցիկ թիկունքներ շինեցին նորան. Երկու ծայրիցը կոճակվում էր։

5 Եւ եփուդի վերայ եղած ժապաւէնը հէնց իրանից էր՝ նորա գործքի համեմատ, ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից՝ ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։

6 Եւ շինեցին եղնգնաքարերը ոսկի խորշերի մէջ ընդելուզուած և փորագրուած կնիք քանդակողների արհեստի համեմատ իսրայէլի որդիների անուններովը։

7 Եւ դրաւ նորանց եփուդի թիկունքների վերայ, իբրեւ յիշատակի քարեր Իսրայէլի որդիների համար, ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։

8 Եւ լանջապանակը շինեց ճարտար ոստայնագործ եփուդի գործի պէս ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։

9 Քառակուսի՝ երկու տակ ծալուող շինեցին լանջապանակը. Մէկ թիզ նորա երկայնութիւնը եւ մէկ թիզ լայնութիւնը՝ երկու տակ ծալուող.

10 Եւ նորա վերայ ընդելուզեցին չորս կարգ քարեր. Սարդիոնի, տպազիոնի եւ զմրուխտի կարգը առաջին կարգն էր։

11 Եւ երկրորդ կարգը՝ կարկեհան, շափիւղայ եւ ադամանդ էր.

12 Եւ երրորդ կարգն էր՝ գոճազմ, ակատ եւ սուտակ։

13 Եւ չորրորդ կարգը ոսկեքար, եղնգնաքար եւ յասպիս. Ոսկի խորշերի մէջ ընդելուզուած էին։

14 Եւ քարերը՝ Իսրայէլի որդիների անունների համեմատ, նորանց անունների պէս տասնեւերկու էին քանդակուած կնիքի պէս՝ ամեն մէկն իր անունովը տասնեւերկու ցեղերի համեմատ։

15 Եւ լանջապանակի վերայ մաքուր ոսկուց ոլորուած հիւսուած շղթաներ շինեցին։

16 Եւ երկու ոսկի խորշ եւ երկու ոսկի օղակ շինեցին. Եւ երկու օղակները լանջապանակի երկու ծայրերին դրին։

17 Եւ այն երկու հիւսուած ոսկի շղթաները լանջապանակի ծայրերին եղած երկու օղակներին անցկացրին։

18 Եւ այն երկու շղթաների միւս երկու ծայրերը այն երկու խորշերին անցկացրին. Եւ եփուդի թիկունքների վերայ դրին նորանց նորա առաջին։

19 Եւ երկու ոսկի օղակներ էլ շինեցին, եւ լանջապանակի ներսի կողմից եփուդի կցուած եզերքի երկու ծայրերին դրին։

20 Եւ ուրիշ երկու ոսկի օղակներ շինեցին, եւ դրին նորանց եփուդի երկու թիկունքների տակիցը՝ եւ նորա առջեւի կողմի կցուածքի մօտ՝ եփուդի ժապաւէնի վերայից։

21 Եւ լանջապանակը կապեցին իր օղակներիցը՝ կապուտակից շինուած լարով եփուդի օղակներին, որ եփուդի ժապաւէնի վերայ լինի, եւ լանջապանակը եփուդի վերայից չբաժանուի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

22 Եւ եփուդի պատմուճանը ոստայնագործ շինեց բոլորովին կապուտակից.

23 Եւ պատմուճանի ճեղքուածքը նորա մէջտեղը զրահի ճեղքուածքի պէս. և ճեղքուածքի շուրջը մի օձիք կար, որ չպատառուի։

24 Եւ պատմուճանի քղանցքներին նռներ շինեցին կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից՝ մանուած։

25 Եւ մաքուր ոսկուց զանգակներ շինեցին, եւ զանգակները դրին նռների մէջտեղերը պատմուճանի քղանցքների վերայ՝ շուրջանակի նռների մէջտեղերը.

26 Մէկ զանգակ եւ մէկ նուռ պատմուճանի քղանցքների վերայ շուրջանակի պաշտօնի համար, ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։

27 Եւ շապիկները բարակ քթանից հիւսկէն գործ շինեցին Ահարօնի եւ նորա որդիների համար.

28 Եւ խոյրը բարակ քթանից՝ եւ գլխարկի ապարօշները բարակ քթանից եւ կտաւեղէն անդրավարտիկները մանած բարակ քթանից,

29 Եւ գօտին մանած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից նկարագործ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

30 Եւ սուրբ պսակի թիթեղը մաքուր ոսկուց շինեցին, եւ նորա վերայ փորագրեցին կնիք քանդակողի պէս ԳՕԴԵՇ ԼԷ ԵՀՈՎԱՅ.

31 Եւ նորան անցկացրին մի կապուտակ ժապաւէնի վերայ, որ վերեւիցը խոյրի վերայ դրուի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

32 Եւ վերջացաւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի բոլոր գործը. Եւ Իսրայէլի որդիքն արին բոլորը ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր. Այնպէս արին։

33 Եւ խորանը Մովսէսի մօտ բերին, վրանը եւ նորա բոլոր գործիքները, նորա ճարմանդները, նորա տախտաները, նորա նիգերը եւ նորա սիւներն ու խարիսխները,

34 Եւ կարմիր ներկուած խոյի մորթերից ծածկոցը, եւ թեհաշի մորթերից եղած ծածկոցը, եւ ծածկող վարագոյրը,

35 Վկայութեան տապանակը եւ նորա ձողերը, եւ քաւութիւնը,

36 Սեղանը եւ նորա բոլոր անօթները եւ առաջաւորութեան հացը,

37 Մաքուր աշտանակը իր ճրագներով, այսինքն կարգաւ դրուած ճրագներովը եւ իր բոլոր գործիքներովը. Եւ լոյսի իւղը,

38 Եւ ոսկի սեղանը. Եւ օծման իւղը, եւ անուշահոտ խունկը, եւ խորանի սրահակը,

39 Պղնձի սեղանը եւ նորա պղնձի գահաւորակը, նորա ձողերը եւ նորա բոլոր գործիքները, աւազանը եւ նորա խարիսխը,

40 Սրահի առագաստները, նորա սիւները եւ խարիսխները, եւ սրահի դրան վարագոյրը, նորա չուանները եւ ցիցերը, եւ խորանի այսինքն ժողովքի վրանի պաշտօնի համար եղած բոլոր կարասիքը.

41 Սրբարանի մէջ պաշտելու համար՝ պաշտօնի հանդերձները, եւ Ահարօն քահանայի համար սուրբ զգեստները եւ նորա որդկանց զգեստները, որ քահանայութիւն անեն։

42 Ինչպէս որ Եհովան բոլորը Մովսէսին պատուիրել էր, այնպէս արին Իսրայէլի որդիքը բոլոր գործը։

43 Եւ Մովսէսը նայեց բոլոր շինուածքին. Եւ ահա արել էին նորան ինչպէս որ Եհովան պատուիրել էր, այնպէս էին արել. Եւ Մովսէսը օրհնեց նորանց։

<< ← Prev Top Next → >>