Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Առաջին ամսուայ առաջին օրը կանգնեցրու խորանը՝ այսինքն ժողովքի վրանը։

3 Եւ նորա մէջ դնես վկայութեան տապանակը, եւ վարագոյրովը ծածկես տապանակը։

4 Եւ սեղանը ներս բերես, եւ նորա վերայ շարուելու հացերը շարես. Եւ աշտանակը ներս բերես, եւ նորա ճրագները վառես։

5 Եւ վկայութեան տապանակի առաջին դնես խունկի ոսկի սեղանը. Եւ խորանի դրանը դնես սրահակը։

6 Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի դրանը առաջին դնես ողջակէզի սեղանը։

7 Եւ աւազանը դնես ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը եւ նորա մէջը ջուր ածես։

8 Եւ շուրջանակի սրահը կանգնեցնես, եւ սրահի դրանը վարագոյրը դնես։

9 Եւ օծման իւղը առնես, եւ խորանը եւ նորա մէջ եղած բոլոր բաները օծես. Եւ սրբես նորան եւ նորա բոլոր անօթները, որ սուրբ լինին։

10 Եւ օծես ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները, եւ սրբես սեղանը. Եւ սեղանը ամենասուրբ լինի։

11 Եւ օծես աւազանը եւ նորա խարիսխը եւ սրբես նորան։

12 Եւ Ահարօնին եւ նորա որդկանցը մօտեցնես ժողովքի խորանի դրանը, եւ ջրով լուանաս նորանց։

13 Եւ Ահարօնին հագցնես սուրբ զգեստները, եւ օծես նորան եւ սրբես նորան, որ ինձ քահանայութիւն անէ։

14 Եւ նորա որդկանցն էլ մօտեցնես, եւ շապիկներ հագցնես նորանց։

15 Եւ նորանց էլ օծես ինչպէս որ օծեցիր նորանց հօրը, որ ինձ քահանայութիւն անեն. Եւ նորանց օծումը իրանց ազգերի մէջ յաւիտենական քահանայութեան համար լինի։

16 Եւ Մովսէսն արաւ բոլորովին ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. Այնպէս արաւ։

17 Եւ եղաւ որ երկրորդ տարին՝ առաջին ամսուայ առաջին օրը խորանը կանգնուեցաւ։

18 Եւ Մովսէսը կանգնեցրեց խորանը, եւ նորա խարիսխները դրաւ, եւ կանգնեցրեց նորա տախտակները, եւ նորա նիգերը անցկացրեց, եւ սիւները կանգնեցրեց։

19 Եւ խորանի վերայ տարածեց վրանը, եւ վրանի ծածկոցը նորա վերայ դրաւ վերեւիցը, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

20 Եւ առաւ վկայութիւնը դրաւ տապանակի մէջ եւ ձողերը տապանակին անցկացրեց, եւ քաւութիւնը դրաւ տապանակի վերայ վերեւիցը։

21 Եւ տապանակը խորանի մէջը բերաւ, եւ ծածկող վարագոյրը դրաւ, եւ վկայութեան տապանակը ծածկեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

22 Եւ սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմիցը վարագոյրիցը դուրս.

23 Եւ նորա վերայ շարուելու հացերը շարեց Եհովայի առաջին, ինչպէս որ Եհովան մովսէսին պատուիրել էր։

24 Եւ աշտանակը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմին։

25 Եւ Եհովայի առջեւի ճրագները վառեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

26 Եւ ոսկի սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ վարագոյրի առաջին.

27 Եւ նորա վերայ անուշահոտ խունկ ծխեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

28 Եւ խորանի դրանը դրաւ սրահակը։

29 Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանը դրան մօտ դրաւ ողջակէզի սեղանը. Եւ նորա վերայ ողջակէզն ու հացի ընծան մատուցրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

30 Եւ աւազանը դրաւ ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը, եւ նորա մէջը լուացուելու համար ջուր ածեց։

31 Եւ նորանից լուանում էին Մովսէսը եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը եւ ոտքերը.

32 Ժողովքի վրանը մտնելիս, եւ սեղանին մօտենալիս լուանում էին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

33 Եւ խորանի ու սեղանի շուրջը սրահը կանգնեցրեց, եւ սրահի դրանը վարագոյրը դրաւ։ Այսպէս Մովսէսը բոլոր գործը վերջացրեց։

34 Եւ մի ամպ ծածկեց ժողովքի վրանը. Եւ Եհովայի փառքը լցրեց խորանը։

35 Եւ Մովսէսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը. Որովհետեւ ամպը նորա վերայ նստել էր, եւ Եհովայի փառքը լցրել էր խորանը։

36 Եւ ամպը խորանի վերայից վերանալիս Իսրայէլի որդիքը չուում էին իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։

37 Եւ եթէ ամպը չէր վերանում, չէին չուում մինչեւ նորա վերանալու օրը։

38 Որովհետեւ Եհովայի ամպը ցերեկը խորանի վերայ էր, եւ գիշերը նորա վերայ կրակ կար, Իսրայէլի բոլոր ժողովրդի առաջին՝ իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։

<< ← Prev Top Next >>