Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ երբոր մէկ անձ հացի նուէր պատարագ մատուցանելու լինի Եհովային, նորա պատարագը բարակ ալիւրից լինի. Եւ նորա վերայ իւղ թափէ, եւ կնդրուկ դնէ նորա վերայ.

2 Եւ Ահարօնի որդկանցը՝ քահանաների մօտ բերէ նորան, եւ քահանան նորանից իր բուռը լիքն նորա բարակ ալիւրիցը եւ իւղիցը առնէ բոլոր կնդրուկի հետ մէկտեղ, եւ քահանան նորա յիշատակի համար սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։

3 Եւ հացի նուէրիցը մնացածը՝ Ահարօնին եւ նորա որդկանցը լինի՝ ամենասուրբ պատարագ Եհովայի համար։

4 Եւ եթէ թոնիրում թխած հացի նուէր պատարագ մատուցանելու լինիս, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր շօթեր՝ կամ իւղով օծուած անխմոր լաւաշներ լինի։

5 Եւ եթէ քո պատարագը տապակի վերայ թխուած հացի նուէր է, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր լինի։

6 Կտոր կտոր նորան կտորես, եւ վերան իւղ թափես. Սա հացի նուէր է։

7 Եւ եթէ քո պատարագը կասկարայի մէջ եփուած հացի ընծայ է, բարակ ալիւրից իւղով շինուի։

8 Եւ սորանցից շինուած հացի նուէրը բերես Եհովայի մօտ, եւ քահանային ներկայացնես, եւ նա սեղանին մօտեցնէ նորան։

9 Եւ քահանան առնէ նուէրիցը նորա յիշատակը, եւ սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։

10 Եւ նուէրիցը մնացածը Ահարօնին ու նորա որդկանցը լինի. Սա ամենասուրբ պատարագ է Եհովային։

11 Ոչ մի հացի նուէր որ դուք Եհովային մատուցանէք, խմորեալ չշինուի, որովհետեւ ոչ խմոր եւ ոչ մեղր պիտի իբրեւ պատարագ չայրէք Եհովայի համար։

12 Իբրեւ երախայրեաց պատարագ մատուցրէք նորանց Եհովային. Բայց սեղանի վերայ պիտի չայրուին անուշահոտութեան համար։

13 Եւ քո բոլոր հացի նուէրը աղով աղես, եւ քո հացի նուէրիցը քո Աստուծոյ ուխտի աղը պակաս չանես. քո բոլոր պատարագովը աղ էլ մատուցանես։

14 Եւ եթէ առաջի արմտեաց նուէր մատուցանելու լինիս Եհովային, կրակով հեղի արած հասկերից ծեծուած ցորեն մատուցանես քո առաջի արմտեաց նուէրը,

15 Եւ նորա վերայ իւղ թափես եւ կնդրուկ դնես վերան. Սա հացի նուէր է։

16 Եւ քահանան այրէ նորա յիշատակը նորա ծեծուած ցորենիցը եւ նորա իւղիցը նորա բոլոր կնդրուկովը՝ Եհովային պատարագ լինելու համար։

<< ← Prev Top Next → >>