Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ եթէ նորա պատարագը խաղաղութեան զոհ է, երբոր նա արջառներիցն է մատուցանում, թէ արու լինի թէ էգ, Եհովայի առաջին անարատը մատուցանէ։

2 Եւ իր ձեռքը իր պատարագի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի դրանը մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները սեղանի վերայ շուրջանակի սրսկեն արիւնը։

3 Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,

4 Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։

5 Եւ Ահարօնի որդիքն այրեն սեղանի վերայ այն ողջակէզի հետ որ կրակի վերայի փայտերի վերայ է, Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։

6 Եւ եթէ հօտերիցն է նորա խաղաղութեան զոհի համար Եհովային մատուցանելու պատարագը, թէ արու լինի եւ թէ էգ՝ անարատը մատուցանէ։

7 Եթէ նա իր ընծան գառն է մատուցանում, Եհովայի առաջին մատուցանէ նորան։

8 Եւ ձեռքն իր ընծայի գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը։

9 Եւ խաղաղութեան զոհիցը պատարագ մատուցանէ Եհովային, այսինքն նորա ճարպը եւ բոլոր դմակը ողնայարի մօտիցը կտրելով, եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,

10 Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ։

11 Եւ քահանան սեղանի վերայ այրէ սա՝ Եհովային պատարագի հաց լինելու համար։

12 Եւ եթէ նորա պատարագը այծ է, Եհովայի առաջին բերէ նորան.

13 Եւ իր ձեռքը նորա գլխին դնէ, եւ ժողովքի խորանի առաջին մորթէ նորան. Եւ Ահարօնի որդիքը սեղանի վերայ շուրջանակի սրսկեն նորա արիւնը։

14 Եւ նա պատարագ մատուցանէ նորանից իր պատարագը Եհովային, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը,

15 Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը եւ լեարդի թաղանթը երիկամունքներով մէկտեղ հանէ։

16 Եւ քահանան սեղանի վերայ այրէ նորանց, անուշահոտ հացի պատարագ լինելու համար. ամեն ճարպը Եհովայինն է։

17 Ձեր ազգերումը ձեր բոլոր բնակարանների մէջ յաւիտենական կանոն լինի, որ բնաւ ոչ ճարպ ուտէք՝ ոչ էլ արիւն։

<< ← Prev Top Next → >>