Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Առ Ահարօնը եւ նորա որդիքը նորա հետ, եւ զգեստները եւ օծման իւղը եւ մեղքի պատարագի զուարակը եւ երկու խոյերը եւ անխմոր հացի սակառը.

3 Եւ բոլոր ժողովքը ժողովիր ժողովքի խորանի դուռը։

4 Եւ Մովսէսն արաւ Եհովայի իրան պատուիրածին պէս. Եւ ժողովքը ժողովուեցաւ ժողովքի խորանի դուռը։

5 Եւ Մովսէսն ասեց ժողովքին. Սա է այն բանը որ Եհովան պատուիրեց անելու։

6 Եւ Մովսէսը մօտեցրեց Ահարօնին եւ նորա որդկանցը եւ ջրով լուացաւ նորանց։

7 Եւ հագցրեց նորան շապիկը, եւ նորա մէջքը կապեց գօտին, եւ պատմուճանը հագցրեց նորան եւ եփուդը նորա վերայ գցեց, եւ եփուդի ժապաւէնովը գօտեպնդեց նորան, եւ նորանով զգեստաւորեց նորան։

8 Եւ լանջապանակը նորա վերայ դրաւ, եւ լանջապանակին անցկացրեց Ուրիմը եւ Թումիմը։

9 Եւ խոյրը նորա գլխին դրաւ, եւ խոյրի վերայ դրաւ նորա առաջի կողմից ոսկի թիթեղը՝ այսինքն սուրբ պսակը, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

10 Եւ Մովսէսն առաւ օծման իւղը, եւ օծեց խորանը եւ բոլոր նորա մէջի եղածները, եւ սրբեց նորանց։

11 Եւ սրսկեց նորանից սեղանի վերայ եօթն անգամ. Եւ օծեց սեղանը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ աւազանը եւ նորա խարիսխը, նորանց սրբելու համար։

12 Եւ թափեց օծման իւղիցը Ահարօնի գլխի վերայ եւ օծեց նորան սրբելու համար։

13 Եւ Մովսէսը մօտեցրեց Ահարօնի որդիներին, եւ շապիկներ հագցրեց նորանց, եւ նորանց մէջքներին գօտի կապեց, եւ նորանց գլխին ապարօշներ փաթաթեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

14 Եւ մեղքի պատարագի զուարակը մօտեցրեց. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերը մեղքի պատարագի զուարակի գլխին դրին։

15 Եւ մորթեց. Եւ Մովսէսն առաւ արիւնը, եւ իր մատովը սեղանի եղջիւրներին քսեց շուրջանակի, եւ ամքրեց սեղանը. Եւ արիւնը սեղանի յատակի վերայ թափեց, եւ նորա վերայ քաւութիւն անելու համար՝ սրբեց նորան։

16 Եւ առաւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, եւ լեարդի թաղանթը, եւ երկու երիկամունքը, եւ նորանց ճարպը, եւ Մովսէսն այրեց սեղանի վերայ։

17 Բայց զուարակը, այսինքն նորա մորթը եւ միսը եւ նորա աղբը, բանակիցը դուրս կրակով այրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

18 Եւ ողջակէզի խոյը մօտեցրեց. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դրին։

19 Եւ մորթեց. Եւ Մովսէսը շուրջանակի սեղանի վերայ սրսկեց արիւնը։

20 Եւ խոյին կտոր կտոր արաւ. Եւ Մովսէսն այրեց գլուխը եւ կտորները եւ ճարպը։

21 Եւ փորոտիքն ու ոտքերը ջրով լուացաւ. Եւ Մովսէսն այրեց բոլոր խոյը սեղանի վերայ. Սա ողջակէզ՝ անուշահոտ պատարագ էր Եհովայի համար, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

22 Եւ մօտեցրեց միւս խոյը, այսինէն ձեռք լցնելու խոյը. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխի վերայ դրին։

23 Եւ մորթեց. Եւ Մովսէսը նորա արիւնիցն առաւ, եւ քսեց Ահարօնի աջ ականջի բլթակին, եւ նորա աջ ձեռքի մեծ մատին, եւ նորա աջ ոտքի մեծ մատին։

24 Եւ մօտեցրեց Ահարօնի որդիքը, եւ Մովսէսն այն արիւնիցը քսեց նորանց աջ ականջների բլթակներին, եւ նորանց աջ ձեռքերի մեծ մատերին, եւ նորանց աջ ոտքերի մեծ մատերին. Եւ մնացած արիւնը Մովսէսը շուրջանակի սեղանի վերայ սրսկեց։

25 Եւ առաւ ճարպը, դմակը, եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը, եւ լեարդի թաղանթը, եւ երկու երիկամունքը, եւ նորանց ճարպը, եւ աջ զիստը.

26 Եւ Եհովայի առջեւի անխմոր հացի սակառիցը մի անխմոր շօթ, մի իւղով հացի շօթ, եւ մի լաւաշ առաւ, եւ ճարպերի վերայ եւ աջ զստի վերայ դրաւ։

27 Եւ ամենը դրաւ Ահարօնի եւ նորա որդիների ձեռքը եւ երերացրեց նորանց Եհովայի առաջին երերացնելու պատարագ։

28 Եւ Մովսէսը նորանց ձեռքիցն առաւ նորանց, եւ սեղանումն եղած ողջակէզի վերայ այրեց. Սորանք ձեռք լցնելու համար անուշահոտ պատարագ էին Եհովայի համար։

29 Եւ Մովսէսն առաւ երբուծը եւ Եհովայի առաջին երերացնելու պատարագ երերացրեց. Սա ձեռք լցնելու խոյիցը Մովսէսի բաժինը եղաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

30 Եւ Մովսէսն օծման իւղիցն ու սեղանի վերայ եղած արիւնիցն առաւ եւ սրսկեց Ահարօնի վերայ եւ նորա հանդերձների վերայ՝ եւ նորա հետ նորա որդիների վերայ եւ նորա որդիների հանդերձների վերայ. Եւ սրբեց Ահարօնին, նորա հանդերձները, եւ նորա հետ նորա որդիներին եւ նորա որդիների հանդերձները։

31 Եւ Մովսէսն ասեց Ահարօնին եւ նորա որդիներին. Միսը խողովքի խորանի դրանը եփեցէք, եւ այնտեղ կերէք այն եւ ձեռք լցնելու սակառի մէջի հացերը, ինչպէս որ ես պատուիրուեցայ ասելով թէ Ահարօնն ու նորա որդիքը ուտեն նորանց։

32 Եւ մսիցն ու հացիցն աւելացածը կրակով այրեցէք։

33 Եւ եօթը օր ժողովքի խորանի դռնիցը դուրս մի գաք մինչեւ ձեր ձեռք լցնելու օրերի վերջի օրը. Որովհետեւ ձեր ձեռքերը եօթը օր կլցնեն։

34 Ինչպէս որ այսօր արին, Եհովան պատուիրեց ձեզ համար քաւութիւն անելու համար այսպէս անելու։

35 Եւ ժողովքի խորանի դրանը նստեցէք ցերեկը եւ գիշերը եօթը օր, եւ Եհովայի պահպանութիւնն արէք՝ որ չմեռնիք. Որովհետեւ ինձ այսպէս է պատուիրուած։

36 Եւ արաւ Ահարօնը ու նորա որդիքը այն բոլոր բաները որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

<< ← Prev Top Next → >>