Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ եղաւ ութերորդ օրը որ Մովսէսը կանչեց Ահարօնին եւ նորա որդիներին եւ Իսրայէլի ծերերին.

2 Եւ ասեց Ահարօնին. Առ դու մեղքի պատարագի համար արջառներից մի զուարակ, եւ ողջակէզի համար մի խոյ. Անարատ լինին. Եւ Եհովայի առաջին մօտեցրու։

3 Եւ Իսրայէլի որդիների հետ խօսիր՝ ասելով. Առէք մեղքի պատարագի համար այծերից մի նոխազ եւ ողջակէզի համար մի զուարակ եւ մի գառն մէկ տարեկան. Անարատ լինին։

4 Նաեւ մի արջառ եւ մի խոյ իբր խաղաղութեան զոհ Եհովայի առաջին զոհելու համար, եւ իւղով զանգուած հացի նուէր. Որովհետեւ այսօր Եհովան ձեզ պիտի երեւայ։

5 Եւ Մովսէսի պատուիրածն առին բերին ժողովքի խորանի առաջը. Եւ բոլոր ժողովքը մօտեցան եւ կանգնեցին Եհովայի առաջին։

6 Եւ Մովսէսն ասեց. Այս է Եհովայի պատուիրած բանը. Այս արէք, եւ Եհովայի փառքը ձեզ կերեւայ։

7 Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Մօտեցիր սեղանին, եւ արա քո մեղքի պատարագը եւ ողջակէզը, եւ քաւութիւն արա քեզ համար եւ ժողովրդի համար. Եւ արա ժողովրդի պատարագը եւ նորանց համար քաւութիւն արա՝ ինչպէս որ Եհովան պատուիրել էր։

8 Եւ Ահարօնը մօտեցաւ սեղանին, եւ մորթեց իր համար եղած մեղքի պատարագի զուարակը։

9 Եւ Ահարաօնի որդիքը արիւնը մօտեցրին նորան. Եւ նա իր մատը արիւնին թաթախեց, եւ սեղանի եղջիւրներին քսեց. Եւ մնացած արիւնը թափեց սեղանի յատակի վերայ.

10 Բայց մեղքի պատարագից ճարպը եւ երիկամունքները եւ լեարդի թաղանթը սեղանի վերայ այրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

11 Եւ միսն ու մորթը բանակիցը դուրս կրակով այրեց։

12 Եւ ողջակէզը մորթեց. Եւ Ահարօնի որդիքը արիւնը նորան ներկայացրին, եւ նա սրսկեց նորան սեղանի վերայ շուրջանակի։

13 Եւ ներկայացրին նորան ողջակէզը կտորներովը եւ գլուխը, եւ նա այրեց սեղանի վերայ։

14 Եւ փորոտիքն ու ոտքերը լուացաւ, եւ այրեց սեղանի վերայի ողջակէզի վերայ։

15 Եւ մօտեցրեց ժողովրդի ընծան, եւ առաւ ժողովրդի համար մեղքի պատարագի նոխազը, եւ մորթեց նորան, եւ մեղքի պատարագ արաւ առաջինի պէս։

16 Եւ ողջակէզը մօտեցրեց, եւ ըստ օրինի մատուցրեց։

17 Եւ հացի ընծան մօտեցրեց, եւ ձեռքը լցրեց նորանից եւ այրեց սեղանի վերայ, բացի առաւօտեան ողջակէզից։

18 Եւ ժողովրդի խաղաղութեան զոհի արջառն ու խոյը մորթեց. Եւ Ահարօնի որդիքը արիւնը նորան ներկայացրին, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկեց այն։

19 Եւ արջառից՝ ճարպերը եւ խոյիցը՝ դմակը եւ փորոտիքը ծածկող ճարպը, եւ երիկամունքները եւ լեարդի թաղանթը.

20 Եւ ճարպերը երբուծների վերայ դրին, եւ այրեց ճարպերը սեղանի վերայ։

21 Եւ Ահարօնը՝ երբուծները ու աջ զիստը երերացրեց Եհովայի առաջին երերացնելու պատարագ, ինչպէս որ Մովսէսը պատուիրել էր։

22 Եւ Ահարօնն իր ձեռքերը ժողովրդի վերայ բարձրացրեց, եւ օրհնեց նորանց. Եւ մեղքի պատարագն ու ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը մատուցանելուց յետոյ իջաւ։

23 Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի խորանը մտան, եւ դուրս գալիս օրհնեցին ժողովուրդը. Եւ Եհովայի փառքը բոլոր ժողովրդին երեւեցաւ։

24 Եւ Եհովայի առաջիցը կրակ դուրս եկաւ, եւ այրեց սեղանի վերայի ողջակէզը եւ ճարպերը. Եւ բոլոր ժողովուրդը տեսնելով՝ աղաղակեցին, եւ իրանց երեսների վերայ ընկան։

<< ← Prev Top Next → >>