Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.

2 Խօսեցէք Իսրայէլ որդիների հետ եւ ասեցէք նորանց. Երբոր մի մարդի մարմնիցը ծորում լինի, նորա ծորումը անմաքուր է։

3 Եւ սա լինի նորա ծորումի ժամանակին նորա անմաքրութիւնը. Եթէ նորա մարմնիցը նորա ծորումը ծորէ, կամ նորա մարմինը իր ծորումիցը գոցուի. Սա նորա անմաքրութիւնն է։

4 Ամեն անկողին՝ որի վերայ ծորում ունեցողը պառկէ, անմաքուր է. Եւ ամեն բան որի վերայ նա նստէ, անմաքուր լինի։

5 Եւ նորա անկողնին դպչող մարդը իր հանդերձները լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

6 Եւ ծորում ունեցողի նստած բանի վերայ նստողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

7 Եւ ծորում ունեցողի մարմնին դպչողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

8 Եւ եթէ ծորում ունեցողը մի մաքուր մարդի վերայ թքելու լինի, նա իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով պիտի լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

9 Եւ ամեն թամբ, որի վերայ ծորում ունեցողը հեծնէ, անմաքուր պիտի լինի։

10 Եւ ամեն նորա տակին եղած բանին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի. Եւ նորանց վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

11 Եւ ծորում ունեցողն իր ձեռքը ջրով չողողած որին որ դպչելու լինի, նա իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, անմաքուր լինի։

12 Եւ ծորում ունեցողի դպած հողի ամանը պիտի կոտրուի, եւ ամեն փայտի աման ջրով պիտի ողողուի։

13 Եւ երբ ծորում ունեցողն իր ծորումիցը մաքրուի, իր մաքրուելու համար եօթն օր պիտի համարէ իր համար, եւ իր հանդերձները լուանայ, եւ իր մարմինը կենդանի ջրի մէջ լուանայ. Եւ մաքուր է.

14 Եւ ութերորդ օրը՝ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ պիտի առնէ իր համար, եւ Եհովայի առաջին ժողովքի խորանի դուռը գայ, եւ նորանց քահանային տայ։

15 Եւ քահանան նորանց մէկը մեղքի պատարագ՝ եւ միւսը ողջակէզ անէ, եւ քահանան Եհովայի առաջին քաւութիւն անէ նորա համար նորա ծորումիցը։

16 Եւ եթէ մի մարդի զուգաւորութեան սերմը իրանից դուրս գալու լինի, նա իր բոլոր մարմինը ջրով պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

17 Եւ ամեն հանդերձ եւ ամեն մորթ՝ որի վերայ զուգաւորութեան սերմ կայ, ջրով պիտի լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

18 Եւ երբոր մի մարդ կնոջը հետ պառկէ սերմի զուգաւորութեան համար, նորանք ջրով պիտի լուացուին, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինեն։

19 Եւ եթէ մի կնիկ ծորում ունենայ, եւ նորա մարմնի ծորումը արիւն է, եօթն օր իր դաշտանումը կենայ. Եւ ամեն նորա դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

20 Եւ նորա դաշտանի ժամանակին ամեն ինչ բանի վերայ որ պառկէ, այն բանը անմաքուր պիտի լինի. Եւ ինչ բանի վերայ որ նստէ, այն բանը անմաքուր պիտի լինի։

21 Եւ ամեն նորա անկողնին դպչողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

22 Եւ ով որ դպչէ մի բանի որի վերայ նա նստեց, իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

23 Եւ նորա անկողնին կամ մէկ բանին, որի վերայ նա նստէ, դպչելիս մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի։

24 Եւ եթէ մի մարդ նորա հետ զուգաւորուելով պառկէ, եւ նորա պղծութիւնը նորան դպչէ, այն մարդը եօթն օր անմաքուր լինի, եւ ամեն անկողին՝ որի վերայ նա պառկէ՝ անմաքուր լինի։

25 Եւ մի կնիկ՝ եթէ առանց դաշտանի ժամանակը լինելու, իր արեան ծորումը շատ օրեր ծորէ. Կամ իր դաշտանիցն աւելի ծորելու լինի, իր անմաքրութեան ծորումի բոլոր օրերը՝ իր դաշտանի օրերի պէս պիտի լինի. Նա անմաքուր է։

26 Ամեն անկողին՝ որի վերայ նա պառկէ իր ծորումի բոլոր օրերը, իր դաշտանի անկողնի պէս պիտի լինի իր համար, եւ ամեն որ եւ է բանի վերայ որ նստէ, իր դաշտանի անմաքրութեան պէս անմաքուր պիտի լինի։

27 Եւ ամեն նորանց դպչողը անմաքուր պիտի լինի, եւ իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։

28 Եւ եթէ իր ծորումիցը մաքրուի, այն ժամանակ եօթն օր պիտի համարէ իր համար, եւ յետոյ մաքուր է։

29 Եւ ութերորդ օրը երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ առնէ իր համար, եւ նորանց բերէ ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ։

30 Եւ քահանան՝ մէկը մեղքի պատարագ եւ միւսը ողջակէզ անէ. Եւ քահանան Եհովայի առաջին քաւութիւն անէ նորա համար նորա մաքրութեան ծորումիցը։

31 Այսպէս Իսրայէլի որդիքն իրանց անմաքրութիւնիցը որդիքն իրանց անմաքրութիւնիցը զգուշացնէք, որ իրանց մէջ եղած իմ խորանը պղծելով՝ իրանց անմաքրութեան պատճառովը չմեռնեն։

32 Ծորում ունեցողի եւ իրանից զուգաւորութեան սերմը դուրս գալով անմաքուր եղողի,

33 Եւ իր դաշտանովը հիւանդ եղող կնկան եւ ծորում ունեցող մարդի կամ կնկան՝ եւ անմաքուր կնկան հետ պառկող արդի օրէնքը սա է։

<< ← Prev Top Next → >>