Աստվածաշունչը, ՂԵՒՏԱԿԱՆ, ղեկավար 16. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10106&pid=5&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ, Ահարօնի երկու որդիների մեռնելուց յետոյ, որոնք Եհովայի առաջին մօտեցան եւ մեռան.

2 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր քո եղբայր Ահարօնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնէ՝ վարագոյրի ներսը տապանակի վերայ եղած քաւութիւնի առաջին, որ չմեռնէ. Որովհետեւ ամպի մէջ պիտի երեւամ քաւութիւնի վերայ։

3 Ահարօնն այս բաներով մտնէ սրբարանը. Մի զուարակով՝ մեղքի պատարագի համար, եւ մի խոյով՝ ողջակէզի համար։

4 Կտաւի սուրբ շապիկ հագնէ, եւ իր մարմնի վերայ կտաւի վարտիք ունենայ, եւ իր մէջքը կտաւի գօտի կապէ, եւ իր գլխին կտաւի խոյր դնէ. Սորանք սուրբ զգեստներ են. Եւ իր մարմինը ջրով պիտի լուանայ, եւ յետոյ հագնէ նորանց։

5 Եւ Իսրայէլի որդիների ժողովքիցը այծերից երկու նոխազ առնէ մեղքի պատարագի համար, եւ մէկ խոյ ողջակէզի համար։

6 Եւ Ահարօնը մատուցանէ այն մեղքի պատարագի զուարակը, որ իր համար է, եւ քաւութիւն անէ իր համար եւ իր տան համար։

7 Եւ երկու նոխազը առնէ եւ Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը կանգնեցնէ։

8 Եւ Ահարօնն այն երկու նոխազների վերայ վիճակներ գցէ. Մէկ վիճակը Եհովայի համար, եւ միւս վիճակը ազատ արձակուող նոխազի համար։

9 Եւ Ահարօնը մօտեցնէ այն նոխազը որի վերայ Եհովայի վիճակը ելաւ, եւ մեղքի պատարագ անէ նորան։

10 Եւ այն նոխազը որի վերայ ազատ արձակուող նոխազի վիճակը ելաւ, Եհովայի առաջին ողջ կանգնեցնէ՝ որ նորան համար քաւութիւն անէ, որ բաց թողնէ նորան իբրեւ ազատ արձակուող նոխազ դէպի անապատը։

11 Եւ Ահարօնը մատուցանէ այն մեղքի պատարագի զուարակը, որ իր համար է, եւ քաւութիւն անէ իր համար եւ իր տան համար, եւ մորթէ իր մեղքի պատարագի զուարակը։

12 Եւ Եհովայի առաջին եղած սեղանի վերայից բուրվառը լիքը կրակի կայծեր առնէ, եւ բարակ ծեծուած անուշահոտ խնկիցն իր ձեռքերը լցնէ, եւ վարագոյրի ներսը տանէ։

13 Եւ խունկը այն կրակի վերայ դնէ Եհովայի առաջին, եւ խնկի ամպը վկայութիւնի վերայի քաւութիւնը ծածկէ, եւ նա չի մեռնիլ։

14 Եւ այն զուարակի արիւնիցն առնէ, եւ իր մատովը քաւութիւնի վերայ արեւելեան կողմը սրսկէ, եւ իր մատովը արիւնիցը քաւութիւնի առաջին եօթն անգամ սրսկէ։

15 Եւ մորթէ մեղքի պատարագի նոխազը որ ժողովրդի համար է, եւ նորա արիւնը վարագոյրի ներսը տանէ, եւ նորա արիւնն անէ ինչպէս որ արաւ զուարակի արիւնովը, այսինքն քաւութիւնի վերայ եւ քաւութիւնի առաջին սրսկէ այն։

16 Եւ սրբարանի համար քաւութիւն անէ՝ Իսրայէլի որդիների անմաքրութիւններիցն եւ նորանց բոլոր մեղքերի յանցանքներիցը, եւ այսպէս անէ ժողովքի խորանի համար, որ նորանց հետ է լինում նորանց անմաքրութիւնների մէջ։

17 Եւ ոչ մի մարդ ժողովքի խորանումը պիտի չլինի քաւութիւն անելու համար սրբարանը մտած ժամանակը, մինչեւ նորա դուրս գալը որ իր համար եւ իր տան համար եւ Իսրայէլի բոլոր ժողովքի համար քաւութիւն անէ։

18 Յետոյ դուրս գայ Եհովայի առաջին եղած սեղանը, եւ նորա համար քաւութիւն անէ. Եւ առնէ զուարակի արիւնիցն ու նոխազի արիւնիցը, եւ քսէ սեղանի ողջիւրների վերայ շուրջանակի։

19 Եւ արիւնիցն իր մատովը եօթն անգամ նորա վերայ սրսկէ. Եւ Իսրայէլի որդիների անմաքրութիւններիցը մաքրէ նորան, եւ սուրբ անէ նորան։

20 Եւ վերջացնէ սրբարանի եւ ժողովքի խորանի եւ սեղանի համար քաւութիւն անելը, եւ յետոյ ողջ նոխազը մօտեցնէ.

21 Եւ Ահարօնն իր երկու ձեռքերը ողջ նոխազի գլխին դնէ, եւ խոստովանէ նորա վերայ Իսրայէլի որդիների բոլոր անօրէնութիւնները եւ նորանց բոլոր յանցանքները իրանց բոլոր մեղքերովը. Եւ նորանց դնէ նոխազի գլխին եւ մի պատրաստ մարդի ձեռքով ուղարկէ անապատը։

22 Եւ նոխազը նորանց բոլոր անօրէնութիւններն իր վերայ մի անբնակ երկիր տանէ. Եւ մարդը անապատումը թող տայ նոխազը։

23 Եւ Ահարօնը մտնէ ժողովքի խորանը, եւ սրբարանը մտնելու ժամանակին հանէ հագած կտաւի հանդերձները, եւ նորանց այնտեղ դնէ։

24 Եւ իր մարմինը ջրով լուանայ սուրբ տեղը, եւ իր հանդերձները հագնէ եւ դուրս գայ իր ողջակէզն ու ժողովրդի ողջակէզը մատուցանէ, եւ իր համար եւ ժողովրդի համար քաւութիւն անէ։

25 Եւ մեղքի պատարագի ճարպը սեղանի վերայ այրէ։

26 Եւ այն նոխազն իբրեւ ազատ արձակուելու նոխազ տանողը իր հանդերձները լուանայ, եւ իր մարմինը ջրով լուանայ, եւ այնուհետեւ բանակը մտնէ։

27 Եւ այն մեղքի պատարագի զուարակը եւ մեղքի պատարագի նոխազը՝ որոնց արիւնը քաւութիւն անելու համար սուրբ տեղը բերուեցաւ, բանակիցը դուրս հանեն, եւ նորանց մորթերն ու նորանց մսերը եւ նորանց աղբը կրակով այրեն։

28 Եւ նորանց այրողն իր հանդերձները պիտի լուանայ, եւ մարմինը ջրով լուանայ, եւ այնուհետեւ բանակը մտնէ։

29 Եւ սա ձեզ համար յաւիտենական կանոն լինի, որ եօթներորդ ամսումը ամսի տասներորդին ձեր անձները պիտի խոնարհեցնէք, եւ բնաւ մի գործ չգործէք, թէ երկրացին եւ թէ ձեր մէջ պանդխտացող օտարականը։

30 Որովհետեւ այն օրը քահանան ձեզ համար քաւութիւն պիտի անէ ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերիցը մաքրուիք Եհովայի առաջին։

31 Նա ձեզ համար հանգստութեան շաբաթ պիտի լինի, եւ յաւիտենական կանոնով պիտի խոնարհեցնէք ձեր անձները։

32 Եւ քաւութիւնը անէ այն օծուած եւ իր հօր տեղը քահանայութիւն անելու համար ձեռքը լցուած քահանան, եւ հագնէ կտաւի հանդերձները՝ սուրբ հանդերձները.

33 Եւ ամենասուրբ տեղի համար քաւութիւն անէ, եւ ժողովքի խորանի համար եւ սեղանի համար քաւութիւն անէ, եւ քահանաների եւ ժողովքի բոլոր ժողովրդի համար քաւութիւն անէ։

34 Եւ սա ձեզ համար յաւիտենական կանոն լինի Իսրայէլի որդիների համար իրանց բոլոր մեղքերին քաւութիւն անելու տարին մի անգամ։ Եւ նա անէ ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

<< ← Prev Top Next → >>