Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Այս է այն բանը որ Եհովան պատուիրեց ասելով.

3 Իսրայէլի տանիցն ով որ արջառ կամ ոչխար եւ կամ այծ բանակի մէջ մորթէ, կամ բանակիցը դուրս մորթէ,

4 Եւ չբերէ Եհովայի խորանի առաջը Եհովային զոհ մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, դա արիւն պիտի համարուի այն մարդի համար. Նա արիւն է թափել, եւ այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։

5 Որպէս զի Իսրայէլի որդիքը այն զոհերը որ դաշտի մէջ մորթում են, Եհովային բերեն ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ, եւ զոհեն իբրեւ խաղաղութեան զոհեր Եհովային։

6 Եւ քահանան սրսկէ արիւնը ժողովքի խորանի դրանը Եհովայի սեղանի վերայ, եւ ճարպն այրէ անոյշ հոտի համար Եհովայի առաջին։

7 Եւ իրանց զոհերն՝ այլ եւս չզոհեն դեւերին, որոնց ետեւից երթալով պոռնկութիւն են անում. Սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ։

8 Եւ նորանց ասես. Եթէ իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ողջակէզ կամ զոհ մատուցանելու լինի,

9 Եւ նորան չբերէ Եհովային մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։

10 Եւ եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ինչ եւ իցէ արիւն ուտելու լինի, իմ երեսն այն արիւն ուտող անձի վերայ պիտի դարձնեմ եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը.

11 Որովհետեւ մարմնի հոգին արիւնումն է. Եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք. Որովհետեւ արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը։

12 Նորա համար Իսրայէլի որդիներին ասեցի. Ձեզանից ոչ մէկն արիւն չուտէ. Եւ ձեր մէջ պանդխտացող օտարականն էլ արիւն չուտէ։

13 Եւ Իսրայէլի որդիներից՝ կամ նորանց մէջ պանդխտացող օտարականից մէկը՝ եթէ ուտուելու անասունի կամ թռչունի որս որսալու լինի, նորա արիւնը թափէ, եւ հողով ծածկէ նորան։

14 Որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է իր հոգիովը. Եւ Իսրայէլի որդիներին ասեցի. Բնաւ մի մարմնի արիւն պիտի չուտէք, որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է. Ով որ ուտէ այն՝ պիտի կորչէ։

15 Եւ ամեն անձն որ դիակ կամ գիշատուած ուտէ երկրացիներից կամ օտարականներից՝ իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, յետոյ մաքուր է։

16 Բայց եթէ չլուանայ, եւ իր մարմինը չլուանայ, այն ժամանակ իր անօրէնութիւնը պիտի կրէ։

<< ← Prev Top Next → >>