Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

3 Այն ձեր բնակուած Եգիպտոս երկրի գործքին պէս չանէք. Եւ Քանանի երկրի գործքին պէս՝ ուր որ ձեզ պիտի տանեմ, չանէք, ու նորանց կանոնների համեմատ չգնաք։

4 Իմ դատաստաններն արէք, եւ իմ կանոնները պահեցէք, որ նորանցով գնաք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

5 Եւ պահեցէք իմ կանոններն եւ իմ դատաստանները. ո՛ր մարդը որ նորանց կատարէ, նորանցով կապրէ. ես եմ Եհովան։

6 Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չմօտենայ նորա մերկութիւնը բանալու համար. Ես եմ Եհովան։

7 Քո հօր մերկութիւնը կամ քո մօր մերկութիւնը չբանաս. Նա քո մայրն է. Նորա մերկութիւնը չբանաս։

8 Քո հօր կնոջ մերկութիւնը չբանաս. Նա քո հօր մերկութիւնն է։

9 Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ՝ քո քրոջ մերկութիւնը, թէ տանը ծնուած լինի թէ դուրսը ծնուած, նորանց մերկութիւնը չբանաս։

10 Քո որդու աղջկայ կամ աղջկանդ աղջկայ մերկութիւնը՝ նորանց մերկութիւնը չբանաս, ըստ որում նորանց մերկութիւնը քոնն է։

11 Քո հօր կնոջ աղջկայ մերկութիւնը՝ որ քո հօրից ծնած քո քոյրը եղողն է՝ նորա մերկութիւնը չբանաս։

12 Քո հօր քրոջ մերկութիւնը չբանաս. Նա քո հօր արիւնակիցն է։

13 Քո մօր քրոջ մերկութիւնը չբանաս. Որովհետեւ նա քո մօր ազգականն է։

14 Քո հօր եղբօր մերկութիւնը չբանաս, նորա կնոջը չմօտենաս. Նա քո հօր եղբօր կինն է։

15 Քո հարսի մերկութիւնը չբանաս. Նա քո որդու կինն է, նորա մերկութիւնը չբանաս։

16 Քո եղբօր կնոջ մերկութիւնը չբանաս, նա քո եղբօր մերկութիւնն է։

17 Մի կնկան եւ նորա աղջկայ մերկութիւնը չբանաս. Եւ նորա որդու աղջիկը կամ նորա աղջկայ աղջիկը չառնես՝ նորանց մերկութիւնը բանալու համար. Նորանք նորա ազգականներն են. Պղծութիւն է այդ։

18 Եւ մի կնիկ իր քրոջ հետ չառնես նորա կենդանութեան ժամանակ վշտացնելով նորա մերկութիւնը բանալու համար։

19 Եւ կնկան չմօտենաս՝ նորա անմաքրութեան դաշտանի ժամանակ նորա մերկութիւնը բանալու։

20 Եւ քո դրացու կնոջ հետ զուգաւորութեան համար չպառկես, նորա հետ պղծուելով։

21 Քո սերունդիցը Մողոքի համար կրակից անցնելու չթողես, եւ քո Աստուծոյ անունը չպղծես. Ես եմ Եհովան։

22 Եւ արուի հետ՝ կնկան հետ պառկելու պէս չպառկես. Պղծութիւն է այդ։

23 Եւ ոչ մի անասունի հետ չզուգաւորուիս՝ նորա հետ պղծուելով. Եւ բնաւ մի կնիկ անասունի առաջին չկանգնէ՝ նորա հետ զուգաւորուելու. գարշութիւն է այդ։

24 Սորանց ոչ մէկովը չպղծուիք, որովհետեւ սորանց բոլորովը պղծուեցան այն ազգերը՝ որ ձեր առաջից պիտի քշեմ։

25 Եւ այն երկիրը պղծուեցաւ, եւ ես նորա անօրէնութիւնը նորա վերայ պիտի հատուցանեմ, եւ այն երկիրն իր բնակիչներին պիտի փսխէ։

26 Իսկ դուք իմ կանոններն ու դատաստանները պահէք, եւ այս պղծութիւններիցը ոչ մէկը չանէք, ոչ երկրացին, ոչ ձեր մէջ պանդխտացող օտարականը.

27 Որովհետեւ ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկն արին այս բոլոր պղծութիւնները, եւ երկիրը պղծուեցաւ.

28 Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չփսխէ՝ երբոր դուք նորան պղծէք, ինչպէս որ ձեզանից առաջ եղած ազգերին փսխեց։

29 Որովհետեւ ամեն ով որ այս բոլոր պղծութիւններիցը մէկն անելու լինի, այն անող անձինքն իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։

30 Եւ իմ հրամանները պահէք, որ ձեզանից առաջ գործուած պիղծ սովորութիւններիցը չանէք, եւ նորանցով չպղծուիք. ես եմ Եհովան ձեր Աստուածը։

<< ← Prev Top Next → >>