Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2 Խօսիր Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ եւ ասիր նորանց. Դուք սուրբ եղիք, որովհետեւ ես ձեր Եհովայ Աստուածը սուրբ եմ։

3 Ձեր ամեն մէկն իր մօրիցը եւ իր հօրիցը վախենայ. Եւ իմ շաբաթները պահէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

4 Կուռքերի մի դառնաք, եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի շինէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

5 Եւ եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք Եհովային ձեր ընդունելութեան համար մատուցրէք։

6 Ձեր զոհ մատուցած օրը եւ հետեւեալ օրը պիտի ուտուի. Եւ երրորդ օրուայ մնացածը կրակով պիտի այրուի։

7 Եւ եթէ նորանից երրորդ օրը ուտուելու լինի, նա պիղծ է, պիտի չընդունուի։

8 Եւ նորան ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, որովհետեւ Եհովայի սուրբ բանը պղծեց, եւ այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչէ։

9 Եւ ձեր երկրի հունձքը հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չհնձես, եւ քո հունձքից ընկած հասկերը չժողովես։

10 Եւ քո այգին ճռաքաղ չանես, այսինքն քո այգու մէջ մնացած ողկոյզները չքաղես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

11 Գողութիւն մի անէք. սուտ մի խօսէք. Եւ իրար մի խաբէք։

12 Եւ իմ անունովը զուր տեղը երդում մի անէք. Եւ ձեր Աստուծոյ անունը մի պղծէք. Ես եմ Եհովան։

13 Քո դրացուն զրկանք մի անիր, եւ յափշտակութիւն մի անիր. քեզ համար վարձքով բանողի օրական վարձքը մէկ գիշեր մինչեւ առաւօտ քեզ մօտ չմնայ։

14 Խուլին մի հայհոյիր. Եւ կոյրի առաջին գայթակղութիւն մի դնիր, այլ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։

15 Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. Աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. Քո դրացուն արդարութիւնով դատիր։

16 Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չգաս. քո ընկերի արիւնը չմտնես. Ես եմ Եհովան։

17 Քո եղբօրը սրտումդ չատես. քո դրացուն անպատճառ յանդիմանես, որ նորա համար մեղք չկրես։

18 Վրէժ չառնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չպահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պէս. Ես եմ Եհովան։

19 Իմ կանոնները պահէք. Քո անասունի մէկ տեսակը միւս տեսակի հետ զուգաւորել չտաս. քո արտումը զանազան սերմ չվարես. Եւ երկու նիւթից գործուած այլախառն հանդերձ չհագնես։

20 Եւ եթէ մէկը մի կնկան հետ պառկելով զուգաւորութիւն անէ, եւ նա մէկի նշանուած աղախինն է, եւ փրկուած չէ, կամ նորան ազատութիւնը տրուած չէ, նորանք պիտի չմեռնին, որովհետեւ կնիկն ազատ չէր։

21 Եւ մարդն իր յանցանքի պատարագը պիտի բերէ Եհովային ժողովքի խորանի դուռը, մի խոյ յանցանքի պատարագի համար։

22 Եւ քահանան քաւութիւն անէ նորա համար յանցանքի պատարագի խոյովը Ոհովայի առաջին նորա արած մեղքի համար. Եւ նորա արած մեղքը ներուի նորան։

23 Եւ երբոր այն երկիրը մտնէք, եւ ամեն տեսակ ծառեր տնկէք՝ ուտելու համար, այն ժամանակ նորա պտուղը չթլփատուած անթլփատութիւն համարէք. Ձեզ համար երեք տարի անթլփատութիւն լինի՝ պիտի չուտուի։

24 Եւ չորրորդ տարին՝ նորա բոլոր պտուղը Եհովային փառաւորելու համար սուրբ պիտի լինի։

25 Եւ հինգերորդ տարին ուտէք նորա պտուղը, որ իր արդիւնքը ձեզ համար աւելացնէ. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

26 Միսը արիւնովը չուտէք. չհմայէք, եւ գուշակութիւն չանէք։

27 Ձեր գլխների եզերքի մազերը կլոր չկտրէք եւ մօրուքիդ եզերքը չապականես։

28 Եւ մէկի համար ձեր մարմնի վերայ վէտեր չշինէք, եւ ձեր վերան կտկտած գիր չշինէք. Ես եմ Եհովան։

29 Աղջիկդ պոռնիկ անելով մի պղծիր, որ երկիրը պոռնկութեան մէջ չընկնէ, եւ երկիրը գարշութիւնով չլցուի։

30 Իմ շաբաթները պահէք եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։

31 Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չպղծուիք. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։

32 Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր, եւ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։

33 Եւ եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չնեղէք նորան։

34 Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

35 Դատաստանի մէջ անիրաւութիւն չանէք. և ոչ կանգունի մէջ՝ կշռքի մէջ եւ չափի մէջ։

36 Ձեր կշիռքն ուղիղ, ձեր կշռքի քարն ուղիղ, ձեր արդուն ուղիղ եւ հիմէնն ուղիղ լինի. Ձեզ Եգիպտոսի երկրիցը հանող Եհովան ձեր Աստուածը ես եմ։

37 Եւ իմ բոլոր կանոններն եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց. Ես եմ Եհովան։

<< ← Prev Top Next → >>